ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ֆրանսիական կինօն եւ մենք

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

 

Մեր ժա­­­մանակ­­­նե­­­­­­­րում երկրի այ­­­ցե­­­­­­­քար­­­տը դար­­­ձել է կի­­­նօն։ Մէկ շա­­­բաթ Երե­­­ւանում ցու­­­ցադրե­­­ցին ֆրան­­­սիական կի­­­նօ։ Սա­­­կայն ես չեմ պատ­­­րաստւում թո­­­ւար­­­կել այդ ֆիլ­­­մե­­­­­­­րը, այլ դա ինձ առիթ է տա­­­լիս խօ­­­սել առ­­­հա­­­­­­­սարակ կի­­­նօի մա­­­սին, որը դար­­­ձել է մեզ հա­­­մար հա­­­սանե­­­լի եւ այ­­­լեւս առօ­­­րեայի մաս է կազ­­­մում։ Նոյ­­­նիսկ ճա­­­շելիս երի­­­տասար­­­դութիւ­­­նը ական­­­ջա­­­­­­­կալ­­­նե­­­­­­­րը ականջնե­­­րի մէջ դրած իրենց ընտրած ֆիլ­­­մերն են նա­­­յում եւ երբ ու­­­զում ես ինչ-որ հար­­­ցով դի­­­մես, ապա երի­­­տասար­­­դը չու­­­զե­­­­­­­լով հա­­­նում է ական­­­ջա­­­­­­­կալը, կանգնեց­­­նում է ֆիլ­­­մը եւ ան­­­համբեր սպա­­­սում քո հար­­­ցին եւ շտապ պա­­­տաս­­­խա­­­­­­­նում, որ­­­պէսզի շա­­­րու­­­նա­­­­­­­կի իր ֆիլ­­­մի դի­­­տու­­­մը. կեանքն ու կի­­­նօն փո­­­խուել են տե­­­ղերով։ Սա է իրո­­­ղու­­­թիւնը։

Մինչ այդ ճա­­­պոնա­­­կան կի­­­նօնե­­­րի շա­­­բաթ տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցաւ Երե­­­ւանում, եւ այնպի­­­սի մի ֆիլմ առա­­­ջին օրը դի­­­տեցի, որ այ­­­լեւս չգնա­­­ցի դի­­­տումնե­­­րի, որով­­­հե­­­­­­­տեւ աւե­­­լի լաւ բան հա­­­զիւ թէ տես­­­նէի։ Իսկ լաւ կի­­­նօն հնա­­­րաւոր չէ պատ­­­մել։ Ան­­­ցեալ­­­նե­­­­­­­րում կի­­­նօն դի­­­տում էինք կի­­­նօթատ­­­րոննե­­­րում, իսկ տա­­­նը միայն գիրք էինք կար­­­դում։ Կար գրքե­­­րի մի ցանկ, որը պար­­­տա­­­­­­­դիր էր կրթո­­­ւած մարդ հա­­­մարո­­­ւելու հա­­­մար։ Այ­­­սօր գրքե­­­րի ցան­­­կին գու­­­մա­­­­­­­րուեց նաեւ կի­­­նօնե­­­րի ցան­­­կը, որը պար­­­տա­­­­­­­դիր պէտք է դի­­­տել՝ տե­­­ղեկա­­­ցուած լի­­­նելու հա­­­մար։ Եթէ Պերկմա­­­նի (Ingmar Bergman,1918-2007), Ֆել­­­լի­­­­­­­նիի (Federico Fellini,1920-1993), Տար­­­կովսկու (1932-1986) կամ Փա­­­րաճա­­­նովի (1924-1990), ինչպէս նաեւ Բու­­­նի­­­­­­­ւէլի(Luis Bunuel,1900-1983) կամ Ալ­­­մո­­­­­­­տովա­­­րի (Pedro Almodovar,1949) անուննե­­­րը ոեւէ մէ­­­կին ոչինչ չեն ասում, ու­­­րեմն այդ մար­­­դը հե­­­ռու է կի­­­նօարո­­­ւես­­­տից։ Էլ ի՛նչ ասենք ճա­­­պոնա­­­կան կամ հա­­­րաւ-կո­­­րեական կի­­­նօի մա­­­սին։ Չմո­­­ռանանք ամե­­­րիկեան կի­­­նօգոր­­­ծիչնե­­­րի մա­­­սին, առան­­­ձին դա­­­նիացի Լարս ֆոն Թրիերի (Lars von Trier,1956) կի­­­նոյի մա­­­սին եւ ի հար­­­կէ առան­­­ձին վերցրած ֆրան­­­սիական կի­­­նօարո­­­ւես­­­տի։ Եւ այնքա՛ն եր­­­ջա­­­­­­­նիկ ժա­­­մանակ­­­ներ ենք ապ­­­րում, որ կա­­­րող ենք տա­­­նը նստած ցան­­­կա­­­­­­­ցած ֆիլմ դի­­­տել հա­­­մացան­­­ցով։ Յի­­­րաւի դրախ­­­տի ակա­­­դէմիայում ենք յայտնո­­­ւել։

Ին­­­չի է պէտք արո­­­ւես­­­տը հար­­­ցին Տար­­­կովսկին պա­­­տաս­­­խա­­­­­­­նում է. «Մենք պէտք է մեր կեան­­­քի ըն­­­թացքում հո­­­գեւոր աճ ու­­­նե­­­­­­­նանք եւ արո­­­ւես­­­տը դրա­­­նում պի­­­տի մեզ օգ­­­նի»։ Այ­­­նուհե­­­տեւ Տար­­­կովսկին ակ­­­նարկում է, որ արո­­­ւես­­­տը գո­­­յու­­­թիւն ու­­­նի այն պատ­­­ճա­­­­­­­ռով, որ աշ­­­խարհը յա­­­ջողո­­­ւած չի։ Եթէ աշ­­­խարհը լի­­­նէր սքան­­­չե­­­­­­­լի եւ ներ­­­դաշնակ, ապա արո­­­ւես­­­տի կա­­­րիք չէր լի­­­նի։ Իսկ արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտը եր­­­բեք չի ու­­­նե­­­­­­­ցել ար­­­տա­­­­­­­կարգ պայ­­­մաններ աշ­­­խա­­­­­­­տելու հա­­­մար։ Եթէ ստեղ­­­ծէն ար­­­տա­­­­­­­կարգ պայ­­­մաններ, ապա արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտի աշ­­­խա­­­­­­­տան­­­քը չի կա­­­յանայ։ Աւա՛ղ, երե­­­ւի այդ աննպաստ պայ­­­մաննե­­­րի չափն ու սահ­­­մա­­­­­­­նը պէտք է լի­­­նի, որով­­­հե­­­­­­­տեւ եթէ անդրա­­­դառ­­­նանք միւս հան­­­ճա­­­­­­­րեղ ռե­­­ժիսո­­­րին՝ Փա­­­րաճա­­­նովին, որը աշ­­­խա­­­­­­­տել է նոյն սո­­­վետա­­­կան պայ­­­մաննե­­­րում, ապա կտես­­­նենք թէ որ­­­քա՛ն ֆիլ­­­մեր նա չի­­­րակա­­­նաց­­­րեց, որոն­­­ցից նշեմ միայն մի քա­­­նիսը. «Սա­­­սունցի Դա­­­ւիթ», որն ըստ Փա­­­րաճա­­­նովի լա­­­ւագոյն կեր­­­պով պի­­­տի ար­­­տա­­­­­­­ցոլէր հայ ժո­­­ղովրդի ոգին, բնա­­­ւորու­­­թիւնը եւ էու­­­թիւնը, «Արա Գե­­­ղեցիկ» եւ «Շու­­­շա­­­­­­­նիկի տան­­­ջանքնե­­­րը»։ Այ­­­սինքն սցե­­­նար­­­նե­­­­­­­րը գրել էր, բայց կա­­­լանա­­­վայ­­­րում անցկաց­­­րած տա­­­րինե­­­րը խլել էին ռե­­­ժիսո­­­րի առող­­­ջութիւ­­­նը, բա­­­ցի այդ արո­­­ւես­­­տը, կի­­­նօն ղե­­­կավար­­­ւում էր արո­­­ւես­­­տից հե­­­ռու կու­­­սակցա­­­կան պաշ­­­տօ­­­­­­­նեանե­­­րի կող­­­մից, եւ սցե­­­նար­­­նե­­­­­­­րը մնա­­­ցին չի­­­րակա­­­նաց­­­րած։ Մի սցե­­­նարի հի­­­ման վրայ «Կա­­­րապի լի­­­ճը. Բերդ» Իլիեն­­­կօն Փա­­­րաճա­­­նովի մա­­­հից յե­­­տոյ ֆիլմ նկա­­­րահա­­­նեց 1990-ին։ Իլիեն­­­կօն Փա­­­րաճա­­­նովի «Մո­­­ռացո­­­ւած նախ­­­նի­­­­­­­ների ստո­­­ւեր­­­նե­­­­­­­րը» ֆիլ­­­մի փայ­­­լուն օփե­­­րատորն էր, սա­­­կայն երբ որո­­­շեց ին­­­քը դառ­­­նալ ֆիլ­­­մի ռե­­­ժիսոր, ապա ապա­­­ցու­­­ցո­­­­­­­ւեց մի փաստ. օփե­­­րատո­­­րը կա­­­րող է փայ­­­լուն աշ­­­խա­­­­­­­տել միայն փայ­­­լուն ռե­­­ժիսո­­­րի առ­­­կա­­­­­­­յու­­­թեամբ։ Ահա թէ ինչ է ասում Պրես­­­սո­­­­­­­նը (Robert Bresson, 1901-1999).

«Կի­­­նօն ստեղծւում է խմբո­­­վի, իսկ խմբի առանձնա­­­յատ­­­կութիւնն է ան­­­պա­­­­­­­տաս­­­խա­­­­­­­նատո­­­ւու­­­թիւնը։ Այնպէս որ ռե­­­ժիսո­­­րը պի­­­տի յոյ­­­սը դնի միայն ինքզին­­­քի վրայ»։

Այ­­­սինքն ֆիլ­­­մի հե­­­ղինա­­­կը միայն ու միայն ռե­­­ժիսորն է, որը եւ կրում է պա­­­տաս­­­խա­­­­­­­նատո­­­ւու­­­թեան ողջ բե­­­ռը։

Պրես­­­սո­­­­­­­նը, ինչպէս եւ վե­­­րոշո­­­ւած անուննե­­­րը, ստեղ­­­ծե­­­­­­­ցին այնպի­­­սի կի­­­նօ, որը դաս­­­ւում է որ­­­պէս կի­­­նօարո­­­ւես­­­տի գա­­­գաթ­­­նա­­­­­­­կէտ։ Ին­­­չո՞ւ։ Որով­­­հե­­­­­­­տեւ նրանք կի­­­նօն դարձնում էին արո­­­ւեստ։ Կի­­­նօն, որը սո­­­վորա­­­բար պատ­­­մութիւններ է պատ­­­մում, այդ ռե­­­ժիսոր­­­նե­­­­­­­րի մօտ բա­­­րոյա­­­կան հար­­­ցեր էր շօ­­­շափում եւ դուրս հա­­­նում պատ­­­մութիւններ պատ­­­մե­­­­­­­լու խնդրից։

«Կի­­­նօն կը դառ­­­նայ արո­­­ւեստ, եթէ մեր­­­ժի արո­­­ւես­­­տի միւս տե­­­սակ­­­նե­­­­­­­րը, առա­­­ջին հեր­­­թին դրա­­­մատի­­­կական արո­­­ւես­­­տը, որով­­­հե­­­­­­­տեւ այն դառ­­­նում է պար­­­զա­­­­­­­պէս ժա­­­պաւէ­­­նի վրայ ֆիք­­­սո­­­­­­­ւած թատ­­­րոն»։ Հիանա­­­լով Չափ­­­լի­­­­­­­նի-դե­­­րասա­­­նով եւ Չափ­­­լին-ռե­­­ժիսո­­­րով, Պրես­­­սո­­­­­­­նը այ­­­նո­­­­­­­ւամե­­­նայ­­­նիւ կար­­­ծում էր, որ Չափ­­­լի­­­­­­­նի ֆիլ­­­մե­­­­­­­րը դա ժա­­­պաւէ­­­նի վրայ նկա­­­րահա­­­նած թատ­­­րոն է, music hall…

Փա­­­րաճա­­­նովը, որին կի­­­նօն հասցրեց բան­­­տարկու­­­թեան, քան­­­զի շատ նո­­­րարար էր իր ժա­­­մանա­­­կի եւ երկրի հա­­­մար, որ­­­տեղ նա դրանք ստեղ­­­ծեց, բան­­­տից գրում էր նա­­­մակ­­­նե­­­­­­­րում, որ այ­­­լեւս չի զբա­­­ղուե­­­լու կի­­­նոյով, քան­­­զի դա զո­­­ւար­­­ճանք է տան­­­տի­­­­­­­կին­­­նե­­­­­­­րի հա­­­մար. «կգնամ սա­­­րեր, տուն կառ­­­նեմ եւ կապ­­­րեմ՝ գրե­­­լով եւ նկա­­­րելով»։

Բայց կի­­­նօն դա մի արո­­­ւեստ է, որը ծե­­­րանում է եւ դժո­­­ւար է դի­­­տել հին ֆիլ­­­մեր։ Այդ տե­­­սակէ­­­տից բո­­­լոր մեծ ռե­­­ժիսոր­­­նե­­­­­­­րից ես կա­­­ռանձնաց­­­նէի միայն ու միայն Փա­­­րաճա­­­նովին, որով­­­հե­­­­­­­տեւ նրա ֆիլ­­­մե­­­­­­­րը արո­­­ւած են կեր­­­պա­­­­­­­րուես­­­տի կա­­­նոն­­­նե­­­­­­­րով. նրա ֆիլ­­­մի հե­­­րոս­­­նե­­­­­­­րը կրում են ոչ թէ ինչ-որ ժա­­­մանա­­­կի հան­­­դերձանք, այլ՝ յա­­­ւեր­­­ժա­­­­­­­կան, ազ­­­գագրա­­­կան, եւ նրա ֆիլ­­­մե­­­­­­­րը կա­­­րելի ան­­­վերջ նա­­­յել, ինչպէս նա­­­յում ես Վե­­­րածննդի վար­­­պետներ Պո­­­տիչել­­­լիին (Sandro Boticelli, 1445-1510) կամ Ռա­­­ֆայել­­­լին (Rafaello Sanzio, 1483-1520)։

Իսկ ինչ վե­­­րաբեր­­­ւում է ֆրան­­­սիական կի­­­նօյի, ապա դա իմ ամե­­­նանա­­­խընտրած կի­­­նօն է եւ այդ կի­­­նօն կա­­­պուած է Փա­­­րիզի հետ։ Հա­­­մաշ­­­խարհա­­­յին արո­­­ւես­­­տի մայ­­­րա­­­­­­­քաղաքն է Փա­­­րիզը եւ բա­­­ւական է, որ արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտը ստեղ­­­ծա­­­­­­­գոր­­­ծի Փա­­­րիզում, ապա տար­­­բե­­­­­­­րու­­­թիւն չկայ՝ արաբ է նա, հայ, հրեայ թէ ար­­­գենտի­­­նացի, միեւ­­­նոյնն է. նա ստեղ­­­ծում է ֆրան­­­սիական կի­­­նօ։ Այ­­­սինքն այնպի­­­սի կի­­­նօ, որը կա­­­րողա­­­նում է ամէն ին­­­չի մա­­­սին ազատ խօ­­­սել. սի­­­րոյ, դա­­­ւաճա­­­նու­­­թեան, տար­­­բեր կրքե­­­րի մա­­­սին այնքան նուրբ ձե­­­ւով…թէ­­­պէտ մի՞թէ կի­­­նօն հնա­­­րաւոր է պատ­­­մել։ Դա մի արո­­­ւեստ է, որը հնա­­­րաւոր է միայն զգալ։