ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Քաղաքական կեանքը Հայաստանում

dzovinarlok@gmail.com

Ճիշդն ասած Հայաստանում արդէն վաղուց չկայ քաղաքական կեանք։ Կա այս պահին երկու նա­խագահ, եր­կուսն էլ Սարգսեան են. Սերժ Սարգսեան եւ Ար­­մէն Սարգսեան։ Մէ­­կը ընտրել է միւ­­սին, քան­­զի եր­­կի­­­րը անցնում է խորհրդա­­րանա­­կան կա­­ռավար­­ման ձե­­ւին, բայց դա ըն­­դա­­­մէնը ձեւ է, իսկ էու­­թեամբ ինչպէս միշտ մի հո­­գի է լի­­նելու ղե­­կին, այս ան­­գամ նա լի­­նելու է վար­­չա­­­պետի պաշ­­տօ­­­նում, քան­­զի նա­­խագա­­հը իրա­­ւունք չու­­նի եր­­կու ժամ­­կէ­­­տից աւե­­լի նստի։ Սա միայն մեր երկրում չէ խնդիր։ Ռու­­սաստա­­նի Դաշ­­նութիւ­­նում, օրի­­նակ, Փու­­թինն է վե­­րար­­տադրւում ար­­դէն 5-րդ ան­­գամ. Սկզբից եր­­կու ժամ­­կէտ նստեց նա­­խագա­­հի պաշ­­տօ­­­նին (2000-2008), յե­­տոյ արան­­քում «տե­­ղապահ» Մետ­­վե­­­տեւը (2008-2012) նստեց, եւ երբ Փու­­թի­­­նը եր­­րորդ ան­­գամ ստանձնեց իր սի­­րած պաշ­­տօ­­­նը, ապա փո­­խեց այն կէ­­տը սահ­­մա­­­նադ­­րութեան մէջ, որը վե­­րաբեր­­ւում էր չորս տա­­րուայ ժամ­­կէ­­­տին եւ դարձրեց այն վեց տա­­րի։ Եւ ահա մար­­տի 18-ին ան­­ցաւ երկրորդ վե­­ցամեակի։ Իսկ եթէ Սերժ Սարգսեանը նստի վար­­չա­­­պետի պաշ­­տօ­­­նին, ապա ժամ­­կէտնե­­րը նրան այ­­լեւս չեն սպառ­­նի։ Ի՚նչ արած, եթէ օրէն­­քը թոյլ չի տա­­լիս ան­­վերջ կա­­ռավա­­րել, ապա այդ օրէն­­քը փոխ­­ւում է եւ յար­­մա­­­րեց­­ւում է ան­­վերջու­­թեանը։ Ճիշդ է ժո­­ղովրդի համ­­բե­­­րու­­թիւնը ան­­սահման չէ, բայց ժո­­ղովուրդ ար­­դէն վա­­ղուց չի մնա­­ցել Հա­­յաս­­տա­­­նում։ Ռե­­սուրս չկայ, ինչպէս ասում են։ Քա­­ղաքա­­կան դաշտն ամա­­յացած է։ Սա­­կայն լրագ­­րողնե­­րը չա­­փազանց աշ­­խոյժ են եւ բազ­­մա­­­զան հար­­ցեր են ուղղում քա­­ղաքա­­կան մեկ­­նա­­­բան­­նե­­­րին կամ պար­­զա­­­պէս հան­­րա­­­յին ան­­ձանց.

-Ի՞նչ էք կար­­ծում վեր­­ջին հան­­րա­­­հաւա­­քի մա­­սին, Սերժ Սարգսեանի ան­­փո­­­խարի­­նելիու­­թեան մա­­սին…

Եւ մեկ­­նա­­­բան­­նե­­­րը սկսում են հա­­մեմա­­տել իրա­­վիճա­­կը ճիշդ 100 տա­­րի առաջ ստեղ­­ծուած իրա­­վիճա­­կի հետ, երբ Օս­­մա­­­նեան կայսրու­­թեան իշ­­խա­­­նու­­թիւնը ոչնչաց­­րեց հայ մտա­­ւորա­­կանու­­թեանը եւ թո­­ղեց ժո­­ղովրդին անգլուխ։ Այժմ պատ­­մութիւ­­նը կրկնւում է, ապա­­ցու­­ցե­­­լով, որ տար­­բե­­­րու­­թիւն չկայ ար­­տա­­­քին եւ ներ­­քին թշնա­­մինե­­րի մի­­ջեւ, եթէ նրանց նպա­­տակը նոյնն է՝ կոր­­ծա­­­նել մի ամ­­բողջ ազգ։ Բո­­լոր ընդվզող­­նե­­­րին բան­­տարկել են, ժո­­ղովրդին ձայ­­նազրկել են եւ դժուար է այ­­սօր մարդկանց հրա­­պարա­­կում հա­­ւաքել եւ հա­­կաժո­­ղովրդա­­կան հա­­մակար­­գից ազա­­տուե­­լու կո­­չեր հնչեց­­նել։

Կրկնւում է նաեւ աւան­­դոյթը, որը եղել է դա­­րեր ի վեր. իշ­­խա­­­նաւոր­­նե­­­րը եւ ժո­­ղովուրդը տար­­բեր պատ­­մութիւն եւ պատ­­մա­­­կան հե­­րոս­­ներ են ու­­նե­­­նում, որով­­հե­­­տեւ իշ­­խա­­­նաւո­­րի նպա­­տակը նոյնն է՝ թող­­նել ամէն ինչ ան­­փո­­­փոխ, իսկ ժո­­ղովրդա­­կան հե­­րոս­­ներ են դառ­­նում նրանք, ով­­քեր ջա­­նում են փո­­փոխու­­թիւններ մտցնել ճահ­­ճա­­­ցած կեան­­քում, որ­­տեղ մար­­դիկ այ­­լեւս շնչա­­հեղձ են լի­­նում կամ թող­­նում հե­­ռանում են։ Եթէ մի պահ դուրս գանք հայ իրա­­կանու­­թիւնից եւ հա­­յեացք նե­­տենք միւս երկրնե­­րին, որոնք նոյնպէս ու­­նեն ան­­փո­­­փոխու­­թեան աւան­­դոյթ, ապա պի­­տի նշենք ՌԴ-ում Փու­­թի­­­նի ան­­փո­­­փոխու­­թեան դէմ ընդվզող Բո­­րիս Նեմ­­ցո­­­վի (1959-2015) գոր­­ծունէու­­թիւնը, որն իր մա­­հով չմա­­հացաւ. նրան սպա­­նեցին իր քա­­ղաքա­­կան հա­­յեացքնե­­րի հա­­մար։ Այս տա­­րի փետ­­րուարի 25-ին Սլո­­վակիայի մայ­­րա­­­քաղաք Բրա­­տիս­­լա­­­ւայում սպա­­նեցին Aktuality.sk կայ­­քի 27-ամեայ լրագ­­րող Եան Կու­­ցիակին եւ նրա հարսնա­­ցու­­հուն։ Սա առա­­ջին նա­­խադէպն էր Սլո­­վակիայում, որ­­տեղ եր­­բեք մինչ այդ չէին սպա­­նել լրագ­­րո­­­ղին իր գոր­­ծունէու­­թեան հա­­մար։ Եան Կու­­ցիակը դար­­ձաւ վտան­­գա­­­ւոր, որով­­հե­­­տեւ հե­­տաքննում էր կա­­ռավա­­րու­­թեան ան­­դամնե­­րի ֆի­­նան­­սա­­­կան խար­­դա­­­խու­­թիւննե­­րը, նրանց կա­­պը իտա­­լական մա­­ֆիայի հետ։ Եւ ահա մար­­տի 9-ին ոչ միայն մայրքա­­ղաքում, որ­­տեղ 30,000 հո­­գի դուրս եկան եր­­թի, այլ նաեւ Սլո­­վակիայի միւս 50 քա­­ղաք­­նե­­­րում բո­­ղոքի ցոյցեր տե­­ղի ու­­նե­­­ցան, որոնց ար­­դիւնքում վար­­չա­­­պետը իր կա­­ռավա­­րու­­թիւնով հան­­դերձ մար­­տի 15-ին հրա­­ժարա­­կան տուեց։ Երկրի ղե­­կին վար­­չա­­­պետ Ռո­­բերտ Ֆի­­ցոն նստած էր ար­­դէն 12 տա­­րի (2006-ից) եւ ժո­­ղովրդի համ­­բե­­­րու­­թիւնը հա­­տել էր։

Այժմ վե­­րադառ­­նանք մեր իրա­­կանու­­թեանը։ Ար­­դէն 22 տա­­րի է ինչ Հա­­յաս­­տա­­­նում կեղծւում են նա­­խագա­­հական եւ առ­­հա­­­սարակ ընտրու­­թիւննե­­րը։ Յի­­շում եմ հինգ տա­­րի առաջ՝ 2013-ին մի հան­­րա­­­հաւա­­քում 1996-ի ընտրա­­կեղ­­ծիքնե­­րին մաս­­նակցած պ. Ռու­­բի­­­նեանը խոս­­տո­­­վանեց, որ ընտրու­­թիւննե­­րի ժա­­մանակ լցո­­նում եւ լցո­­նում էին տու­­փե­­­րը Լե­­ւոն Տէր-Պետ­­րո­­­սեանին տուած կեղծ ձայ­­նե­­­րով, բայց ընդդի­­մադիր Վազ­­գէն Մա­­նու­­կեանը ստա­­նում էր աւե­­լի շատ իրա­­կան ձայ­­ներ։ Տա­­րիներ յե­­տոյ այդ կեղ­­ծի­­­քի աւան­­դոյթը Լե­­ւոն Տէր-Պետ­­րո­­­սեանի դէմ օգ­­տա­­­գոր­­ծուեց եւ ար­­դէն բո­­լորո­­վին նշա­­նակու­­թիւն չու­­նէր ժո­­ղովրդի կող­­մից տուած ձայ­­նը. յաղ­­թա­­­նակը ապա­­հովում էր ընտրա­­կաշառքն ու զոր­­պա­­­յու­­թիւնը։

2016-ի ամ­­ռա­­­նը «Սաս­­նայ ծռեր» զի­­նեալ խմբա­­ւորու­­մը ընդվզեց ստեղ­­ծուած իրա­­վիճա­­կի դէմ, երբ ար­­դէն իշ­­խա­­­նու­­թիւննե­­րը պատ­­րաստ էին նաեւ հո­­ղեր զի­­ջել հա­­կառա­­կոր­­դին։ Նրանց օգ­­նութեան հա­­սաւ Ար­­թուր Սարգսեան անու­­նով հա­­մեստ մի մարդ, որը մտաւ հա­­յոց պատ­­մութեան մէջ որ­­պէս Հաց Բե­­րող, քան­­զի նա բեռ­­նեց հա­­ցով եւ սննդով իր ավ­­տո­­­մեքե­­նան եւ ճեղ­­քե­­­լով ոս­­տի­­­կանա­­կան պատ­­նէ­­­շը, ու­­տե­­­լիք հասցրեց «Սաս­­նայ ծռեր»ին, որը գրա­­ւել էր պա­­րետա­­պահա­­կային ծա­­ռայու­­թեան զօ­­րամա­­սը (ՊՊԾ-ն)։ Նրան ձեր­­բա­­­կալե­­ցին եւ նա ի պա­­տաս­­խան անար­­դա­­­րու­­թեան հա­­ցադուլ արեց…Հաց Բե­­րողը մա­­հացաւ սո­­վից։ Ար­­դեօք այս գե­­ղեցիկ, բա­­րի ու հա­­մար­­ձակ հե­­րոսի անու­­նով կա­­նուա­­նակո­­չէ՞ն որե­­ւէ մի դպրոց։ Կաս­­կած չկայ, բայց ո՛չ այս իշ­­խա­­­նու­­թեան օրով։ Այս իշ­­խա­­­նու­­թիւննե­­րը դպրո­­ցը կո­­չում են 2004-ին Պու­­տա­­­փեշ­­տում ատրպէյ­­ճանցի սպայ Ռա­­միլ Սա­­ֆարո­­վի կող­­մից կաց­­նա­­­հարուած լեյ­­տե­­­նանտ Գուրգէն Մար­­գա­­­րեանի անու­­նով (1978-2004)։ Յի­­շել ի հար­­կէ պէտք է քնած վի­­ճակում կաց­­նա­­­հարուած հայ զի­­նուո­­րին, բայց կա­­րելի է նաեւ երե­­ւակա­­յել ի՛նչ պի­­տի զգա աշա­­կեր­­տը, որը սո­­վորում է իր անու­­նը կրող դպրո­­ցում։ Մինչդեռ մենք ու­­նե­­­ցանք իս­­կա­­­կան հե­­րոս։ Մէկ տա­­րի ան­­ցաւ նրա մա­­հից, եւ Մար­­տի 16-ին Հաց Բե­­րողի յի­­շատա­­կին երթ կազ­­մա­­­կեր­­պուեց, իսկ ես ու­­զում եմ մէջ­­բե­­­րեմ Ապ­­րես Զոհ­­րա­­­պեանի գրա­­ռու­­մը Ար­­թուր Սարգսեանի մա­­սին, որին նա հա­­մարում է ոչ միայն Հաց Բե­­րող՝ հաց փախցնող­­նե­­­րի հա­­մակար­­գում, այլ նոյնպէս «Սաս­­նա ծուռ».

«Նա հա­­ւատում էր ընտրու­­թիւննե­­րով հա­­մակարգ փո­­խելուն։ Քան­­զի նրան յա­­ջողուել էր անել անհնա­­րինը՝ ճեղ­­քել ոս­­տի­­­կանա­­կան պատ­­նէշնե­­րը, նա նաեւ հա­­ւատում էր հա­­մակար­­գի «պատ­­նէ­­­շը» ճեղ­­քե­­­լու գոր­­ծին։ Մտա­­ծում էր ճիշդ, ժո­­ղովրդա­­կան սէր վա­­յելող մարդկան­­ցով դա­­շինք կազ­­մե­­­լու մա­­սին»…

Ասում են ինչ է ու­­րիշ ազ­­գա­­­նուն չկա՞յ Հա­­յաս­­տա­­­նում. բո­­լորը Սարգսեան են։ Բո­լոր Սարգսեան­նե­րից հայ ժո­ղովուրդը ընտրում է Հաց Բե­րող, Հա­ցը հայ ժո­ղովրդին պար­գե­ւող Ար­թուր Սարգսեանին։