ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Նարինէ Մալեանի «Շրջուած երազ» առաջնախաղը

dzovinarlok@gmail.com

Հենրիկ Մալեանի անո­­ւան կի­­նօդե­­րասա­­նի թատ­­րո­­­նում առաջ­­նա­­­խաղ է։ Իսկ դա նշա­­նակում է տօն։ Բո­­լորի հա­­մար անխտիր։ Թու­­մա­­­նեանի հե­­քիաթ­­նե­­­րը բե­­մադ­­րե­­­լիս Հեն­­րիկ Մա­­լեանը (1925-1988) նա­­խատե­­սել էր «5-ից մին­­չեւ 105 տա­­րեկան­­նե­­­րի հա­­մար»։ Նա­­րինէ Մա­­լեանը «Շրջո­­ւած երազ»-ը բե­­մադ­­րե­­­լիս յայ­­տա­­­րարեց, որ այն նա­­խատե­­սուած է «105-ից մին­­չեւ 5 տա­­րեկան­­նե­­­րի հա­­մար»։ Ծա­­նօթ չէի անգլիացի ման­­կա­­­գիր Դո­­նալդ Բի­­սեթի (1910-1995) անո­­ւանը եւ հա­­ճոյ­­քով կար­­դա­­­ցի նրա հե­­քիաթ­­նե­­­րը։

Բի­­սեթի աշ­­խարհում

Շատ կարճ ու բա­­րի հե­­քիաթ­­ներ էր գրում Բի­­սեթը, ինքն էլ նկա­­րազար­­դում էր, բե­­մադ­­րում եւ նոյ­­նիսկ խա­­ղում իր ներ­­կա­­­յացումնե­­րում։ Առա­­ջին հա­­յեաց­­քից կա­­րող էր թո­­ւալ, թէ կա­­րեւոր բան չի կա­­տար­­ւում հե­­քիաթում, բայց կար­­դա­­­լուց յե­­տոյ մնում էր այն զգաց­­մունքը, որն ապ­­րում էր աս­­տո­­­ւած՝ աշ­­խարհը ստեղ­­ծե­­­լիս։ Արա­­րիչը նա­­յում էր իր ստեղ­­ծած աշ­­խարհին ու բնա­­կիչ­­նե­­­րին եւ տես­­նում, «որ բա­­րի է»։ Այսպի­­սով Բի­­սեթի հե­­քիաթա­­յին աշ­­խարհում չկան չար ու­­ժեր, որոնց պէտք է յաղ­­թա­­­հարել, որ­­պէսզի բա­­րին հաս­­տա­­­տուի, որով­­հե­­­տեւ այն ար­­դէն հաս­­տա­­­տուած է նրա մօտ։ Օրի­­նակ, «Փի­­լիսո­­փայ բզէզն ու ու­­րիշնե­­րը» հե­­քիաթում յայտնւում ենք քե­­ռի Ֆրէ­­դի տա­­նը, որ­­տեղ վար­­դը գոհ է, որ վարդ է, ժա­­մացոյ­­ցը զար­­մա­­­նում է, թէ ինչպէս կա­­րելի է լի­­նել վարդ եւ չկա­­րողա­­նալ ժա­­մանա­­կը ցոյց տալ։ Իսկ սեւ բզէ­­զը՝ նա­­յելով վար­­դին եւ ժա­­մացոյ­­ցին, խղճում է նրանց, որով­­հե­­­տեւ նրանք սեւ չեն։ Ծի­­ծեռ­­նակն էլ եր­­ջա­­­նիկ է, որ կա­­րող է թռչել, ձու­­կը՝ լո­­ղալ, կա­­տուն՝ մլա­­ւել, եւ երբ տուն է վե­­րադառ­­նում քե­­ռի Ֆրէ­­դը կնոջ հետ, բո­­լորը հարցնում են նրան. «Իսկ քե՞զ հա­­մար ով է ամե­­նագե­­ղեցի­­կը։- Իմ կի­­նը,-պա­­տաս­­խա­­­նում է քե­­ռի Ֆրէ­­դը։ Հա­­մաձայն եմ,-ասում է կի­­նը եւ համ­­բուրում քե­­ռի Ֆրէ­­դին»։

Հաս­­կա­­­ցա՞ք։ Տեքստը մա­­նու­­կի հա­­մար է, իսկ են­­թա­­­տեքստը՝ մե­­ծահա­­սակի…Այժմ տես­­նենք, թէ ինչպէ՞ս է իրա­­կանաց­­նում Նա­­րինէ Մա­­լեանը իր բե­­մադ­­րութիւ­­նը Բի­­սեթի ութ հե­­քիաթ­­նե­­­րի հի­­ման վրայ։

Ռե­­ժիսո­­րը շատ աւե­­լին է, քան հե­­ղինա­­կը

Բազ­­մա­­­թիւ ան­­գամներ դի­­տելով Նա­­րինէ Մա­­լեանի «Ցե­­ղի ֆի­­զիոլո­­գիա», «Պատ­­մութիւններ գնաց­­քում», «Սի­­րելի Փա­­մելա» ներ­­կա­­­յացումնե­­րը, պի­­տի խոս­­տո­­­վանեմ, որ այն, ինչ բե­­մադ­­րում է Նա­­րինէն, շատ աւե­­լին է, քան գրել է հե­­ղինա­­կը, նոյ­­նիսկ եթէ այդ հե­­ղինա­­կը ին­­քը Վի­­լեամ Սա­­րոյեանն է, եւ թող դա սխալ չհաս­­կա­­­ցուի, թէ ես Նա­­րինէին աւե­­լի բարձր եմ դա­­սում, քան Սա­­րոյեանին։ Սա պար­­զա­­­պէս նշա­­նակում է, որ թա­­տերա­­կան ռե­­ժիսոր Նա­­րինէ Մա­­լեանը իր գոր­­ծի Սա­­րոյեանն է։ Պարզ եւ հա­­սանե­­լի, նա առաջ է շարժւում՝ հա­­տելով բո­­լոր աւե­­լոր­­դութիւննե­­րը։ Սա­­րոեանի նման Նա­­րինէն կա­­րողա­­նում է ստեղ­­ծել բո­­լոր կեր­­պարնե­­րից առան­­ձին ծի­­ծաղի կեր­­պա­­­րը։ Բա­­րին որ­­պէս իշ­­խող կա­­տեգո­­րիա թե­­ւածում է բե­­մահար­­թա­­­կում, նոյ­­նիսկ եթէ շո­­շափ­­ւում է եղեռ­­նի թե­­ման։ Աշ­­խա­­­տելով ծի­­ծաղա­­շարժ ժան­­րում, ռե­­ժիսո­­րը չի՛ են­­թարկում ծաղ­­րի եւ ծի­­ծաղի արա­­տաւոր երե­­ւոյթնե­­րը կամ թե­­րու­­թիւննե­­րը։ Նրա ծի­­ծաղը չի հեն­­ւում նաեւ տեքստի մէջ առ­­կայ հու­­մո­­­րի վրայ, ո՛չ։ Մենք ծի­­ծաղում ենք Նա­­րինէի ներ­­կա­­­յացումնե­­րին, որով­­հե­­­տեւ տես­­նում ենք, որ բա­­րի է։ Աստծոյ բա­­րին է դա։ Եւ հենց այդ բա­­րին մենք տե­­սանք նաեւ այս ան­­գամ։ Զար­­մա­­­նալի է, բայց ամէն ան­­գամ Նա­­րինէ Մա­­լեանը գե­­րազան­­ցում է ինքն իրէն։ «Շրջո­­ւած երազ»-ը բնո­­րոշ­­ւում է որ­­պէս ման­­կա­­­կան ներ­­կա­­­յացում, բայց ո՞վ մա­­նուկ չէ։ Եւ ո՞վ պատ­­րաստ չէ մա­­նու­­կի պէս լիաթոք ծի­­ծաղել։ Իսկ Ծի­­ծաղը յայտնւում է օդում եւ բե­­մում հէնց սկզբից, երբ լոյ­­սե­­­րը մա­­րում են, եւ ար­­դէն ողջ ներ­­կա­­­յաց­­ման ըն­­թացքին ծի­­ծաղից դա­­դար չկայ. ծի­­ծաղում ու ծի­­ծաղում ենք։ Ի հար­­կէ, աչ­­քից չի վրի­­պում այն ահ­­ռե­­­լի աշ­­խա­­­տան­­քը, որի շնոր­­հիւ ստեղծւում է այս փայ­­լուն ծի­­ծաղա­­շարժ մթնո­­լոր­­տը։

Տա­­ղան­­դը ինքնան­­պա­­­տակ չէ

Քիչ է ասել, որ Մա­­լեան թատ­­րո­­­նի դե­­րասա­­նը պի­­տի տա­­ղան­­դա­­­ւոր լի­­նի։ Նա պի­­տի փայ­­լուն տի­­րապե­­տի խօս­­քին, պլաս­­տի­­­կային եւ դի­­մախա­­ղին, ինչպէս կա­­րող է միայն իս­­կա­­­կան բարձրա­­կարգ դե­­րասա­­նը։ Ահա հինգ դե­­րասան­­նե­­­րի անուննե­­րը, որոնք բե­­մում ոչ թէ իրենց տա­­ղանդն են ցու­­ցադրում, այլ ծա­­ռայեց­­նում տա­­ղան­­դը գերխնդրին. Աստղիկ Աբա­­ջեան, Քրիս­­տի­­­նա Յո­­վակի­­մեան, Սիւ­­զի Ադա­­մեան, Սա­­մուէլ Թո­­փալեան, Վա­­հագն Գաս­­պա­­­րեան։ Նկար­­չա­­­կան ձե­­ւաւո­­րու­­մը Անդրա­­նիկ Յա­­րու­­թիւնեանի եւ Տա­­թեւիկ Մել­­քումեանի, ինչպէս նաեւ Նա­­րինէ Մա­­լեանի։ Վեր­­ջա­­­պէս, երաժշտա­­կան ձե­­ւաւո­­րու­­մը Նա­­րինէ Մա­­լեանի։ Գի­­տենք, որ Մա­­լեան թատ­­րոնն ու­­նի իր անկրկնե­­լի, ու­­րոյն ոճը։ Գի­­տենք, որ Նա­­րինէ Մա­­լեանի ներ­­կա­­­յացումնե­­րը ըն­­թա­­­նում են սրըն­­թաց դի­­նամիզ­­մով։ Ինչպէ՞ս է դա իրա­­կանաց­­ւում։ Այստեղ ես պի­­տի յի­­շատա­­կեմ մեր միւս հան­­ճա­­­րին, որ­­պէսզի խօսքս հաս­­կա­­­նալի դարձնեմ։ Եթէ փոր­­ձենք պար­­զել, թէ ին­­չո՞ւմն էր Ազ­­նա­­­ւու­­րի հան­­ճա­­­րը եւ ին­­չո՞ւ ո՛չ ոք եր­­բեք չի կա­­րող նմա­­նուել Ազ­­նա­­­ւու­­րին, կա­­տարե­­լով նրա եր­­գե­­­րը, ապա կգտնենք 20-րդ դա­­րի մե­­ծագոյն ար­­տիստի առեղ­­ծո­­­ւածը։ Այն թագ­­նո­­­ւած է թեմ­­փօ­­­ռիթ­­մի մէջ։ Ահա այդ ազ­­նա­­­ւու­­րեան թեմ­­փօ­­­ռիթ­­մով է սլա­­նում գոր­­ծո­­­ղու­­թիւնը Նա­­րինէի ներ­­կա­­­յացումնե­­րում։ Ամէն վայրկեան եւ երկվայրկեան յա­­գեցած է թա­­տերա­­կան խա­­ղի դժո­­ւարա­­գոյն եւ բարդ դրսե­­ւորումնե­­րով։ Որոնք սա­­կայն մա­­տուցւում են անե­­րեւա­­կայե­­լի թե­­թեւու­­թեամբ։ Այ­­ցե­­­լէ՛ք «Շրջո­­ւած երազ» ներ­­կա­­­յացու­­մը եւ ինքնե՛րդ տե­­սէք, թէ որ­­քա՛ն բարի է…