ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

«Օրօրա» մրցանակաբաշխութիւն-2017

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութիւնները այնպիսի ամօթով պատեցին հայաստանցիների եւ Հայաստանից դուրս գտնուող հայերի սրտերը, որ մենք խիստ հիասթափուեցինք մեր ազգի բարոյականութեան մէջ. այսուհետ ընտրողներին անուանում էին 10-հազարանոցներ, որովհետեւ ընրակաշառքն առած բնակչութեան մեծ մասը հետեւեալ օրը 10-հազարանոց թղթադրամով էր գնում առեւտուրի։ Սակայն Մայիսի 28 -ին կայացած «Օրօրա» մրցանակաբաշխութիւնը հայ լինելու հպարտութիւն պար­գե­ւեց աշ­խարհի բո­լոր հա­յերին։ Ին­չո՞ւ։ Որով­հե­տեւ երբ քեզ են փող տա­լիս, երբ դրսից եկած օգ­նութեամբ ես գո­յատե­ւում, կամ 5 տա­րի մէկ ընտրու­թիւննե­րի ժա­մանակ քո ձայ­նը առ­նում են 5 կամ 10,000 դրա­մով, դու որ­պէս մարդ ոչնչա­նում ես, սա­կայն երբ դու ես օգ­նութեան ձեռք մեկ­նում դրա կա­րիքն ու­նե­ցողին, հա­լածուողին, բռնու­թեան եւ անար­դա­րու­թեան զոհ դար­ձա­ծին, ապա դու քեզ լիար­ժէք մարդ ես զգում։

«Օրօ­րա» անու­նը առա­ջացել է ի յի­շատակ Օրօ­րա- Ար­շա­լոյս Մար­դի­գանեանի (1901-1994), որը ցե­ղաս­պա­նու­թիւնից հրաշ­քով փրկուած­նե­րից էր։ Հաս­նե­լով ԱՄՆ, նա գրեց «Յօ­շոտուած Հա­յաս­տան» կեն­սագրա­կան գիր­քը, որի հի­ման վրայ ստեղ­ծուեց առա­ջին շար­ժանկա­րը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան մա­սին «Հո­գինե­րի Աճուրդ» անուամբ։ Համր կի­նօ էր։1919 թիւն էր։ Առա­ջին իրա­զեկումն էր մեր ող­բերգու­թեան մա­սին։ 30 մի­լիոն տո­լար Ֆիլ­մի հա­սոյ­թը տրա­մադ­րուեց Մեր­ձա­ւոր Արե­ւել­քում գտնւող 60,000 հայ որ­բե­րին։

Մրցա­նակա­բաշ­խութիւ­նը տե­ղի ու­նե­ցաւ Կա­րէն Տե­միր­ճեանի անուան մար­զա-հա­մեր­գա­յին հա­մալի­րում, ուր հա­ւաքուած էր աշ­խարհա­հայե­րի ընտրա­նին, սկսած Հեն­րիկ Մխի­թարեանից մին­չեւ Շարլ Ազ­նա­ւու­րը, ինչպէս նաեւ բազ­մա­թիւ հիւ­րեր, 113 կազ­մա­կեր­պութիւննե­րի ներ­կա­յացու­ցիչներ, 70 թղթա­կից­ներ ամ­բողջ աշ­խարհից, «Օրօ­րայի» յանձնա­ժողո­վը, բաղ­կա­ցած Նո­պելեան դափ­նե­կիր­նե­րից Շի­րին Էբա­դի, Օս­քար Ար­յաս, Լեյ­մա Գբո­վէ, մար­դու իրա­ւունքնե­րի հար­ցե­րով զբա­ղուող եւ մար­դա­սիրա­կան նա­խաձեռ­նութեան ոլոր­տի ներ­կա­յացու­ցիչներ, որոն­ցից կի­նօաստղ Ճորճ Քլու­նին ցա­ւօք սրտի բա­ցակա­յում էր, քան­զի Ամա­լի Քլու­նին Յու­նի­սին պի­տի երկւո­րեակ ու­նե­նայ։

Մրցա­նակա­բաշ­խութեան արա­րողու­թիւնը սկսուեց ռե­ժիսոր Էրիկ Նա­զարեանի տե­սաֆիլ­մով, որը պատ­մեց, թէ ինչպէս 102 տա­րի առաջ մեծ պա­տերազ­մի քօ­ղի տակ հայ ազ­գը ցե­ղաս­պա­նուեց եւ հե­ռացուեց հայ­րե­նիքից, սա­կայն եթէ մենք այ­սօր կանք աշ­խարհի բո­լոր ծա­գերում, ապա մեր վե­րապրման եւ ար­ժա­նապատ­ւութեան վե­րականգման գոր­ծում մեծ դեր ու­նե­ցան փրկող­նե­րը, որոնց անուննե­րը չա­փազանց կա­րեւոր են մեզ հա­մար. նոր­վե­գիացի մի­սիոնե­րու­հի Բո­դի Բիորն (1871-1960), դա­նիացի բժիշկ, մի­սիոնե­րու­հի Մա­րիա Յա­կոբ­սոն (1882-1960), շվեյ­ցա­րիացի վի­րաբոյժ Յա­կոբ Կիւնցլեր (1971-1949)…Հա­մոզուած եմ, որ փրկող­նե­րից քաջ ծա­նօթ է միայն նոր­վե­գիացի բե­ւեռա­խոյզ, Նո­պելեան դափ­նե­կիր Ֆրի­տէօֆ Նան­սէ­նի (1961-1930) անու­նը…

Ի երախ­տա­գիտու­թիւն փրկող­նե­րի երեք բա­րերար­ներ՝ Ռու­բէն Վար­դա­նեանը (ծն. 1968-ին Երե­ւանում, Ռու­սաստա­նի քա­ղաքա­ցի է), Նու­պար Աֆե­յեանը (ծն. 1962-ին Պեյ­րութում, ապ­րում է ԱՄՆ-ում) եւ Վար­դան Գրե­գորեանը (ծն. 1934-ին Թավ­րի­զում, որ­տե­ղից տե­ղափո­խուել է ԱՄՆ) հե­ղինա­կեցին 100 կեանք՚ նա­խաձեռ­նութիւ­նը, որի նպա­տակն է վեր հա­նել մին­չեւ այժմ ան­յայտ պատ­մութիւններ 1915-ին հա­յերին փրկող­նե­րի մա­սին՝ ի մի բե­րելով դրանք 100lives.com կայ­քում։ Բա­ցի այդ բա­րերար­նե­րը սահ­մա­նել են «Օրօ­րա» մրցա­նակը, որը շնոր­հուելու է մին­չեւ 2023 թուակա­նը այն ան­ձանց, որոնք սե­փական կեան­քը վտան­գե­լով փրկում են միւսնե­րին եւ օգ­նում պայ­քա­րել իրենց իրա­ւունքնե­րի հա­մար։ Նա­խաձեռ­նութիւ­նը մի­տուած է դէ­պի ապա­գան, նպա­տակն է՝ դարձնել աշ­խարհը աւե­լի լաւ, յոյս ներշնչե­լով հա­լածուած եւ բռնու­թեան զոհ դար­ձած մարդկանց։

Ան­ցեալ տա­րի «Օրօ­րա»ն կա­յացաւ Ապ­րի­լի 24-ին, սա­կայն այս տա­րի Մա­յիսի 28-ը կա­րեւո­րուեց, որով­հե­տեւ հէնց այդ օրը ցե­ղաս­պա­նուած

ազ­գը հռչա­կեց 1918-ին իր առա­ջին ան­կախ հան­րա­պետու­թիւնը, որը գո­յատե­ւեց մին­չեւ 1920-ի Դեկ­տեմբե­րի 2-ը։

Երբ ու­զում ենք բնո­րոշել քա­ղաքակրթու­թեան ամե­նացածր մա­կար­դա­կը, ապա հա­մեմա­տում ենք Աֆ­րի­կայի երկրնե­րի հետ, որ­տեղ սով ու քա­ղաքա­ցիական պա­տերազմներ են մո­լեգ­նում։ Եւ այդ ան­մարդկա­յին պայ­մաննե­րում այ­նուամե­նայ­նիւ մար­դիկ են ապ­րում, որոնց հան­դէպ մարդկու­թիւնը որ­դեգրել է միայն մի կե­ցուածք՝ ան­տարբե­րու­թիւն եւ լռու­թիւն։ Ահա այդտե­ղից են յայտնւում «Օրօ­րայի» հե­րոս­նե­րը։

Եթէ ան­ցեալ տա­րի 113 յա­ւակ­նորդներ էին 13 երկրնե­րից, ապա այս տա­րի 558 թեկ­նա­ծու­նե­րից ընտրուեցին 254-ը իրենց հա­զուա­գիւտ պատ­մութիւննե­րով։

5 յա­ւակ­նորդներ ներ­կա­յացան եզ­րա­փակիչ փու­լում.

1 Ֆա­թուում Ադան եւ Իլ­վադ Ել­ման Սո­մալիից, որոնք 40 տա­րի տե­ւացող պա­տերազ­մա­կան պայ­մաննե­րում բա­ցել էին Խա­ղաղու­թեան կենտրոն։

2 Ճա­միլա Աֆ­գա­նի Աֆ­ղանստա­նից, որը պայ­քա­րում էր կա­նանց իրա­ւունքնե­րի հա­մար։

3 Բժիշկ Մուքվե­ջէ Կոն­գո­յից, որը ոչ միայն բժշկա­կան, այլ նաեւ հո­գեբա­նական եւ իրա­ւական օգ­նութիւն էր ցու­ցա­բերում սե­ռական բռնու­թիւննե­րի զոհ դար­ձած կա­նանց եւ երե­խանե­րին, որոնց մեր­ժում էին ամու­սիններն ու ըն­տա­նիք­նե­րը եւ վտա­րում գիւ­ղե­րից։ Նա օգ­նում էր վե­րականգնել նրանց ար­ժա­նապատ­ւութիւ­նը։ Տե­սաֆիլ­մը պատ­մեց մի կնոջ մա­սին, որին խմբա­կային սե­ռական բռնու­թիւնից յե­տոյ կրա­կեցին սե­ռական օր­կաննե­րին…

4 Մա­րիել­լա Շա­քիրը Սի­րիայից, որը պատ­րաստւում էր ատամ­նա­բոյժ դառ­նալ, բայց սի­րիական պա­տերազ­մա­կան պայ­մաննե­րում դար­ձաւ վի­րաբոյժ։

5 Թոմ Քա­թինա Սու­դա­նից, որը ան­ցեալ տա­րի նոյնպէս 5 թեկ­նա­ծու­նե­րի մէջ էր, բայց այս տա­րի նա դար­ձաւ յաղ­թող 5 հա­ւակ­նորդնե­րի մէջ։ Անե­րեւա­կայե­լի է նրա առա­քելու­թիւնը. Նա օրե­կան 400 հի­ւանդ է ըն­դունում, տա­րեկան 1,000 վի­րահա­տու­թիւն անում, աշ­խա­տում է շա­բաթը 7 օր եւ հա­սանե­լի է օրուայ 24 ժա­մերին։ Հան­գիստ չու­նի, որով­հե­տեւ միակ բժիշկն է Նու­բա լեռ­նե­րում 750,000 բնակ­չութեան հա­մար։ Որ­պէսզի նա ժա­մանէր Հա­յաս­տան, նրան փո­խարի­նելու հա­մար երեք հայ բժիշկներ մեկ­նե­ցին Սու­տան. Գէորգ Ոս­կա­նեանը, Հայկ Յով­հաննի­սեանը եւ Ար­մի­նէ Բար­խութա­րեանը։

4 թեկ­նա­ծու­նե­րը ստա­ցան 25,000 տո­լար, իսկ Քա­թինան 100,000 եւ 1 մի­լիոն, որը պի­տի հանձնի իր ընտրած 3 կազ­մա­կեր­պութիւննե­րին՝ բա­րեգոր­ծա­կան նպա­տակ­նե­րով։

Ամե­նակա­րեւոր բա­նը որ կա­տար­ւում է «Օրօ­րայի» ժա­մանակ դա կարծրա­տիպե­րի փո­փոխու­թիւնն է. մարդկու­թիւնը ըն­կած է յայտնի անուննե­րի ետե­ւից՝ թեր­թե­լով կի­նօաստղե­րի դե­ղին էջե­րը, մինչդեռ «Օրօ­րան» հա­յեաց­քը դարձնում է դէ­պի ան­յայտ մարդկանց, որոնք աւե­լի ար­ժա­նի են ճա­նաչ­ման, քան­զի նրանց տա­ղան­դը՝ սե­փական կեան­քի գնով մարդկա­յին կեան­քեր փրկելն է։