ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Նոր Հայաստանի ծնունդը

dzovinarlok@gmail.com

Ըստ քաղաքագէտ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի մենք ակա­­­­նատես են դառ­­­­նում նոր՝ չոր­­­­րորդ հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­պետու­­­­թեան ծնունդի։

Ով այ­­­­սօր Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում չէ, չի կա­­­­րող երե­­­­ւակա­­­­յել, թէ ի՛նչ ան­­­­նա­­­­­­­­­­­­­­­խադէպ յե­­­­ղափո­­­­խու­­­­թիւն է անում հայ ժո­­­­ղովուրդը՝ երի­­­­տասարդնե­­­­րի գլխա­­­­ւորու­­­­թեամբ։ Թէ­­­­պէտ հա­­­­մացան­­­­ցը ամէն քայ­­­­լը օն­­­­լայն ցու­­­­ցադրում է եւ ողջ աշ­­­­խարհը դի­­­­տում է։ Դե­­­­ռեւս մէկ ամիս առաջ Ազա­­­­տու­­­­թեան հրա­­­­պարա­­­­կում հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­հաւա­­­­քի փոր­­­­ձեր էին ար­­­­ւում տար­­­­բեր ու­­­­ժե­­­­­­­­­­­­­­­րի կող­­­­մից, բայց հա­­­­ւաք­­­­ւում էին հա­­­­զիւ մի քա­­­­նի տաս­­­­նեակ մե­­­­ծահա­­­­սակ­­­­ներ։ Նրանք, ով­­­­քեր յի­­­­շեց­­­­նում էին 1988-ի զար­­­­թօնքը, երբ Ազա­­­­տու­­­­թեան հրա­­­­պարա­­­­կում ասեղ գցե­­­­լու տեղ չկար, քմծի­­­­ծաղի էին ար­­­­ժա­­­­­­­­­­­­­­­նանում։ 30 տա­­­­րի առաջ աւար­­­­տո­­­­­­­­­­­­­­­ւեց մի մեծ դա­­­­րաշրջան, երբ 70 տա­­­­րի շա­­­­րու­­­­նակ ժո­­­­ղովուրդը խօ­­­­սելու իրա­­­­ւունքից զրկո­­­­ւած էր։ 1988-ին համ­­­­րը խօ­­­­սեց։ Այ­­­­նուհե­­­­տեւ կռո­­­­ւեց եւ յաղ­­­­թեց ար­­­­ցա­­­­­­­­­­­­­­­խեան պա­­­­տերազ­­­­մում, ազա­­­­տագ­­­­րե­­­­­­­­­­­­­­­լով Ղա­­­­րաբա­­­­ղը։ Եւ մինչ հե­­­­րոս­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը կռւում եւ զոհ­­­­ւում էին, ներ­­­­սում իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թեան համն առած պաշ­­­­տօ­­­­­­­­­­­­­­­նեանե­­­­րը կե­­­­ղեքում էին հայ­­­­րե­­­­­­­­­­­­­­­նիքը։ Թշո­­­­ւառա­­­­ցած ժո­­­­ղովուրդը ստի­­­­պուած հա­­­­զար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րով ար­­­­տա­­­­­­­­­­­­­­­գաղ­­­­թում էր։ 1996-ից մեր երկրում մի ստոր աւան­­­­դոյթ հաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­տուեց, որն էր՝ կեղ­­­­ծել ընտրու­­­­թիւննե­­­­րի ար­­­­դիւնքնե­­­­րը։ Ան­­­­ցեալ տա­­­­րի այդ աւան­­­­դոյթը ար­­­­դէն այնքան կա­­­­տարե­­­­լագոր­­­­ծո­­­­­­­­­­­­­­­ւած էր, որ մենք՝ տես­­­­նե­­­­­­­­­­­­­­­լով, թէ ինչպէս են ընտրող­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը հեր­­­­թի կանգնում, որ­­­­պէսզի ստա­­­­նան ընտրա­­­­կաշառք եւ ձայ­­­­նը տան տհաս ու­­­­նե­­­­­­­­­­­­­­­ւորին, սոս­­­­կա­­­­­­­­­­­­­­­լի ինքնազ­­­­զո­­­­­­­­­­­­­­­ւանք ապ­­­­րե­­­­­­­­­­­­­­­ցինք։ Ան­­­­ցաւ մէկ տա­­­­րի եւ մենք այ­­­­սօր չենք կա­­­­րող զսպել մեր ինքնա­­­­հիաց­­­­մունքը, որը չի տե­­­­ղաւոր­­­­ւում մեր սրտե­­­­րում եւ ար­­­­ցունքի տես­­­­քով հոր­­­­դում է մեր աչ­­­­քե­­­­­­­­­­­­­­­րից։ Ո՛չ ոք նման բան նոյ­­­­նիսկ ամե­­­­նավար­­­­դա­­­­­­­­­­­­­­­գոյն երազ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րում չէր ակնկա­­­­լում տես­­­­նել, որ ժո­­­­ղովուրդը ոտ­­­­քի կել­­­­նի եւ ար­­­­դէն ոչ թէ Ազա­­­­տու­­­­թեան հրա­­­­պարա­­­­կը, այլ՝ Հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­պետու­­­­թեան հրա­­­­պարա­­­­կը չի բա­­­­ւակա­­­­նաց­­­­նի մեզ։ Երեկ՝ Ապ­­­­րի­­­­­­­­­­­­­­­լի 22-ին ցու­­­­ցա­­­­­­­­­­­­­­­րար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի թի­­­­ւը հա­­­­սել էր 160 հա­­­­զարի։ BBC news ու ռու­­­­սա­­­­­­­­­­­­­­­կան ճշմա­­­­րիտ «Անձրեւ» հե­­­­ռուստաալիք­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը պատ­­­­մե­­­­­­­­­­­­­­­ցին մեր խա­­­­ղաղ յե­­­­ղափո­­­­խու­­­­թեան մա­­­­սին։ Աշ­­­­խարհը նա­­­­յում է եւ աչ­­­­քե­­­­­­­­­­­­­­­րին չի հա­­­­ւատում։ Այս ի՛նչ անհնա­­­­զան­­­­դութիւն է, յե­­­­ղափո­­­­խու­­­­թիւն է, որի ժա­­­­մանակ մե­­­­քենա­­­­ներ չեն այլւում, պայ­­­­թուցիկ­­­­ներ չեն կի­­­­րառ­­­­ւում եւ ան­­­­կարգու­­­­թիւններ չեն ար­­­­ւում։ Վեր­­­­ջա­­­­­­­­­­­­­­­պէս աշ­­­­խարհը իր աչ­­­­քե­­­­­­­­­­­­­­­րով տես­­­­նում է, թէ ինչ քա­­­­ղաքա­­­­կիրթ է հա­­­­յը։ Գու­­­­ցէ քա­­­­ղաքակրթու­­­­թեան բնօր­­­­րա­­­­­­­­­­­­­­­նը հենց Հայ­­­­կա­­­­­­­­­­­­­­­կան լեռ­­­­նաշխարհն է, իսկ հա­­­­յը քա­­­­ղաքակրթու­­­­թեան նա­­­­խամայ­­­­րը։

Ի՞նչ է այ­­­­սօր կա­­­­տար­­­­ւում Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նում։ Պատ­­­­մութեան գնաց­­­­քը այնքան արագ է սլա­­­­նում, թող­­­­նե­­­­­­­­­­­­­­­լով ետե­­­­ւում մեր փտած հնա­­­­մաշ ան­­­­ցեալը, որ չես հասցնում նոյ­­­­նիսկ հե­­­­տեւել։ Սկզբից ընդդի­­­­մադիր Նի­­­­կոլ Փա­­­­շինեանը երի­­­­տասարդնե­­­­րի հետ հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­հաւաք սկսեց Ֆրան­­­­սիայի հրա­­­­պարա­­­­կում եւ օր ու գի­­­­շեր մնում էր այնտեղ։ Սա­­­­կայն հետզհե­­­­տէ փո­­­­խեց մար­­­­տա­­­­­­­­­­­­­­­ւորու­­­­թիւնը, դի­­­­մելով ցան­­­­ցա­­­­­­­­­­­­­­­յին ձե­­­­ւին։ Հէնց այդ վայրկեանից ամէն ինչ սկսո­­­­ւեց փո­­­­խուեց։ Յե­­­­ղափո­­­­խու­­­­թիւնը քայ­­­­լեց, հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­հաւա­­­­քից վե­­­­րածո­­­­ւեց շարժման եւ առաջ­­­­նորդը դար­­­­ձաւ ոչ թէ ան­­­­ձը, այլ ին­­­­քը շար­­­­ժումը, որը տե­­­­ղում ծնում էր իր կա­­­­նոն­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը։ Ոմանք կար­­­­ծում են, որ առաջ­­­­նորդը Նի­­­­կոլ Փա­­­­շինեանն է, բայց նա շատ իրա­­­­ւացիօրէն ասաց Հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­պետա­­­­կան հրա­­­­պարա­­­­կում Ապ­­­­րի­­­­­­­­­­­­­­­լի 17-ին. «Առաջ­­­­նորդը դու ես, դու ես, դու ես, դու ես…» Այ­­­­սինքն իւ­­­­րա­­­­­­­­­­­­­­­քան­­­­չիւրը դար­­­­ձաւ առաջ­­­­նորդ։ Մե­­­­նակա­­­­տար։ Յե­­­­ղափո­­­­խու­­­­թիւնը մտնում էր ամէն թա­­­­ղամաս, ամէն փո­­­­ղոց, կա­­­­րող էիր այ­­­­լեւս հա­­­­մացան­­­­ցով չհե­­­­տեւել շարժմա­­­­նը, այլ տես­­­­նել պատ­­­­կե­­­­­­­­­­­­­­­րը քո պա­­­­տու­­­­հա­­­­­­­­­­­­­­­նից։ Գրում եմ այս տո­­­­ղերը եւ պա­­­­տու­­­­հա­­­­­­­­­­­­­­­նից լսւում է յե­­­­ղափո­­­­խու­­­­թեան ձայ­­­­նը, ցնծու­­­­թեան ճի­­­­չերը, մե­­­­քենա­­­­ների ազ­­­­դանշան­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը։ Կա­­­­սեց­­­­նել դա հնա­­­­րաւոր չէ. նոյնն է, ինչ փոր­­­­ձես կանգնեց­­­­նել շունչդ։ Մինչ ոս­­­­տի­­­­­­­­­­­­­­­կան­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը փոր­­­­ձում էին բռնել ցու­­­­ցա­­­­­­­­­­­­­­­րար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րին, նրանք փախ­­­­չում էին միւս փո­­­­ղոց, այ­­­­սինքն չէին կենտրո­­­­նանում մի տե­­­­ղում, այլ տա­­­­րած­­­­ւում էին քա­­­­ղաքի տար­­­­բեր ծայ­­­­րե­­­­­­­­­­­­­­­րում։ Իսկ երե­­­­կոյեան 19-ին քա­­­­ղաքը հա­­­­ւաք­­­­ւում էր Հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­պետու­­­­թեան հրա­­­­պարա­­­­կում։ «Սրա վեր­­­­ջը ի՞նչ է լի­­­­նելու»,- հարցնում էին ամե­­­­նաթե­­­­րահա­­­­ւատ­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը։ «Նոր Հա­­­­յաս­­­­տան է ծնո­­­­ւելու»,- պա­­­­տաս­­­­խա­­­­­­­­­­­­­­­նում էի ես։ Այս Նոր Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի հայ­­­­րը նախ­­­­կին նա­­­­խագահ, իսկ այժմ ուխտադ­­­­րուժ վար­­­­չա­­­­­­­­­­­­­­­պետ Սերժ Սարգսեանն է. նա այնքան բռնա­­­­բարեց հայ ժո­­­­ղովրդին, որ Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նը այս օրե­­­­րին ապ­­­­րում է եր­­­­կունքա­­­­յին ցա­­­­ւեր։ Սա­­­­կայն հայ­­­­րը չի ու­­­­զում ճա­­­­նաչել իր զա­­­­ւակին։ Ար­­­­դէն մարդ չմնաց, որ չհաս­­­­կա­­­­­­­­­­­­­­­նայ եւ չըն­­­­դունի, որ մենք նոր իրա­­­­կանու­­­­թեան մէջ ենք ապ­­­­րում, միայն Սերժ Սարգսեանն է յա­­­­մառում եւ չի հրա­­­­ժար­­­­ւում իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թիւնից։ Նոյն ախ­­­­տով են տա­­­­ռապում բո­­­­լոր ետ­­­­խորհրդա­­­­յին երկրնե­­­­րը. Պե­­­­լառու­­­­սը, Ղա­­­­զախստա­­­­նը, Ռու­­­­սաստա­­­­նը…աթո­­­­ռին նստո­­­­ղը ամէն իրա­­­­ւական խո­­­­րաման­­­­կութեան է գնում, որ­­­­պէսզի աթո­­­­ռից չպո­­­­կուի։ Սերժ Սարգսեանի կողմնա­­­­կից­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը թէեւ մեր­­­­ժում են այս շար­­­­ժումը, բայց նրանց դէմ­­­­քե­­­­­­­­­­­­­­­րից եւ խօ­­­­սելա­­­­կեր­­­­պից երե­­­­ւում է, որ նրանք պար­­­­տութեան տագ­­­­նա­­­­­­­­­­­­­­­պի մէջ են, իսկ ժո­­­­ղովուրդը ար­­­­դէն չի ըն­­­­դունում նրանց գո­­­­յու­­­­թիւնը, ինչպէս չես ըն­­­­դունում կառ­­­­քը, նա­­­­խընտրե­­­­լով օդա­­­­նաւը։ 1988-ին մենք հրա­­­­ժարո­­­­ւեցինք խորհրդա­­­­յին հա­­­­մակար­­­­գից, երբ ասում էին մի բան, մտա­­­­ծում՝ ու­­­­րիշ բան, իսկ ապ­­­­րում բա­­­­ցար­­­­ձակ տար­­­­բեր կեր­­­­պով։ Սա­­­­կայն դէռ մեր ղե­­­­կավար­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը առաջ­­­­նորդւում էին խորհրդա­­­­յին սկզբունքնե­­­­րով։ 2018-ին առաջ­­­­նագծում յայտնո­­­­ւեց մի սե­­­­րունդ, որը մեր­­­­ժում է սու­­­­տը։ Այդ սեր­­­­դին խորթ է խորհրդա­­­­յին մտա­­­­ծելա­­­­կեր­­­­պը, իսկ հան­­­­րա­­­­­­­­­­­­­­­պետա­­­­կան կու­­­­սակցու­­­­թեան խօս­­­­քե­­­­­­­­­­­­­­­րը իրա­­­­կանու­­­­թեան եւ ճշմար­­­­տութեան հետ ոչ մի ընդհա­­­­նուր կապ չու­­­­նեն։ Քա­­­­նի Սերժ Սարգսեանը ան­­­­տե­­­­­­­­­­­­­­­սում էր այս շարժման լրջու­­­­թիւնը, այնքան այն ըն­­­­դարձակ­­­­ւում էր։ Շու­­­­տով ար­­­­դէն ամե­­­­նազ­­­­գուշա­­­­ւոր­­­­նե­­­­­­­­­­­­­­­րը նոյնպէս ներգրա­­­­ւեցին յե­­­­ղափո­­­­խու­­­­թեանը։ Սերժ Սարգսեանը մնաց միայ­­­­նակ եւ ստի­­­­պուած եկաւ հան­­­­դիպման Նի­­­­կոլ Փա­­­­շինեանի հետ։ Եւ ի՞նչ։ Ոչինչ։ Հան­­­­դի­­­­­­­­­­­­­­­պու­­­­մը տե­­­­ւեց 3 վայրկեան։ Սերժ Սարգսեանը յի­­­­շեց­­­­րեց Մար­­­­տի 1-ը, ասե­­­­լով որ «Նի­­­­կոլ Փա­­­­շինեանը դա­­­­սեր չի քա­­­­ղել Մար­­­­տի 1-ից»։ Ողջ հա­­­­յու­­­­թիւնը ըն­­­­դունեց Սարգսեանի խօս­­­­քե­­­­­­­­­­­­­­­րը որ­­­­պէս սպառ­­­­նա­­­­­­­­­­­­­­­լիք. այ­­­­սինքն նա եկաւ զգու­­­­շացնե­­­­լու, որ Մար­­­­տի 1-ը կրկնո­­­­ւելու։ Յի­­­­շեց­­­­նեմ, որ 2008-ի Մար­­­­տի 1-ին ընտրու­­­­թիւննե­­­­րի կեղծ ար­­­­դիւնքնե­­­­րին չհա­­­­ւատա­­­­լով ժո­­­­ղովուրդը ընդվզեց եւ իշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թեան հետ բախ­­­­ման հե­­­­տեւան­­­­քով 10 մարդ զո­­­­հուեց։ Ու­­­­րեմն կրկին արիւն կը թա­­­­փուի, եթէ ժո­­­­ղովուրդը չդա­­­­դարի իր անհնա­­­­զան­­­­դութիւ­­­­նը։ Սա­­­­կայն մի բան է անհնա­­­­զան­­­­դութիւն։ Բո­­­­լորո­­­­վին այլ բան է յե­­­­ղափո­­­­խու­­­­թիւն։ Այն չես կա­­­­սեց­­­­նի այ­­­­լեւս ո՛չ կո­­­­չերով, ո՛չ ու­­­­ժով, ո՛չ սպառ­­­­նա­­­­­­­­­­­­­­­լիք­­­­նե­­­­­­­­­­­­­­­րով։ Անպտուղ հան­­­­դի­­­­­­­­­­­­­­­պու­­­­մից կէս ժամ անց երեք պատ­­­­գա­­­­­­­­­­­­­­­մաւոր­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի բեր­­­­ման են­­­­թարկե­­­­ցին. Նի­­­­կոլ Փա­­­­շինեանին, որի տե­­­­ղը նոյ­­­­նիսկ յայտնի չէ, Սա­­­­սուն Մի­­­­քաելեանին եւ Արա­­­­րատ Միր­­­­զոեանին։ Ինչ միամ­­­­տութիւն, որով­­­­հե­­­­­­­­­­­­­­­տեւ շար­­­­ժումը աւե­­­­լի մեծ թափ առաւ։ Բո­­­­լորը դար­­­­ձան Նի­­­­կոլ։ Երեկ՝ Ապ­­­­րի­­­­­­­­­­­­­­­լի 22-ին հար­­­­թա­­­­­­­­­­­­­­­կից խոս­­­­տո­­­­­­­­­­­­­­­վանե­­­­ցին, որ սա նոյ­­­­նիսկ թաւ­­­­շեայ յե­­­­ղափո­­­­խու­­­­թիւն չէ, սա սի­­­­րոյ յաղ­­­­թարշաւ է։ Բո­­­­լորը հե­­­­տեւում են հա­­­­մացան­­­­ցում մեր քայ­­­­լարշա­­­­ւին եւ խոս­­­­տո­­­­­­­­­­­­­­­վանում, որ չեն կա­­­­րող զսպել սրտի խոր­­­­քից եկած ար­­­­ցունքնե­­­­րը։ Հաս­­­­կա­­­­­­­­­­­­­­­նում են, թէ որ­­­­քան հզօր է լի­­­­նում հա­­­­յը, պայ­­­­քա­­­­­­­­­­­­­­­րելով իր իրա­­­­ւունքնե­­­­րի հա­­­­մար իր իսկ հո­­­­ղի վրայ։ Վա­­­­ղը Ապ­­­­րի­­­­­­­­­­­­­­­լի 24-ն է եւ հա­­­­յաս­­­­տանցի­­­­ներին միանա­­­­լու են ցե­­­­ղաս­­­­պա­­­­­­­­­­­­­­­նու­­­­թեան 1,5 մի­­­­լիոն զո­­­­հերը, որոնք յառ­­­­նե­­­­­­­­­­­­­­­լու են տա­­­­րինե­­­­րի խոր­­­­քից։ Հա­­­­յու­­­­թեանը հե­­­­տաքրքրում է միայն մի հարց. ինչպէ՞ս է մեր­­­­ժո­­­­­­­­­­­­­­­ւած վար­­­­չա­­­­­­­­­­­­­­­պետը իր մե­­­­խակը դնե­­­­լու յու­­­­շա­­­­­­­­­­­­­­­համա­­­­լիրում։ Գու­­­­ցէ փշա­­­­լարե­­­­րի եւ ոս­­­­տի­­­­­­­­­­­­­­­կանու­­­­թեան վա­­­­հան­­­­նե­­­­­­­­­­­­­­­րի ետե­­­­ւում, ինչպէս հի­­­­մա է պաշտպա­­­­նուած իր աշ­­­­խա­­­­­­­­­­­­­­­տավայր հան­­­­դի­­­­­­­­­­­­­­­սացող Ազ­­­­գա­­­­­­­­­­­­­­­յին Ժո­­­­ղովը։ Համ­­­­բե­­­­­­­­­­­­­­­րենք մին­­­­չեւ վա­­­­ղը։

Ժա­­­­մը 16-ի սահ­­­­մաննե­­­­րում Սերժ Սարգսեանը հրա­­­­ժարա­­­­կան տո­­­­ւեց։ Նրա վեր­­­­ջին խօս­­­­քե­­­­­­­­­­­­­­­րը.

«Նի­­­­կոլ Փա­­­­շինեանը ճիշդ էր։ Ես սխա­­­­լուե­­­­ցի։ Ստեղ­­­­ծո­­­­­­­­­­­­­­­ւած իրա­­­­վիճակն ու­­­­նի մի քա­­­­նի լու­­­­ծում, բայց դրան­­­­ցից ոչ մէ­­­­կին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թող­­­­նում եմ երկրի ղե­­­­կավա­­­­րի, Հա­­­­յաս­­­­տա­­­­­­­­­­­­­­­նի վար­­­­չա­­­­­­­­­­­­­­­պետի պաշտօնը»։