ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հերոսների արեամբ վճարուած հայկական հողը

(Արմէն Յովհաննիսեանի 4-րդ տարելիցի առթիւ)

dzovinarlok@gmail.com

Ռուսաստանից եկած հա­յերը զար­մա­նում են, ինչպէ՞ս էք ապ­րում Հա­յաս­տա­նում ապ­րանքնե­րի նման թան­կութեան պայ­մաննե­րում։ Եւ­րո­պայից եկող հա­յերը նոյնպէս զար­մա­նում են. ինչպէ՞ս էք ապ­րում նման անօ­րինու­թեան պայ­մաննե­րում, յատ­կա­պէս եր­թե­ւեկու­թեան կա­նոն­նե­րի ի սպառ բա­ցակա­յու­թեան, ին­չը հան­գեցնում է դա­ժան ավ­տովթար­նե­րի, իսկ ԱՄՆ-ի հա­յերը…օհ, ամե­րիկա­հայե­րը (խօսքն ան­շուշտ շար­քա­յին հա­յաս­տանցու մա­սին է, ով եր­բեմնի սո­վետա­կան դժոխ­քից ըն­կել է ամե­րիկեան դրախտ) ընդհան­րա­պէս ժա­մանակ չու­նեն Հա­յաս­տա­նի վրայ վատ­նե­լու հա­մար. տուն, աշ­խա­տանք, վա­յելքներ, ճամ­բորդու­թիւններ, կնունքներ եւ հար­սա­նիք­ներ։ Ասում են. «Գամ Հա­յաս­տան, որ ի՞նչ անեմ»։ Այսպի­սով մեր Հա­յաս­տա­նը ո՛չ մէ­կին պէտք չէ։ Միայն նուիրեալ­ներն են զբաղ­ւում Հա­յաս­տա­նով, պա­րոնայք։ Ու­րեմն մենք նուիրեալ­ներ ենք, ով ոչ թէ ապ­րում է Հա­յաս­տա­նում, այլ՝ դիր­քա­պահի պէս պա­հում է այս մի կտոր Հա­յաս­տան հո­ղը բազ­մա­միլիոնա­նոց հա­յու­թեան հա­մար։ Դեռ աւե­լին. Հա­յաս­տա­նը պէտք է պա­հել որ­պէս առաջ­նա­գիծ ողջ մարդկու­թեան հա­մար։ Ի՞նչ կը լի­նի մարդկու­թեան հետ, եթէ մենք անցնենք պատ­մութեան գիր­կը, ու­նե­նալով բազ­մա­հազար տա­րինե­րի քա­ղաքակրթու­թիւն, որը, աւ՛աղ ցու­ցադրւում է այ­սօր միայն մեր մա­տեան­նե­րում եւ թան­գա­րան­նե­րում, բայց ոչ՝ մեր առօ­րեայում։ Ճիշդ այդպէս պա­հում են մեր 18-20 տա­րեկան զի­նուոր­նե­րը մեր սահ­մա­նը առաջ­նագծում։ 19 Յու­նուարը ինձ հա­մար ար­դէն 11 տա­րի է, ինչ վշտա­լի օր է, որը ծան­րա­նում է այն հան­գա­ման­քով, որ Հա­յաս­տա­նում գրե­թէ չես գտնի մարդ, ով ճա­նաչում էր Հրան­դին այնպէս, ինչպէս գի­տէին նրան Թուրքիայում եւ յի­շում են նրան ամէն ան­գամ բազ­մա­մարդ հան­րա­հաւա­քով։ Դի­տելով այդ հա­ւաքը՝ հաս­կա­նում ես, որ այ­սուհետ չկայ Թուրքիայի ար­դա­րամիտ մարդկանց հա­մար աւե­լի սրբա­զան տեղ, քան «Ակօս»-ի նախ­կին խմբագ­րա­տան մուտքի առ­ջե­ւը, որը ներ­կուեց գնդա­կահա­րուած Հրան­դի արիւ­նով։

Սա­կայն Յու­նուարի 19-ը ար­դէն 4 տա­րի է, ինչ դար­ձել է նաեւ Ար­մէն Յով­հաննի­սեանի ան­մա­հու­թեան օր։ 2014-ին Յու­նուարի 19-ի լոյս 20-ի գի­շերը Ղա­րաբա­ղա-ատրպէյ­ճա­նական զօր­քե­րի շփման գծի հիւ­սի­սարե­ւելեան (Ջրա­բեր) եւ հա­րաւա­րեւե­լեան (Կոր­գան) ուղղու­թիւննե­րում դի­վեր­սիոն խմբե­րի փոր­ձեր կա­տարուեցին։ Ար­մէ­նը միայ­նակ կռիւ տուեց յար­ձա­կուող­նե­րի հետ։ Արիւ­նա­քամ եղաւ։ Յու­նուարի 22-ին Ար­մէն Յով­հաննի­սեանին յու­ղարկա­ւորե­ցին զի­նուո­րական կար­գով (հա­մազարկ, քայ­լերգ, պե­տական այ­րե­րի մաս­նակցու­թիւն) Եռաբ­լուրում։ Ես զար­մա­նում էի, թէ որ­տե­ղից էր պաշտպա­նու­թեան նա­խարար Սէյ­րան Օհա­նեանը խօս­քեր գտնում՝ ծնող­նե­րին սփո­փելու հա­մար։ Եւ ահա ամէն տա­րի պա­տիւ ենք ու­նե­նում այ­ցե­լել Եռաբ­լուրում Ար­մէն Յով­հաննի­սեանի գե­րեզ­մա­նը, շրջա­պատուած իր նման քա­ջարի զի­նուոր­նե­րի շի­րիմ­նե­րով, յե­տոյ մէկ­տեղւում ենք նրա տա­նը, որ­տեղ առա­ջին հեր­թին մտնում ենք նրա Փառ­քի սե­նեակը։ Մեր մէջ ան­պայման հե­րոս­ներ են լի­նում։ Այս ան­գամ սե­ղան նստե­ցինք հե­րոս­նե­րի հե­րոս կե­ներալ-մա­յոր Ար­կա­դի Տէր- Թա­դէւո­սեանի հետ, որին ասում են Կո­ման­դոս։ Դժուար է ան­գամ երե­ւակա­յել Ար­ցա­խեան պա­տերազ­մի յաղ­թա­նակը առանց Կո­ման­դո­սի փայ­լուն ղե­կավա­րու­թեան։ Իսկ առօ­րեայ կեան­քում. երե­ւի նա միակն է այն բարձրաս­տի­ճան զի­նուո­րական­նե­րից, որը չու­նի թիկ­նա­պահ­ներ, այլ ու­նի միայն երկրպա­գու­ներ ի դէմս ողջ հայ ժո­ղովրդի։ Ի՞նչ սփո­փան­քի խօս­քեր պի­տի գտնէր Կո­ման­դո­սը ծնող­նե­րի հա­մար։ Նա ասաց, որ չկան այդպի­սի խօս­քեր, ուստի նա կա­րող է միայն խո­նար­հուել Ար­մէ­նի սխրան­քի առ­ջեւ։

Եւ եթէ սփիւռքում ծուարած նախ­կին հա­յաս­տանցի­ները չգի­տեն, թէ ին­չո՞ւ պի­տի այ­ցե­լէն Հա­յաս­տա­նը, ինչ են կորցրել նրանք այս յե­տամ­նաց երկրում, ապա թող մտիկ անեն Ար­մէ­նի մօր՝ Մա­րինէ Յով­հաննի­սեանի խօս­քը.

«Ես գի­տեմ յա­նուն ին­չի ապ­րել։ Որ որ­դի կորցրած բո­լոր մայ­րե­րը սո­վորեն ինձնից… եւ ապ­րեն։ Որ որ­դուս յի­շատա­կը վառ պա­հելով՝ սրբաց­նեմ այն մի քա­նի մեթր հո­ղը, որի հա­մար զո­հուեց տղաս։ Այդ հո­ղը թանկ էր տղա­յիս հա­մար՝ կեան­քից թանկ… Ինձնից թանկ էր։ Ու պի­տի թանկ լի­նի նաեւ ինձ հա­մար»… Հաս­կա­ցա՞ք ինչ թանկ է մեր հո­ղը, հա­յեր։

Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի ամէն մեթր հո­ղի հա­մար կեան­քով են վճա­րել մեր հե­րոս­նե­րը։ Եւ միշտ պի­տի զո­հուեն. սա է մեր պատ­մա­կան առա­քելու­թիւնը։ Մեր ճա­կատա­գիրն է դա. լա­ւագոյն արեամբ վճա­րել մեր ազ­գի գո­յատեւ­ման հա­մար սե­փական հո­ղի վրայ։