ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հայաստանի օրակարգում Սէր եւ ատելութիւն

dzovinarlok@gmail.com

Ի՞նչ օրա­կար­գի մա­­սին է խօս­­քը, երբ հա­­յաս­­տանցի­­ների ատե­­լու­­թիւնը հա­­սել է այն աս­­տի­­­ճանի, որ նոյ­­նիսկ իշ­­խա­­­նու­­թիւններն են վա­­խեցել։ Ար­­տա­­­գաղ­­թից չեն վա­­խեցել։ Ժո­­ղովրդի ծա­­խուա­­ծու­­թեան մա­­կար­­դա­­­կից ընտրու­­թիւննե­­րի ժա­­մանակ չեն վա­­խեցել։ Երկրի մի­­լիար­­դա­­­ւոր ար­­տա­­­քին պարտքից չեն վա­­խեցել, որով­­հե­­­տեւ այն փա­­կելու են կրկին ժո­­ղովրդի գրպա­­նից, բայց արի՛ ու տես, որ ընդվզման բա­­ցակա­­յու­­թիւնը թան­­կա­­­ցումնե­­րի առի­­թով լուրջ մտա­­հոգու­­թեան պատ­­ճառ է դար­­ձել իշ­­խա­­­նու­­թիւննե­­րի հա­­մար։ Ատում են բո­­լորը. եւ ներ­­սի հա­­յերը, եւ ար­­տա­­­գաղ­­թած հա­­յերը։

Ահա թէ ինչ է պատ­­մում մի երե­­ւան­­ցի, որը թէեւ հաս­­տա­­­տուել է Պել­­կիայում, բայց նրա ուշքն ու միտ­­քը միշտ Երե­­ւանում է.

«Ես հիաս­­թա­­­փուել եմ Պել­­կիայի հա­­յու­­թիւնից։ Նրանք չեն ու­­զում գալ Երե­­ւան…շա­­տերը գիւ­­ղե­­­րից են…չեն ու­­զում յի­­շել իրենց նախ­­կին վի­­ճակը…այստեղ կուշտ են եւ կա­­րեւոր չի ոնց, եր­­բեմն գո­­ղանա­­լով …կամ էլ օգ­­նութեան տե­­ղերից մու­­րա­­­լով…այդ գիւ­­ղա­­­կան ծա­­գում ու­­նե­­­ցող­­նե­­­րը տա­­նել չեն կա­­րողա­­նում երե­­ւան­­ցի­­­ներին»։

Օրերս հա­­ւաքուել էինք ըն­­կե­­­րու­­հուս տա­­նը. նրա մօտ հիւր էր եկել մէկ տա­­րի առաջ Գա­­նատա ար­­տա­­­գաղ­­թած մի զոյգ, որը 10 օրով ստի­­պուած էր Երե­­ւան վե­­րադառ­­նալ փաս­­տաթղթե­­րի պատ­­ճա­­­ռով։ Մի տես­­նէիք, թէ ի՚նչ հրճուան­­քով էին պատ­­մում Քա­­նատա­­յի մա­­սին եւ ի՚նչ նա­­խան­­ձով էին մտիկ անում զոյ­­գին ըն­­կե­­­րու­­հուս միւս հիւ­­րե­­­րը։ Սե­­ղանի շուրջ եօթ հո­­գի էինք եւ ես միայ­­նակ էի իմ զգաց­­մունքնե­­րով։ Ինչպէ՞ ս կա­­րող էի ես այդ հա­­մահունչ տրա­­մադ­­րութեան մէջ տա­­րահնչու­­թիւն մտցնել։ Նրանք ինձ իս­­կոյն կրքոտ կեր­­պով կը հա­­մոզէին, որ մար­­դը ծնուել է ապ­­րե­­­լու, այլ ո՛չ թէ տա­­ռապե­­լու հա­­մար։ Այ­­լեւս չդի­­մանա­­լով՝ ես նե­­րողու­­թիւն խնդրե­­ցի եւ հե­­ռացայ, իսկ ական­­ջիս մէջ շա­­րու­­նա­­­կում էր հնչել Գա­­նատա­­յով հրա­­պու­­րուած կնոջ ձայ­­նը. «Գի­­տես, ես ստում էի, երբ քեզ ասում էի, որ սի­­րում եմ դպրո­­ցում դա­­սաւան­­դել։ Ես ատում էի իմ աշ­­խա­­­տան­­քը եւ հի­­մա եր­­ջա­­­նիկ եմ, որ երա­­խաներս փրկուեցին, մեկ­­նե­­­լով այս երկրից։ Ի հար­­կէ, ես սի­­րում եմ Հա­­յաս­­տա­­­նը, բայց պէտք է մտա­­ծել երա­­խանե­­րի ապա­­գայի մա­­սին»։

Այսպի­­սով կամ քո երա­­խան կու­­նե­­­նայ ապա­­գայ, կամ քո եր­­կի­­­րը. եր­­կուսը չեն տե­­ղաւոր­­ւում մի ապա­­գայի մէջ։ Նախ­­կին պատ­­գա­­­մաւոր, ընդդի­­մադիր Արամ Մա­­նու­­կեանը գնա­­հատում է իրա­­վիճա­­կը Հա­­յաս­­տա­­­նում որ­­պէս պայ­­թիւնավ­­տանգ՝ ասե­­լով, որ ժո­­ղովուրդը փո­­ղոց դուրս չի գա­­լիս միայն իշ­­խա­­­նու­­թեան մա­­հակ­­նե­­­րի վա­­խից եւ որ հան­­րութեան հան­­դարտու­­թիւնը թուացեալ է։ Սա­­կայն ես կար­­ծում եմ, որ իրա­­վիճա­­կը աւե­­լի տխուր է, որով­­հե­­­տեւ մարդկանց պա­­տել է այնպի­­սի ան­­տարբե­­րու­­թիւն եւ փո­­փոխու­­թիւննե­­րի հան­­դէպ հա­­ւատ­­քի ի սպառ բա­­ցակա­­յու­­թիւն, որ եր­­բե­­­ւէ չէր նկա­­տուել Հա­­յաս­­տա­­­նի ան­­կա­­­խու­­թեան աւե­­լի քան 26 տա­­րինե­­րին։ Ժո­­ղովուրդն այնքան է ատում Ազ­­գա­­­յին Ժո­­ղովի պատ­­գա­­­մաւոր­­նե­­­րին, կա­­ռավա­­րու­­թեան ան­­դամնե­­րին, նրանց ահ­­ռե­­­լի ու­­նե­­­ցուած­­քը, դի­­զած անօ­­րէն ճա­­նապարհնե­­րով այս աղ­­քատ երկրում, որ ծաղ­­րանքով է ըն­­դունում նրանց խօս­­քերն ու մտքե­­րը (եթէ ի հար­­կէ մտքեր կան)։ Հա­­պա ի՞նչ է սի­­րում ու­­րեմն հայ ժո­­ղովուրդը։ Սի­­րում է նրանց, ով քննա­­դատում է իշ­­խա­­­նու­­թիւննե­­րին, ով իրե­­րը կո­­չում է իրենց անուննե­­րով։ Այդպի­­սին էր Հա­­յաս­­տա­­­նում եւ սփիւռքում քա­­ջածա­­նօթ հրա­­պարա­­կախօս, հա­­սարա­­կական գոր­­ծիչ Սար­­գիս Հաց­­պա­­­նեանը։ Նա մա­­հացաւ Յու­­նուարի 20-ին Լիոնում ան­­բուժե­­լի հի­­ւան­­դութեան պատ­­ճա­­­ռով։ Ժո­­ղովուրդը սի­­րով էր մտիկ անում նրա ելոյթնե­­րը, որոնք ուղղուած էին իշ­­խա­­­նու­­թիւննե­­րի դէմ, նրանց ամուլ քա­­ղաքա­­կանու­­թեան, պե­­տական մի­­ջոց­­նե­­­րի մսխման, ընդհան­­րա­­­պէս այ­­լե­­­ւայլ հար­­ցե­­­րի շուրջ…Շատ կա­­րելի է խօ­­սել Հաց­­պա­­­նեանի մա­­սին, սա­­կայն այ­­սօ­­­րուայ նիւթս ժո­­ղովրդի սի­­րո եւ ատե­­լու­­թեան մա­­սին է։ Եւ կար­­ծում եմ հէնց ժո­­ղովրդի ատե­­լու­­թեան վա­­խից է, որ պե­­տու­­թիւնը թոյլ տուեց ժո­­ղովրդի կող­­մից չա­­փազանց սի­­րուած անձնա­­ւորու­­թեանը, ինչպի­­սին էր Հաց­­պա­­­նեանը, յու­­ղարկա­­ւորել Եռաբ­­լուրում։ Սրբա­­վայ­­րում, ուր հանգչում են հայ ազ­­գի ամե­­նապան­­ծա­­­լի հե­­րոս­­նե­­­րը։ Չնա­­յած որ Հաց­­պա­­­նեանը հէնց իրենց էր քննա­­դատում։ Եւ «չնա­­յած հան­­գա­­­ման­­քին, որ Սար­­գիս Հաց­­պա­­­նեանի կնոջ՝ Յաս­­միկ Պօ­­ղոսեանի ներ­­կա­­­յաց­­րած նա­­մակում բա­­ցակա­­յել է պան­­թէոնում յու­­ղարկա­­ւորե­­լու հա­­մար անհրա­­ժեշտ ըն­­թա­­­ցակար­­գի գլխա­­ւոր՝ զո­­հուա­­ծի կամ մա­­հացա­­ծի ան­­ցած մար­­տա­­­կան ու­­ղին հիմ­­նա­­­ւորող փաս­­տա­­­թուղթը» (azatutyun.am )։

Ու­­րեմն հարց է ծա­­գում. ին­­չո՞ւ Է ՀՀ պաշտպա­­նու­­թեան նա­­խարա­­րու­­թիւնը Հաց­­պա­­­նեանի պա­­տերազ­­մի մաս­­նակցու­­թեան մա­­սին փաս­­տաթղթի բա­­ցակա­­յու­­թեան դէպ­­քում թոյլ տուել այ­­նուամե­­նայ­­նիւ յու­­ղարկա­­ւորել նրան Եռաբ­­լուրում։ Պարզւում է, որ ՀՀ պաշտպա­­նու­­թեան նա­­խարա­­րու­­թիւնը հա­­շուի է առել

… «Սար­­գիս Հաց­­պա­­­նեանի աշ­­խոյժ մաս­­նակցու­­թիւնը ղա­­րաբա­­ղեան պա­­տերազ­­մի լու­­սա­­­բան­­ման, Լեռ­­նա­­­յին Ղա­­րաբա­­ղի հա­­մար բա­­րեգոր­­ծա­­­կան տա­­րաբ­­նոյթ մի­­ջոցա­­ռումնե­­րի կազ­­մա­­­կերպման հար­­ցե­­­րում» (azatutyun.am)։

Յի­­շեց­­նեմ մի փաստ. ան­­ցեալ տա­­րի, 2017-ի Մար­­տի 17-ին հի­­ւան­­դա­­­նոցում վի­­րահա­­տու­­թիւնից յե­­տոյ մա­­հացաւ Ար­­թուր Սարգսեանը, որին ժո­­ղովուրդը Հաց Բե­­րող էր անուանել։ Նրա մա­­հը վրայ էր հա­­սել քա­­ղաքա­­կան պատ­­ճառնե­­րից։ Ար­­թուր Սարգսե­­նաը հաց էր հասցրել «Սաս­­նա ծռեր» խմբի տղա­­ներին, որոնք 2016-ի Յու­­լի­­­սի 17-ին գրա­­ւել էին Էրե­­բու­­նի թա­­ղամա­­սում գտնուող ոս­­տի­­­կանա­­կան զօ­­րամա­­սը։ Տե­­ղեկա­­նալով, որ խմբի տղա­­ները սնունդ չու­­նեն, նա մտա­­ծել էր, որ ինչ-որ մէ­­կը պի­­տի նրանց ապա­­հովի սնունդով եւ եզ­­րա­­­կացու­­թիւն էր արել, որ այդ մէ­­կը կա­­րող է լի­­նել հէնց նա, ին­­չո՞ւ չէ։ Եւ Յու­­լի­­­սի 26-ին նա բեռ­­նել էր սննդով իր մե­­քենան եւ ճեղ­­քե­­­լով ոս­­տի­­­կանա­­կան պառ­­նե­­­շը բա­­րեյա­­ջող հաց հասցրել «Սաս­­նայ ծռեր»-ին։ Նման բան կա­­րելի է տես­­նել միայն բարձրա­­կարգ մար­­տա­­­ֆիլ­­մե­­­րում, որ­­տեղ մե­­քենան կա­­տաղի կրա­­կահեր­­թե­­­րի տակ բա­­րեյա­­ջող հաս­­նում է նպա­­տակին։ Ժո­­ղովուրդը այդ հա­­մեստ եւ ան­­ծա­­­նօթ մար­­դու մէջ իս­­կա­­­կան հե­­րոս տե­­սաւ, սա­­կայն նրան առա­­ջադ­­րուեց նոյն մե­­ղադ­­րանքը, ինչ «Սաս­­նայ ծռեր» խմբին։ Նրան կա­­լանա­­ւորե­­ցին, ամիս­­ներ յե­­տոյ բաց թո­­ղեցին, այ­­նուհե­­տեւ կրկին ձեր­­բա­­­կալե­­ցին, ին­­չին ի պա­­տաս­­խան նա աւե­­լի քան 25 օր հա­­ցադուլ արեց, որի հե­­տեւան­­քով էլ մա­­հացաւ։ Ար­­թուր Սարգսեանը նաեւ Ար­­ցա­­­խեան պա­­տերազ­­մի մաս­­նա­­­կից էր եւ ու­­նէր վնա­­սուածքներ եւ հի­­ւան­­դութիւններ, որոնք ան­­հա­­­մատե­­ղելի էին բան­­տի պայ­­մաննե­­րին։ Ժո­­ղովուրդը ու­­զում էր յու­­ղարկա­­ւորել նրան Եռաբ­­լուրում, սա­­կայն պաշտպա­­նու­­թեան նա­­խարա­­րու­­թիւնը թոյլ չտուեց։ Ին­­չո՞ւ ու­­րեմն Հաց­­պա­­­նեանի դէպ­­քում տուեց թոյլտւու­­թիւնը։ Գու­­ցէ ճի՞շդ է Արամ Մա­­նու­­կեանը, կար­­ծե­­­լով որ իրա­­վիճա­­կը պայ­­թիւնավ­­տանգ է։ Հա­­մենայնդէպս իշ­­խա­­­նու­­թիւննե­­րը նրան հա­­մակար­­ծիք գտնուեցին։