ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մեկնարկեց 14-րդ «Ոսկէ ծիրան»ը

dzovinarlok@gmail.com

Ոմանք զար­մա­նում են, թէ ինչպէս կա­րելի է անցկաց­նել կի­նոփա­ռատօն մի երկրում, որ­տեղ կի­նօ այ­լեւս չկայ։ Հա­մաձայն չեմ այդ կար­ծի­քին։ Մի մեծ դա­րաշրջան աւար­տուեց՝ իր կի­նոյով հան­դերձ, որին պէտք է ասենք սո­վետա­կան կի­նօ եւ որն ար­ւում էր բա­րոյա­կան բարձր չափանիշների սահ­մաննե­րում։ Չկայ այ­լեւս այդ եր­կի­րը, չկայ այ­լեւս այդ կի­նոն, բայց կայ այդ կի­նոյով դաս­տիարակուած հան­դի­սատես, որի հա­մար կի­նոն արուեստ է, իսկ արուեստում չկայ ազ­գութիւն, կայ միայն հաս­կա­ցող եւ չհաս­կա­ցող։ Եւ արուես­տը ստեղ­ծուում է ան­հասցէատէր. այն պար­զա­պէս ստեղ­ծւում է, այ­նուհե­տեւ փնտռում է իր հան­դի­սատե­սին, որ­պէսզի ծնուի, քան­զի առանց իր հան­դի­սատե­սի նա չի շնչի, չի ապ­րի։ Սա­կայն կի­նոն այն արուես­տի տե­սակն է, որը հիմ­նուած է ար­տադրութեան վրայ եւ մեծ գու­մարներ է պա­հան­ջում։ Կա­րէն Շախ­նա­զարո­վը, որը ղե­կավա­րում է «Մոս­քոնցեր­նը», այ­սինքն նախ­կին «Մոս­ֆիլմ» արուես­տա­նոցին, զգու­շացնում է իր ու­սա­նող­նե­րին, որ նրանց առ­ջեւ չկայ ոչ մի հնա­րաւո­րութիւն դառ­նալ ռե­ժիսոր եւ նկա­րահա­նել ֆիլ­մեր, որ շատ դժուար մաս­նա­գիտու­թիւն են ընտրել։ Նա ի նկա­տի ու­նի առա­ջին հեր­թին կի­նոար­տադրու­թեան հետ կա­պուած մեծ գու­մարնե­րը։ Հաս­նել այդ գու­մարնե­րին առան­ձին արուեստ է, բայց առանց դրա կի­նօ չես ստեղ­ծի։ Իսկ խօ­սելով սո­վետա­կան եւ ռու­սա­կան կի­նոյի մա­սին, նա ասում է, որ ներ­կա­յիս ռու­սա­կան կի­նոն փոր­ձում է նմա­նակել ամե­րիկեան կի­նոյին կամ ֆրան­սա­կան, բայց ռու­սա­կան կի­նոիրա­կանու­թեան մէջ բա­ցակա­յում է, օրի­նակ, սի­րոյ տե­սարան­նե­րի մէջ հա­նուե­լը, չկայ նման աւան­դոյթ, ուստի դե­րասան­նե­րը չեն կա­րող հա­նուել։ Բա­ցի այդ մեր կի­նոաւան­դոյթի մէջ չկայ կի­նօ առանց բա­րոյա­կանու­թեան, առանց դաս­տիարակ­չա­կան պա­հի։

Եթէ անդրա­դառ­նանք մեր հայ­կա­կան ֆիլ­մե­րին, որոնք եր­բեմն ստեղ­ծւում են, ապա նրանց մէջ նկատ­ւում է մի մի­տում. հե­ղինակ­նե­րը փոր­ձում են այդ ֆիլ­մի մէջ ներդնել հա­յերի պատ­մութիւ­նը, Արա­րատը, անար­դա­րու­թիւնը հա­յերի նկատ­մամբ եւ ֆիլ­մը՝ հե­ռանա­լով իր բուն նպա­տակից դառ­նում է մի տե­սակ ձեռ­նարկ զբօ­սաշրջի­կի հա­մար։ Մինչդեռ այ­սօ­րուայ կի­նոյի առանձնա­յատ­կութիւննե­րը հե­տեւեալն են. եթէ մինչ այժմ մենք տես­նում էինք մար­դուն՝ ներգրա­ւուած ինչ-որ պատ­մութիւննե­րի մէջ, ապա այժմ մեր առ­ջեւ ըն­դա­մէնը մարդն է, որը յայտնուած է ինչ-որ իրա­վիճա­կի մէջ եւ հան­դի­սատե­սին մնում է հե­տեւել, թէ ինչպէս է նա դուրս գա­լու այդ իրա­վիճա­կից։ Ֆիլ­մը ստեղ­ծում է նրա հո­գեվի­ճակի պատ­կե­րը։ Առանց աւե­լորդ խօս­քե­րի եւ եր­կար-բա­րակ գրա­ռումնե­րի։ Դա ի հարկ է ձանձրա­լի է նրանց հա­մար, ում հա­մար կի­նոն ըն­դա­մէնը popcorn ու­տե­լու հա­ճելի ֆոն է։

Այս տա­րուայ «Ոս­կէ ծի­րան»ին չեն լի­նելու աստղեր, բայց ծրագ­րի մէջ կան ես կա­սէի ֆիլմ-աստղեր, որոնք հե­ղինա­կաւոր փա­ռատօն­նե­րում մրցա­նակ­նե­րի են ար­ժա­նացել։

Խա­ղար­կա­յին մրցոյ­թում ներգրա­ւուած է Բո­յան Վու­լե­տիչի «Ռե­քուիէմ տի­կին Ջէյի հա­մար» ֆիլ­մը։ Դա սեր­բիական ֆիլմ է, սա­կայն ֆիլ­մի ստեղծմա­նը բա­ցի Սեր­բիայից մաս­նակցել են եւս չորս երկրներ. Պուլղա­րիան, Մա­կեդո­նիան, Ֆրան­սան եւ Ռու­սաստա­նը։ Դա կոչ­ւում է հա­մատեղ ար­տադրու­թիւն։ Ֆիլ­մը կենտրո­նացած է մի կնոջ հո­գեվի­ճակի վրայ, երբ նա պատ­րաստւում է հրա­ժեշտ տալ կեան­քին։ Նոյնիսկ տա­պանա­քարին գրել է տա­լիս իր մա­հուան տա­րեթիւն ու օրը։ Եւ ահա օր օրի մօ­տենում է այն Ուրբա­թը, երբ որո­շել է անձնաս­պան լի­նել։ Նա գոր­ծա­զուրկ է եւ ոչ մի նպաստ չի ստա­նում։ Ամու­սի­նը մէկ տա­րի առաջ է մա­հացել եւ կի­նը իր մա­հուան օրն էլ ընտրել է հէնց ամուսնոյն տա­րելի­ցի օրը։ Ու­նի դուստր, թոռ­նիկ…Դուստրը հոգ­նել է միայ­նակ հո­գալ տան կա­րիք­նե­րը, նա ու­նի ըն­կեր եւ սպա­սում է երա­խայ նրա­նից, սա­կայն մօր ընկճուած հո­գեվի­ճակը ոչ միայն իր անձնա­կան ընկճուածու­թիւնն է, այլ ողջ երկրի, քան­զի Սեր­բիան, (որը պատ­րաստւում է ան­դա­մակ­ցել Եւ­րո­միու­թեանը), դե­ռեւս չի ձեր­բա­զատուել տնտե­սական ճգնա­ժամից եւ նախ­կին ար­ժէքնե­րի կա­խուա­ծու­թիւնից։ Եւ ահա կի­նը անձնաս­պան է լի­նում…իր երե­ւակա­յու­թեան մէջ, յե­տոյ վե­րադառ­նում է տուն, որ­տեղ հա­ւաքուել են բա­րեկամ­նե­րը ամուսնոյն տա­րելի­ցին եւ…եր­գում է։ Եր­գից անսպա­սելի գե­ղեց­կա­նում է։ Կեան­քը յաղ­թում է նրա մէջ։ Սա­կայն ոչինչ առանց զո­հի չի լի­նում։ Եւ նա իմա­նում է, որ դուստրը կորցրել է իր երա­խային։

Իսկ թուրք ռե­ժիսոր Զէ­քի Տե­միր­քուպուզ «Ան­թեղ» (Kor) ֆիլ­մում ընդհա­կառա­կը, սի­րոյ եռան­կիւնին (մի կին եւ եր­կու տղա­մարդ) հան­գուցա­լու­ծւում է սի­րածի մա­հով, բայց վեր­ջում պար­զւում է, որ կի­նը յղի է եւ հայ­րը սի­րածն էր։ Ֆիլ­մը շատ նուրբ է. նուրբ է կնոջ նկատ­մամբ։ Ամուսնոյն բա­ցակա­յու­թեան ժա­մանակ կի­նը ըն­դունում է ամուսնոյն ըն­կե­րոջ օգ­նութիւ­նը, որ­պէսզի սրտի վի­րահա­տու­թեան են­թարկի իր փոք­րի­կին։ Երբ ամու­սի­նը վե­րադառ­նում է եւ իմա­նում է ճշմար­տութիւ­նը, ապա չի կա­րողա­նում հա­մակեր­պուել իրո­ղու­թեանը։ Ինչպէս պի­տի լու­ծուէր այս հան­գոյցը։ Յան­կարծ ըն­կե­րը ինքնաշարժի արկածի զոհ է դառ­նում։ Բայց լոյս աշ­խարհ պի­տի գայ հէնց նրա երա­խան։ Եւ ամու­սի­նը չի տան­ջում կնո­ջը իր կաս­կածնե­րով, քան­զի կնոջ հա­մար ար­դէն այսքան ապ­րումնե­րը չա­փից աւե­լին էին։

Խա­ղար­կա­յին մրցոյ­թի մէջ է ընդգրկուած նաեւ Ռո­թեր­տա­մի կի­նոփա­ռատօ­նում գլխա­ւոր մրցա­նակին ար­ժա­նացած ֆիլ­մը. դա հնդկա­կան ռե­ժիսոր Սա­նալ Կու­մար Սա­սիդ­հա­րանի «Սեք­սուալ Տուրկա» (Sexy Durga) ֆիլմն է։ Ոչ բո­լորն են ի վի­ճակի հաս­կա­նալ այդ ֆիլ­մը։ Մի երի­տասարդ զոյգ գի­շերով ու­զում է հաս­նել կա­յարան։ Նստում են ինքնա­շարժ, բայց այստեղ վտան­գա­ւոր ու­ղե­կից­ներ են լի­նում։ Նրանց յա­ջող­ւում է փախ­չել, բայց այս ան­գամ զոյ­գը յայտնւում է էլ աւե­լի վտան­գա­ւոր մութ ճա­նապար­հին, որ­տեղ երի­տասարդ կի­նը հե­տաքրքրու­թիւն է առա­ջաց­նում անցնող օթո­ների վա­րորդնե­րի մէջ։ Եթէ աւե­լի լայն դի­տար­կես այս ֆիլ­մը, ապա որ­քան էլ հա­սարա­կու­թիւնը ան­հա­ճոյ լի­նի, մար­դուն տեղ չկայ նաեւ հա­սարա­կու­թիւնից դուրս։

Ծախ­սա­տար է ոչ միայն ֆիլմ նկա­րահա­նելը, այլ նաեւ այդ ֆիլ­մե­րի փա­ռատօնն անցկաց­նե­լը, որը յա­գեցած է բազ­մա­թիւ մի­ջոցա­ռումնե­րով։ Այս տա­րի բա­ցի «Վի­վա Սել-ՄՏՍ»ի «Ոս­կէ ծի­րան»ը ու­նե­ցաւ եւս մէկ հո­վանա­ւորող ի դէմս «Հրայր եւ Ան­նա» հիմ­նադրամի։

Այսպի­սով, Յու­լի­սի 9–ին մեկ­նարկեց «Ոս­կէ ծի­րան» կի­նոփա­ռատօ­նը։ Բաց­ման ֆիլմն էր Հա­մօ Բեկ­նա­զարեանի «Խաս­փուշ»ը։

1100 յայ­տե­րից ընտրուած 47 ֆիլ­մեր ընդգրկուած են երեք մրցոյ­թա­յին ծրագ­րե­րում. 12-ը խա­ղար­կա­յին մրցոյ­թում, 16-ը՝ վա­ւերագ­րա­կան եւ 19-ը՝ հայ­կա­կան հա­մայ­նա­պատ­կեր ազ­գա­յին մրցոյ­թում։