ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մտորումներ կեանքի տեւողութեան եւ երգեցողութեան արուեստի շուրջ

dzovinarlok@gmail.com

Նոյեմբերի 22-ին Լոնտոնում իր մահկանացուն կնքեց աշ­խարհահռչակ օփե­րային եր­գիչ, պա­րիթոն Դմիտ­րի Խվո­րոս­տովսկին։ 1989-ին նա ճա­նաչուեց աշ­խարհի լա­ւագոյն եր­գիչ։ Սա­կայն այ­սօ­րուայ գրու­թեան նպա­տակս ին­քը Խվո­­րոս­­տովսկին չէ, այլ երգչի մա­­հուան առի­­թով առա­­ջացած մտքե­­րիս հետ կի­­սուե­­լու փա­­փաքս։ Տա­­րօրի­­նակ էր մա­­մու­­լում տես­­նել «ամե­­նաքննար­­կուող լուր» ար­­տա­­­յայ­­տութիւ­­նը։ Ի՞նչ էին մար­­դիկ քննար­­կում։ Մա՞հը։ Հի­­ւան­­դութի՞ւնը։ Քա­­նի որ Խվո­­րոս­­տովսկին ու­­նէր հա­­մաշ­­խարհա­­յին ճա­­նաչում, ապա նրա երկրպա­­գու­­նե­­­րը տե­­ղեկա­­ցուած էին նրա հի­­ւան­­դութեան մա­­սին։ Ան­­բուժե­­լի ի դէպ, եկէ՛ք չսե­­թեւե­­թենք։ Որով­­հե­­­տեւ քաղցկե­­ղի հետ չեն պայ­­քա­­­րում, այլ փոր­­ձում են գո­­նէ թե­­թեւաց­­նել կեան­­քի վեր­­ջին հա­­տուա­­ծը։ Մա­­մու­­լը այնքան էր «շտա­­պեց­­նում» նրա մա­­հը, որ մա­­հից մէկ ամիս առաջ մոս­­կո­­­վեան մի լրա­­տուա­­միջոց հա­­ղոր­­դեց այդ մա­­սին, ին­­չի հա­­մար ստի­­պուած եղաւ նե­­րողու­­թիւն խնդրել։ Խվո­­րոս­­տովսկին 55 տա­­րեկան էր։ Քի՞չ էր դա կեան­­քի հա­­մար թէ՞ բա­­ւական։ Ահա այս հար­­ցի շուրջ ես կ՚ու­­զե­­­նայի խօ­­սել։ Նախ ամէն մահ բռնի է, քան­­զի լոյս աշ­­խարհ եկո­­ղը եր­­բեք չի ցան­­կա­­­նայ հե­­ռանալ կեան­­քից։ Սա­­կայն մարդկու­­թեան գո­­յատեւ­­ման գլխա­­ւոր պայ­­մա­­­նը դա մարդկանց մահն է. պի­­տի մեռ­­նենք, որ­­պէսզի ծնուեն միւսնե­­րը, հա­­կառակ դէպ­­քում կը կոր­­ծա­­­նուի ին­­քը մարդկու­­թիւնը։ Բայց որ­­քա՞ն ար­­դեօք պի­­տի լի­­նի կեան­­քի տե­­ւողու­­թիւնը։ Ես այն կար­­ծի­­­քին եմ, որ բո­­լորը անխտիր մի տե­­ւողու­­թիւն են ապ­­րում, հար­­ցը միայն արա­­գու­­թեան մէջ է. մէ­­կը արագ է անցնում իր ճա­­նապար­­հը, իսկ միւ­­սը՝ դան­­դաղ, անշտապ։ Կա­­նայք սո­­վորա­­բար աւե­­լի եր­­կար են ապ­­րում, քան տղա­­մար­­դիկ, որով­­հե­­­տեւ նրանց գործն ան­­վերջա­­նալի է։ Այսպի­­սով տար­­բե­­­րու­­թիւն չկայ՝ մարդ 18 տա­­րեկա­­նում է կեանքն աւար­­տում թէ 81-ում։ Իսկ ի՞նչ ասենք 6 տա­­րեկան երա­­խայի մա­­հուան մա­­սին։ Նոյ­­նիսկ այդ տա­­րիքը խօ­­սում է արա­­գու­­թեան մա­­սին, այլ ոչ կար­­ճա­­­տեւու­­թեան։ Այդ մա­­սին կա­­րելի է կար­­դալ նաեւ Դոլստո­­յի օրագ­­րե­­­րում։ Ահա թէ ինչ է գրել ռուս գրո­­ղը 22 Հոկ­­տեմբեր 1904-ին.

«Հարցնում են, թէ ին­չո՞ւ են մեռ­նում երա­խանե­րը, երի­տասարդնե­րը, որոնք քիչ են ապ­րել։ Ի՞նչ գի­տէք, որ նրանք քիչ են ապ­րել։ Դա ձեր ժա­մանա­կի կո­պիտ չա­փանիշն է, իսկ կեան­քը ժա­մանա­կով չի չափ­ւում։ Դա նոյնն է, ինչ ասէք. ին­չո՞ւ է այս պոեմը կամ պատ­կե­րը, կամ երաժշտա­կան եր­կը այսքան կարճ, ին­չո՞ւ դրանք ընդհա­տեցիք եւ չհասցրիք մին­չեւ մեծ պատ­կե­րի, պիեսի… Ի՞նչ գի­տէք, թէ որ­քա՛ն էր աճել հո­գին իր կարճ տե­ւողու­թեան մէջ եւ ի՚նչ ազ­դե­ցու­թիւն էր ու­նե­ցել նա միւսնե­րի վրայ։ե

Սա մեծն Դոլստո­յի կար­ծիքն է, ուստի կա­րելի է ասել, որ եթէ պայ­մա­նակա­նօրէն մար­դու կեան­քի տե­ւողու­թիւնը ըն­դունենք 100 տա­րին, ապա մէ­կը այն 25 տա­րուայ մէջ է անցնում, միւ­սը 80, իսկ երա­խան գու­ցէ մէկ-եր­կու տա­րում։

Խվո­րոս­տովսկին ան­ցաւ իր կեան­քը 55 տա­րուայ ըն­թացքում։

Այժմ անդրա­դառ­նանք եր­գե­ցողու­թեան արուես­տին։ Եթէ որե­ւէ մէ­կը որո­շի նուիրուել այդ արուես­տին, ապա նա կը դառ­նայ միաժա­մանակ եր­գե­ցողու­թեան գոր­ծիք եւ այդ գոր­ծի­քին տի­րապե­տողը, կա­տարո­ղը։ «Իմ գլխա­ւոր թշնա­մին ժա­մանակն է»,- ասում է 76 տա­րեկան աշ­խարհահռչակ օփե­րային եր­գիչ, թե­նոր Փլա­սիտօ Տո­մին­կօն (Placido Domingo)։ Ան­շուշտ, եթէ օրի­նակ գրո­ղի կամ գիտ­նա­կանի հա­մար ժա­մանա­կը բա­րեկամ է, ապա եր­գի­չը, որ կրում է իր գոր­ծի­քը՝ ձայ­նա­լարե­րը, իր իսկ մէջ, չի կա­րող այն ընդմիշտ երի­տասարդ վի­ճակում պա­հել, 60-ից յե­տոյ նա կորցնում է իր բարձր նո­թանե­րը, եւ թե­նոր Տո­մին­կօն ար­դէն ան­ցել է պա­րիթո­նի խա­ղացան­կին, բայց ար­դեօ՞ք նա՝ կորցնե­լով վե­րին նո­թանե­րը, դար­ձել է իրօք պա­րիթոն։ Մենք կրկին թե­նոր ենք լսում ար­դէն պա­րիթո­նի բաժ­նում։

Որ­պէս օփե­րային եր­գիչ Տո­մին­կօն կա­տարել է աւե­լի քան 140 դե­րեր, սա­կայն հա­զուա­դէպ է հան­դէս եկել հա­մեր­գա­յին ծրագ­րով, այ­սինքն ռո­մանսնե­րով եւ եր­գե­րով, քան­զի իր իսկ խոս­տո­վանու­թեամբ օփե­րային բա­ժին եր­գե­լը նման է մի կեանք ապ­րե­լուն եւ շատ աւե­լի դիւ­րին է, քան մի ամ­բողջ հա­մերգ եր­գե­լը։

Շատ ճիշդ է ասում Տո­մին­կօն, որով­հե­տեւ օփե­րա եր­գելն իր արիանե­րով եւ զու­գերգե­րով հան­դերձ դա մի մեծ երգ եր­գե­լու նման է, մինչդեռ հա­մեր­գը պա­հան­ջում է 16-20 երգ կա­տարել-մեկ­նա­բանել-ապ­րել։ Խվո­րոս­տովսկին՝ կա­տարե­լով օփե­րային բե­մում բազ­մա­թիւ բա­ժին­ներ, ժո­ղովրդին հա­րազատ դար­ձաւ յատ­կա­պէս իր հա­մեր­գա­յին կա­տարումնե­րով, ռու­սա­կան ռո­մանսնե­րով եւ ռազ­մա­կան եր­գե­րով։ Այ­սօր շատ-շատ եր­գիչներ կան աշ­խարհում։ Սա­կայն քիչ են նրանք, ով­քեր լցնում են եր­գը հո­գով եւ այն ապ­րումնե­րով, որոնք լսե­լիս ունկնդիր­նե­րին թւում է, թէ այդ եր­գը հենց իրենց հո­գին է կա­տարում, այլ ոչ թէ եր­գի­չը։ Խվո­րոս­տովսկին այդ հա­զուա­դէպ եր­գիչնե­րից էր, ուստի նա երբեք չի դադարի երգել իր երկրպագուների համար։