ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Արժանթինը՝ Արամ Մարտիրոսեանի աչքերով

dzovinarlok@gmail.com

Արամ Մարտիրոսեանի հետ մի շէնքում էինք ապրում, բայց ես ծանօթացայ նրա հետ հերթական թատերական փառատօնին եւ այսուհետ միշտ տեսնում էի նրան թատերական ֆորումներին։ Սակայն վերջին երեք տարիների ընթացքում Արամի հետ շփւում ենք համացանցով. նա հետաքրքրւում է Հայաստանի առօրեայով, իսկ ես…նրա արժանթինեան կեցուածքով։ Թէեւ արդէն բարձրագոյն կրթութիւն ստացել էր, աւարտելով ագրարային համալսարանը, սակայն 2010-ին գնաց այլ ուղղութեամբ, ընդունուելով կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ՝ դրամատիկ թատրոնի ռեժիսուրա ֆակուլտետ։ Դիպլոմային աշխատանքը Հարոլդ Փինթերի «Սիրեկանը» պիէսն էր։ Իմ փորձից ասեմ, որ երբեք մարդ իրեն այդքան անբաւարար չի զգում, քան այն ատեն, երբ աւարտում է ուսումը, որովհետեւ ուսումը աւարտ չունի, իսկ արուեստի բնագաւառում՝ առաւել եւս. այստեղ տիրում է անսահմանութիւն։ Արամը որոշել էր շարունակել ուսումը Պեռլինում, բայց հնարաւոր չեղաւ իրականացնել, եւ մեկնեց Արժանթին (արեւելահայերէնով ասում ենք Արգենտինա)։ Այստեղ խօսում են իսպաներէն, քանզի մինչեւ 1810 թուական Արժանթինը Իսպանիայի գաղութն էր

Իմ առաջին հար­­­ցը վե­­­րաբեր­­­ւում է հա­­­յերին։ Որ­­­տեղ հա­­­յեր կան, այնտեղ մի փոք­­­րիկ Հա­­­յաս­­­տան է։ Ին­­­չո՞վ է այդ պար­­­փակ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը տար­­­բերւում իրա­­­կանից։

Այստեղ հայ հա­­­մայնքը մեծ է եւ տա­­­րաշերտ։ Մեծ հա­­­մայնք նշա­­­նակում է հենց այդ պար­­­փակ լիար­­­ժեք շնչա­­­ռու­­­թիւնը, որը թե­­­ւաբա­­­խուե­­­լով այլ՝ ընդհա­­­նուր մշա­­­կոյ­­­թի հետ, վերցնում է նախ իրեն հա­­­րազատ գո­­­յաւոր­­­ման պայ­­­մա­­­­­­­նակար­­­գը, իսկ ինքնի­­­րաց­­­ման ճա­­­նապար­­­հին սին­­­թեզւում անհրա­­­ժեշտ եւ առողջ սո­­­ցիալա­­­կան-մշա­­­կու­­­թա­­­­­­­յին ձե­­­ւերին։ Ող­­­ջունե­­­լի է, երբ ար­­­ժանթի­­­նացի­­­ները իրենց սի­­­րելի հար­­­ցին «Ի՞նչ ազգ ես» Soy Armenioլսե­­­լուն պէս հա­­­ճելիօրէն բա­­­ցական­­­չում են Que bueno (ի՛նչ լաւ է)։ Զար­­­մա­­­­­­­նալի է ի հար­­­կէ, բայց կա­­­րելի է տես­­­նել տար­­­բե­­­­­­­րու­­­թիւնը իրա­­­կանի եւ իս­­­կա­­­­­­­կանի մի­­­ջեւ։ Տե­­­սել եմ այստեղ ծնո­­­ւած պատ­­­կա­­­­­­­ռելի հայ մարդկանց, որոնք ամ­­­բողջո­­­վին հա­­­մապա­­­տաս­­­խա­­­­­­­նում են հայ­­­կա­­­­­­­կանու­­­թեանը, որը կեր­­­տո­­­­­­­ւել եւ յղկո­­­ւել է նա­­­խահե­­­թանո­­­սական շրջա­­­նից մին­­­չեւ մեր օրե­­­րը, ընդգրկե­­­լով իր մէջ հայ մշա­­­կոյ­­­թը՝ երգ ու պա­­­րից մին­­­չեւ խո­­­հանո­­­ցը։ Արեւմտա­­­հայե­­­րէնը իր ողջ գե­­­ղեց­­­կութեամբ եւ հարստու­­­թեամբ լիովին պահ­­­պանւում է այստեղ։ Տե­­­սել եմ նաեւ 2 տա­­­րուայ եկած հա­­­յեր, որոնք նոյ­­­նիսկ տե­­­ղեակ չեն, թէ որ մայրցա­­­մաքում են գտնւում եւ որից են եկել (ձեր ասած իրա­­­կան Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից ներ­­­գաղթած­­­ներն են)։

Իսկ ինչպի­­­սի՞ն է երե­­­ւում հե­­­ռուից Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը թէ՞ հա­­­մացան­­­ցը չի թող­­­նում հե­­­ռանալ։

Ան­­­շուշտ, հա­­­մացան­­­ցը մեծ հա­­­շուով թոյլ է տա­­­լիս տես­­­նել Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը մօ­­­տիկից եւ ու­­­նե­­­­­­­նալ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նում տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցող իրա­­­դար­­­ձութիւննե­­­րի ընդհա­­­նուր պատ­­­կե­­­­­­­րը։ Եւ հէնց այստեղ է, որ կա­­­րելի է այդ «ինչ»-ը տես­­­նել որ­­­պէս տար­­­բե­­­­­­­րում։ Այ­­­սինք, ապ­­­րում եմ ես Պո­­­ւէնոս Աիրե­­­սում թէ Երե­­­ւանում, ընդհա­­­նուր առ­­­մամբ ես ապ­­­րում եմ տա­­­նը։ Եւ տար­­­բե­­­­­­­րու­­­թիւնը միայն այն չէ, որ ես դուրս եմ գա­­­լու տնից Lavalle, այլ ոչ թէ Ազա­­­տու­­­թեան պո­­­ղոտայ. տար­­­բե­­­­­­­րու­­­թեան սնու­­­ցիչն իմ մէջ է, որն իրէն զգաց­­­նել է տա­­­լիս մի այլ կեր­­­պով, երբ հե­­­ռու եմ եւ բո­­­լորո­­­վին այլ՝ երբ միանում եմ նրան։ Սա է այլ երկրում ապ­­­րե­­­­­­­լու նրբե­­­րանգնե­­­րի ֆի­­­զիոլո­­­գիան եւ դրան չի կա­­­րելի ող­­­բերգա­­­կան կամ վուլգար երանգներ տալ, ման­­­կամտօ­­­րէն ծե­­­փելով ար­­­տա­­­­­­­գաղթ եզ­­­րին՝ իր բազ­­­մա­­­­­­­հիմ­­­նա­­­­­­­ւորումնե­­­րով հան­­­դերձ «Ես իտա­­­լացի եմ եւ ու­­­զում եմ ապ­­­րել Ռու­­­մի­­­­­­­նիայում» կամ «Ես հայ եմ եւ ու­­­զում եմ ապ­­­րել Ար­­­ժանթի­­­նում»։

 

Առա­­­ջին տար­­­բե­­­­­­­րու­­­թիւնը, որը դու հա­­­ւանե­­­ցիր…

Հէնց օդա­­­նաւա­­­կայա­­­նից ար­­­տա­­­­­­­սովոր մի հանգստու­­­թիւն զգա­­­ցի, որն այ­­­լեւս եր­­­բեք ինձ չլքեց եւ դար­­­ձաւ իմ ան­­­շօ­­­­­­­շափե­­­լի այ­­­ցե­­­­­­­քար­­­տը Ար­­­ժանտինում։ Այստեղ մար­­­դիկ չեն շտա­­­պում, իսկ դա դրսից եկո­­­ղի հա­­­մար՝ փո­­­փոխու­­­թիւնը զգա­­­լու հա­­­մար առա­­­ջին «ցու­­­ցա­­­­­­­փեղկն է»։ Երե­­­կո էր, երբ տեղ հա­­­սայ։ Տօթ էր եւ խո­­­նաւ, եւ այդ ապ­­­րի­­­­­­­լեան տօ­­­թից, խո­­­նաւու­­­թիւնից եւ երե­­­կոյից բա­­­ցուեց Պո­­­ւէնոս Աիրե­­­սի սպի­­­տակ Առա­­­ւօտը։

 

Գե­­­ղեցիկ է…Ինչպէ՞ս սո­­­վորե­­­ցիր իս­­­պա­­­­­­­ներէ­­­նը, ի՞նչ մա­­­կար­­­դա­­­­­­­կի վրայ է քո լե­­­զուի իմա­­­ցու­­­թիւնը։

Գոր­­­ծիս բե­­­րու­­­մով (ար­­­ծա­­­­­­­թեղէ­­­նի ար­­­տադրու­­­թիւն) շուտ սկսե­­­ցի խօ­­­սել։ Սա­­­կայն այստեղ հար­­­կա­­­­­­­ւոր է գոր­­­ծա­­­­­­­ծել ոչ թէ դա­­­սական իս­­­պա­­­­­­­ներէ­­­նը, այլ այն լե­­­զուն («ուղղա­­­խօսու­­­թիւնը»), որ­­­տեղ առ­­­կայ է մե­­­ծաւ մա­­­սամբ ներ­­­կայ ժա­­­մանա­­­կը (եթէ յի­­­շում ես ինչպէս էր խօ­­­սում Աքի­­­րա Քու­­­րո­­­­­­­սավա­­­յի հե­­­րոս Դեր­­­սու Ու­­­զա­­­­­­­լան)։ Առօ­­­րեայում կա­­­րողա­­­նում եմ ազատ շփո­­­ւել։ Օրե­­­կան պար­­­տա­­­­­­­դիր մէկ ժամ տրա­­­մադ­­­րում եմ լե­­­զուի ու­­­սուցմա­­­նը։ «Վե­­­րած­­­նունդ» եմ ապ­­­րում. Լո­­­պէ դէ Վե­­­գան, Գա­­­սետը (Խո­­­սէ Օր­­­տե­­­­­­­գա ի Գա­­­սետ), Լոր­­­կան եւ Բոր­­­խե­­­­­­­սը վե­­­րըն­­­թերցում եմ բնագ­­­րով եւ թղթա­­­զեն, յա­­­մառ ու սթափ աս­­­պե­­­­­­­տի խու­­­նա­­­­­­­ցած քար­­­տէ­­­­­­­զը կար­­­դում եմ իր իսկ լե­­­զուով (Սեր­­­վանտե­­­սի «Տոն Կի­­­խոտ»-ը)։

 

Գի­­­տե՞ս, քո նկա­­­րագ­­­րով անհնար է չսի­­­րել այդ եր­­­կի­­­­­­­րը։

Որե­­­ւէ մի երկրում եթէ քո ջան­­­քե­­­­­­­րը հան­­­գեցնում են ար­­­դա­­­­­­­րացի յա­­­ջողու­­­թեան, ապա դա ար­­­դէն հիմք է, որ­­­պէսզի շա­­­րու­­­նա­­­­­­­կես ապ­­­րել այդտեղ եւ դա կա­­­րելի Է անո­­­ւանել սէր։ Շփւում եմ գրա­­­կանու­­­թեան, թա­­­տերա­­­րուես­­­տի, փի­­­լիսո­­­փայու­­­թեան բնա­­­գաւա­­­ռի մարդկանց հետ, ինչպէս նաեւ առեւտրա­­­կան­­­նե­­­­­­­րի եւ ար­­­հեստա­­­գործնե­­­րի։ Այստեղ հո­­­յակապ մշա­­­կու­­­թա­­­­­­­յին կենտրոն­­­ներ կան բո­­­լոր տա­­­րիքի մարդկանց հա­­­մար, սկսած ման­­­կա­­­­­­­հասակ­­­նե­­­­­­­րից։ Ար­­­ժանթի­­­նացի երա­­­խան՝ ու­­­սուցո­­­ւելով այդ կենտրոն­­­նե­­­­­­­րում, դառ­­­նում է ու­­­շիմ ըն­­­թերցող, այ­­­ցե­­­­­­­լու, հան­­­դի­­­­­­­սատես։ Կենտրոն­­­նե­­­­­­­րը անվճար են, այ­­­սինքն պե­­­տու­­­թիւնը փաս­­­տա­­­­­­­ցի խրա­­­խու­­­սում է կիրթ քա­­­ղաքա­­­ցու ձե­­­ւաւո­­­րու­­­մը։ Ինչպէ՞ս չսի­­­րես այս մօ­­­տեցու­­­մը։

 

Մաս­­­նա­­­­­­­գիտա­­­կան աճի մա­­­սին ի՞նչ կա­­­սես։

Տան­­­գո­­­­­­­յի դպրոց եմ յա­­­ճախում։ Այստե­­­ղից ռե­­­ժիսոր­­­նե­­­­­­­րը խումբ կազ­­­մե­­­­­­­ցին։ Խա­­­ղում էինք Մո­­­լիէրի «Քաղ­­­քե­­­­­­­նին ազ­­­նո­­­­­­­ւական» պիէսը։ Տար­­­բեր թա­­­տերա­­­կան խմբեր կան, պատ­­­րաստւում եմ աշ­­­խա­­­­­­­տել որե­­­ւէ մէ­­­կի հետ։

Դեռ շատ զրու­­­ցե­­­­­­­ցինք Արա­­­մի հետ, եւ ես հաս­­­կա­­­­­­­ցայ, որ դուրս գա­­­լով Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից, նա յայտնո­­­ւեց մի տաք ու բա­­­րի աշ­­­խարհում, որ­­­տեղ իրեն այ­­­լեւս չէր տան­­­ջում յա­­­ւեր­­­ժա­­­­­­­կան հայ­­­կա­­­­­­­կան հար­­­ցը «Ի՞նչպէս անել եւ ո՞նց անել, որ­­­պէսզի եր­­­կի­­­­­­­րը եր­­­կիր դառ­­­նայ եւ հա­­­յերը իրենց հան­­­գիստ զգան իրենց երկրում»։ Նա գտաւ այդպի­­­սի եր­­­կիր, ուր տեղ կայ նաեւ հա­­­յերի հա­­­մար եւ ամէնքն այդ երկրում զգում են իրենց, ինչպէս տա­­­նը։ Ես չը հարցրե­­­ցի Արա­­­մին, վե­­­րադառ­­­նա­­­­­­­լու է նա Հա­­­յաս­­­տան թէ մնա­­­լու է Ար­­­ժանթի­­­նում, որով­­­հե­­­­­­­տեւ հաս­­­կա­­­­­­­ցայ, որ նա բնաւ չի հե­­­ռացել Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից։ Հա­­­յաս­­­տանն իր մէջ է։ Իր սրտում։ Բայց նրա սրտուն բոյն դրեց նաեւ ամէն­­­քին հա­­­րազատ Ար­­­ժանթի­­­նը…