ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

«Անուն» առաջնախաղը Հենրիկ Մալեան թատրոնում

dzovinarlok@gmail.com

Մար­դիկ յա­ճախ խնդրում են գրող­նե­րին, որ­պէսզի իրենց կեան­քը գրքի վե­րածեն, ասում են, որ գրել չեն կա­րող, իսկ նրանց կեան­քը իս­կա­կան գիրք մըն է։ Ֆրան­սիացի թա­տերա­գիր­ներ Մատ­թէօ Տե­լապորտն (Matthieu Delaporte) ու Ալեք­սանտր տէ լա Փա­թելիերը (Alexsandre de la Patellierre) վեր­ջերս գրե­ցին նոր պիէս, ռո­ման­դիկ քո­մետիա, թէ ինչպէս գրել սե­փական կեան­քի մա­սին։ Նրանք միասին են գրում։ Տա­րիներ առաջ գրե­ցին «Անուն» պիէսը, որի հի­ման վրայ գրուեց նաեւ սցե­նար ֆիլ­մի հա­մար եւ 2012-ին նկա­րահա­նուեց ֆիլմ «Անուն»։ Գե­­րագոյն հա­­ճոյք է պատ­­ճա­­­ռում այդ ֆիլ­­մը, ինչպէս միշտ, երբ դի­­տում ես ֆրան­­սիական կի­­նօն, որը կենտրո­­նանում է հա­­զիւ նշմա­­րուող կի­­սատօ­­ների վրայ։ Ան­­սահման հու­­մո­­­րի վրայ, որը թոյլ չի տա­­լիս իջեց­­նել խա­­ղը մե­­լոտ­­րա­­­մի եւ ար­­ցունք առա­­ջաց­­նել, քան­­զի ծի­­ծաղ առա­­ջաց­­նե­­­լը ան­­տա­­­րակոյս աւե­­լի մեծ տա­­ղանդ է պա­­հան­­ջում։ Մինչ ֆիլ­­մը ապ­­րում է ար­­դէն իր ան­­ձեռնմխե­­լի կի­­նօկեան­­քով, շուրջ 30 երկրնե­­րում սկսե­­ցին բե­­մադ­­րել եւ թատ­­րո­­­նում խա­­ղալ «Անուն» պիէսը. Իս­­պա­­­նիայում, Գեր­­մա­­­նիայում, Մեք­­սի­­­կայում, նոյն Փա­­րիզում, Ռու­­սաստա­­նում… Հա­­յաս­­տանն էլ զերծ չմնաց «Անուն»-ից։ Միակ թատ­­րո­­­նը, որ ըն­­դունակ է խօ­­սել հան­­դի­­­սատե­­սի հետ հու­­մո­­­րի լե­­զուով,- դա Հեն­­րիկ Մա­­լեանի անուան կի­­նօդե­­րասա­­նի թատ­­րոնն է, որ­­տեղ նման բե­­մադ­­րութիւններն իրա­­կանաց­­նում է թատ­­րո­­­նի գե­­ղարուես­­տա­­­կան ղե­­կավար Նա­­րինէ Մա­­լեանը։ Սեպ­­տեմբե­­րին կա­­յացաւ ներ­­կա­­­յաց­­ման առաջ­­նա­­­խաղը։ Բե­­մադ­­րութեան հե­­ղինակ եւ երաժշտա­­կան ձե­­ւաւո­­րողը Նա­­րինէ Մա­­լեանն էր, իսկ բե­­ման­­կա­­­րիչը Անդրա­­նիկ Յա­­րու­­թիւնեանը։ Դե­­րերում հան­­դէս եկան Սա­­մուէլ Թո­­փալեանը, Հայկ Սարգսեանը, Կա­­րէն Խա­­չատ­­րեանը, Քրիս­­տի­­­նա Յո­­վակի­­մեանը եւ Աստղիկ Աբա­­ջեանը։ Թատ­­րո­­­նը կի­­նօ չէ, որ­­տեղ դու տես­­նում ես այն, ինչ քեզ ցոյց է տա­­լիս ռե­­ժիսո­­րը օպե­­րատո­­րի (քա­­մերա­­մանի) մի­­ջոցով… Թատ­­րո­­­նում քա­­մերա­­յի փո­­խարէն դե­­րասա­­նի վրայ նա­­յում եւ շնչում է հան­­դի­­­սատե­­սը… եւ նա պի­­տի գտնի բե­­մի վրայ ինքնի­­րեն, իր պատ­­մութիւ­­նը, իր մեղ­­քերն ու թե­­րու­­թիւննե­­րը եւ իր պաշտպա­­նու­­թիւնը։ Ինչպէս նաեւ իր սէրն ու այդ սի­­րոյ ար­­դա­­­րացու­­մը։

Եւ այսպէս մի երե­­կոյ ընթրի­­քի են հա­­ւաք­­ւում 5 վա­­ղեմի ըն­­կերներ Փիեռի տա­­նը, ուր հիւր են գա­­լիս Վեն­­սանն ու Ան­­նան եւ Կլո­­դը։ Փիեռի կի­­նը՝ Էլի­­զաբե­­թը շա­­րու­­նակ գնում է խո­­հանոց կամ գա­­լիս է խո­­հանո­­ցից։ Վեն­­սանն ու Ան­­նան երե­­խայի են սպա­­սում եւ Վեն­­սա­­­նը յայ­­տա­­­րարում է, որ տղա­­յի անու­­նը դնե­­լու են Ատոլֆ։ Երբ միւսնե­­րը զայ­­րա­­­նում են, նա պար­­զա­­­բանում է, որ այն գրուելու է ոչ թէ Adolf, ինչպէս Հիտ­­լե­­­րի անու­­նը, այլ Adolph, ինչպէս գրւում է Պեն­­ժա­­­մեն Կոնստա­­նի (1845-1902) վէ­­պի երի­­տասար­­դը, որը դար­­ձաւ ֆրան­­սիական գրա­­կանու­­թեան ամե­­նառո­­ման­­թիկ հե­­րոսը։

-Իմ Ատոլպփը առա­­ջինն էր։

-Հա, բայց նա ծնուելու է երկրորդ Ատոլ­­ֆից յե­­տոյ։

Այս վի­­ճաբա­­նու­­թիւնն է գնում ընթրի­­քի սե­­ղանի շուրջ։ Ինչպէ՞ս Վեն­­սա­­­նը չի հաս­­կա­­­նում, որ Հիտ­­լե­­­րի անու­­նը այ­­լեւս ան­­բա­­­րոյա­­կան է։ Այս անու­­նը մարդկու­­թեան դէմ գոր­­ծած յան­­ցանքի խորհրդա­­նիշ է։ Չի՛ կա­­րելի երե­­խային դնել այդ անու­­նը։ Դա կամ յի­­մարու­­թիւն է կամ սադ­­րանք։ Բայց Վեն­­սա­­­նը անուննե­­րի մի մեծ ցու­­ցակ է բե­­րում, որոնց կրող­­նե­­­րը պղծել են դրանք. Ստա­­լինի անու­­նը, Պոլ Պո­­տի եւ այլն…

Սա­­կայն քայլ առ քայլ խօս­­քը խօսք է բա­­ցում եւ ըն­­կերնե­­րը սկսում են փորփրել ան­­ցեալն ու ներ­­կան եւ բա­­ցայայ­­տումներ անել։ Վեր­­ջա­­­պէս հաս­­նում են Կլո­­դի գաղտնի­­քին, որին բո­­լորը մինչ այդ հա­­մասե­­ռամո­­լի տեղ էին դնում։ Պարզւում է, որ Կլո­­դը կին է սի­­րում եւ այդ կի­­նը իրե­­նից 26 տա­­րով մեծ է եւ… դա Վեն­­սա­­­նի ու Էլի­­զաբե­­թի մայրն է։ Այստեղ պի­­տի անդրա­­դառ­­նամ Սա­­մուէլ Թո­­փալեանի աննկա­­րագ­­րե­­­լի խա­­ղին, երբ նա պատ­­մում է, թէ ինչպէս նա (այ­­սինքն Կլո­­դը) այդ կնոջ այ­­րիանա­­լուց յե­­տոյ սի­­րահա­­րուեց նրան եւ մի օր կի­­նը նրան ասաց. «Ես քեզ ու­­զում եմ»։ Այդ մե­­նախօ­­սու­­թիւնը պար­­զա­­­պէս կա­­խար­­դեց դահ­­լի­­­ճը, եւ երբ Էլի­­զաբե­­թը (Քրիս­­տի­­­նա Յո­­վակի­­մեանը) ար­­տա­­­սանեց վեր­­ջում ի՛ր մե­­նախօ­­սու­­թիւնը, ապա կա­­րելի էր նրա մէջ տես­­նել իր մօր ան­­ցեալը, երբ նրա կեանքն էլ սահ­­մա­­­նափա­­կուած էր խո­­հանո­­ցի եւ ման­­կա­­­սենեակի մի­­ջեւ եւ ահա երբ երե­­խանե­­րը մե­­ծացան եւ իրենց ըն­­տա­­­նիք­­նե­­­րը կազ­­մե­­­ցին, մայ­­րը կրկին ինքնի­­րեն կին զգաց եւ ասաց «Ու­­զում եմ» …Այսպի­­սով միւս բո­­լոր շօ­­շափե­­լիք նիւ­­թե­­­րի հետ մէկ­­տեղ կի­­նը, տա­­րեց կի­­նը գտաւ այս բե­­մադ­­րութեան մէջ նաեւ իրեն վե­­րաբե­­րող նիւ­­թը։ Մայ­­րը բե­­մում չյայտնուեց, բայց քա­­նի-քա­­նի… մայ­­րեր նստած էին դահ­­լի­­­ճում եւ տե­­սան, որ մայ­­րութեան ու­­ղին չի տա­­նում միայն դէ­­պի մեծ­­մայր դառ­­նա­­­լու հանգրուանը։

Ժա­­մանա­­կակից աշ­­խարհում կեան­­քի եր­­կա­­­րաց­­ման մի­­տում է նկատ­­ւում, նաեւ կնոջ դե­­րի ու­­ժե­­­ղացում։ Նոյ­­նիսկ ասում են, որ 2004-ից սկսուել է կնոջ ժա­­մանա­­կաշրջան, որը տե­­ւելու է կէս դար։ Գու­­ցէ այդ մի­­ջոցին տղա­­մար­­դիկ եր­­բեմն խո­­հանոց մտնեն եւ կի­­սեն կնոջ հոգ­­սը, որ­­պէսզի կի­­նը՝ կտրուելով սո­­խից ու հող­­կի­­­թից, իր կեան­­քը աւե­­լի լիարժէք ձե­­ւով դրսե­­ւորի։ Կար­­ծում եմ «Անուն» ներ­­կա­­­յացու­­մը ո՛չ միայն մար­­դուն անուն տա­­լու մա­­սին է, այլ՝ նաեւ տար­­բեր երե­­ւոյթնե­­րին, օրի­­նակ, ի՞նչ բան է գաղտնա­­զեր­­ծումը եւ խոս­­տո­վանու­թիւնը ըն­կերնե­րի շրջա­պատում, ին­չո՞ւ սե­ղանի կամ երե­խանե­րի մա­սին պի­տի հո­գայ միայն կի­նը, իսկ տղա­մար­դը ան­հոգ զբա­ղուի միայն իր ակա­դէմա­կան գոր­ծե­րով, եւ…ի՞նչ է լի­նում կնոջ հետ, երբ իր մայ­րա­կան առա­քելու­թիւնը հաս­նում է աւար­տին, իսկ նա դեռ որ­պէս կին ի վի­ճակի է սի­րել։