ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

«Խոստում» ֆիլմը խոստանում է հայերին կեանք

dzovinarlok@gmail.com

Թող երբեք ոչ ոք չխղճայ մեզ, հայերիս։ Մենք պարզապէս անցանք դժոխքով եւ դուրս եկանք ողջ։ Մօր աչ­քի առաջ մաս­նա­տում էին նո­րածի­նին, մի­սը խոր­ւում եւ տա­լիս մօ­րը՝ համ­տե­սելու,- սա էր ցե­ղաս­պա­նու­թիւնը։ Սա­կայն հա­յը եր­բեք չաղ­տո­տեց իր հո­­գին ատե­­լու­­թեամբ որե­­ւէ էթ­­նո­­­սի հան­­դէպ, նոյ­­նիսկ թուրքի։ Իս­­րա­­­յէլը չի մտնում այն երկրնե­­րի շար­­քին, որոնք ճա­­նաչում են հա­­յոց ցե­­ղաս­­պա­­­նու­­թիւնը, որով­­հե­­­տեւ պե­­տակա­­նօրէն ըն­­դունել է մի կան­­խադրոյթ, ըստ որի հրեանե­­րի ող­­ջա­­­կիզու­­մը միակ ցե­­ղաս­­պա­­­նու­­թիւնն է։ Մենք, հա­­յերս, միակը չենք, որ ճա­­շակել ենք ցե­­ղաս­­պա­­­նու­­թիւնը, բայց առա­­ջինն ենք 20-րդ դա­­րի լու­­սա­­­բացին…

Հա­­մաշ­­խարհա­­յին կի­­նօն ողո­­ղուած է հրեանե­­րի Հո­­լոքոս­­տի նիւ­­թով, նոյ­­նիսկ եթէ ֆիլ­­մը այդ մա­­սին չէ, պար­­տա­­­դիր մէկ-եր­­կու ակ­­նարկով գո­­վազ­­դի նման մշտա­­կան պա­­հում են մարդկու­­թեան գի­­տակ­­ցութեան մէջ այդ հրէ­­շաւոր փաս­­տը, իսկ հա­­յոց ցե­­ղաս­­պա­­­նու­­թեան մա­­սին մի ձեռ­­քի մատ­­նե­­­րի վրայ կա­­րելի է հա­­շուել ֆիլ­­մե­­­րի քա­­նակը.

1. «Յօ­­շոտուած Հա­­յաս­­տան» ամե­­րիկեան համր ֆիլմ, նկա­­րահա­­նուած 1919-ին Ար­­շա­­­լոյս-Ավ­­րո­­­րա Մար­­դի­­­գանեանի յու­­շե­­­րի հի­­ման վրայ։

2. 1934-ին, կրկին ԱՄՆ-ում մի կի­­նօս­­տուդիա՝ ձեռք բե­­րելով իրա­­ւունք նկա­­րահա­­նել ֆիլմ «Մու­­սա Լե­­րան 40 օրը» Ֆրանց Վեր­­ֆե­­­լի հա­­մանուն վէ­­պի վրայ, այ­­նուամե­­նայ­­նիւ չնկա­­րահա­­նեց՝ Թուրքիայի ճնշման պատ­­ճա­­­ռով։

3. Ան­­րի Վեր­­նո­­­յի (Աշոտ Մա­­լաքեանի) «Մայ­­րիկ»-ը, նկա­­րահա­­նուած 1991-ին։

4. Ատոմ Էգոեանի «Արա­­րատ»-ը նկա­­րահա­­նուեց 2002-ին։

4. «Ար­­տոյտնե­­րի Ագա­­րակը» իտա­­լական ֆիլմ էր՝ ռե­­ժիսոր­­ներ Վի­­տորիօ եւ Պաոլօ Տա­­վիանի եղ­­բայրնե­­րի, ստեղ­­ծուեց 2007-ին։

5. Ֆա­­թիհ Աքը­­նի «Սպի»ն (2014)

Սա­­կայն մին­­չեւ հի­­մա չկար մի ֆիլմ, որը նկա­­րահա­­նուած լի­­նէր այնպէս մատ­­չե­­­լի եւ հաս­­կա­­­նալի բո­­լորի հա­­մար անխտիր, ինչպէս լի­­նում են միայն ամե­­րիկեան ֆիլ­­մե­­­րը։ Ին­­չո՞ւ։ Որով­­հե­­­տեւ ամե­­րիկեան ֆիլ­­մե­­­րի ստեղծման մէջ գլխա­­ւոր դեր են ստանձնում ոչ այնքան ռե­­ժիսոր­­նե­­­րը, այլ պրո­­դիւ­­սերնե­­րը։ Նրանց հա­­մար ֆիլ­­մը դա ար­­տադրանք է, որի մէջ ներդրւում են մեծ գու­­մարներ, որ­­պէսզի այդ ար­­տադրու­­թիւնը ան­­պայման բո­­լորի հա­­ւանու­­թեանն ար­­ժա­­­նանայ եւ ոչ միայն վե­­րադարձնի ներդրած գու­­մարնե­­րը, այլ նաեւ եկա­­մուտ ապա­­հովի։ Գըրք Գրգո­­րեանն ինքն իրեն եւ իր ըն­­կերնե­­րին խոս­­տա­­­ցել էր ստեղ­­ծել նման ֆիլմ։ Եւ այդ ֆիլ­­մը պի­­տի լի­­նէր խոս­­տում հա­­յերին, որ նրանք ապ­­րե­­­լու են։ Միայն կեան­­քով կա­­րելի վրէժ լու­­ծել մա­­հից, որին դա­­տապար­­տե­­­ցին հա­­յերին երիտ­­թուրքե­­րի հրա­­ման­­նե­­­րը։

Եւ ահա այս ֆիլ­­մը, որի անու­­նը «Խոս­­տում» է, բարձրա­­ցաւ մեծ էք­­րաններ Ապ­­րի­­­լի 27-ին՝ Երե­­ւանում եւ Մոս­­կուայում։ Ֆիլ­­մը արուած է նոյն կերպ ազ­­դե­­­ցիկ, ինչպէս «Քա­­մուց Քշուած­­նե­­­րը» (Gone with the Wind) կամ «Titanic»-ը։ էքշն ձե­­ւով իրա­­վիճակ­­նե­­­րը հասցւում են ծայ­­րաստի­­ճան սրման եւ հե­­տաքրքրու­­թիւն են առա­­ջաց­­նում, թէ ինչպէս պի­­տի լու­­ծուեն։ Հիմ­­քում սի­­րային եռան­­կիւնի է։ Ինչպէ՞ս այն կը հան­­գուցա­­լու­­ծուի։ Երեք գլխա­­ւոր հե­­րոս­­ներ կան, որոնք ըն­­դունակ են սե­­փական կեան­­քի գնով փրկել միւսնե­­րին՝ ամե­­րիկա­­ցի, հայ եւ թուրք, որոնց դե­­րերը կա­­տարում են Քրիս­­թիան Պէյ­­լը, Օս­­քար Այ­­զե­­­կը եւ Մա­­րուան Քե­­զարին։ Ան­­նա Քե­­սարեանի դե­­րում քա­­նատա­­կան մօ­­տել եւ դե­­րասա­­նու­­հի Շառ­­լո­­­թա լէ Պոնն է, իսկ Մա­­րալի դե­­րում՝ ամե­­րիկեան մօ­­տել եւ դե­­րասա­­նու­­հի Անդժե­­լա Սա­­րաֆեանը։ Իմի­­ջայ­­լոց, ֆիլ­­մը չի վի­­րաւո­­րում Թուրքիային, այ­­սինքն գա­­զանա­­յին սպա­­նու­­թիւննե­­րի տե­­սարան­­ներ չկան։ Դրա փո­­խարէն մենք տես­­նում ենք դրանց ցո­­լացու­­մը Մի­­քայէ­­լի ապ­­րումնե­­րում, եւ այդ տե­­սակէ­­տից Մի­­քայէ­­լի դե­­րակա­­տար Օս­­քար Այ­­զե­­­կի խա­­ղը ան­­զուգա­­կան է…

Չգի­­տեմ, ինչպէս կը դի­­տեն ֆիլ­­մը ոչ հա­­յերը, բայց ինձ մօտ հէնց սկզբից սրտիս մէջ ցաւ ներ­­թա­­­փան­­ցեց եւ սեղ­­մեց սրտի մկա­­նը, ար­­ցունքներս պատ­­րաստ էին յոր­­դել աչ­­քե­­­րիցս եւ ես հա­­զիւ էի ինձ զսպում, ու­­ժեղ սեղ­­մե­­­լով շուրթերս, սա­­կայն երբ նա­­յեցի շուրջս, ապա տե­­սայ, որ ոչ ոք չէր թագցնում իր ցա­­սումն ու ար­­ցունքնե­­րը։ Ֆիլ­­մի աւար­­տին հե­­ռուստալ­­րագրող­­նե­­­րը մօ­­տենում էին, որ­­պէսզի հան­­դի­­­սատես­­նե­­­րի կար­­ծիքն իմա­­նան, սա­­կայն մար­­դիկ՝ հո­­գեպէս ու­­ժասպառ միայն գլխով էին անում, լուռ մեր­­ժե­­­լով խնդրան­­քը։

Իսկ ահա թէ ինչ գրեց ռու­­սաստան­­ցի մի լրագ­­րող Լեւ Ռիժ­­կո­­­վը. «Այո, կի­­նօ ստեղ­­ծողնե­­րը ստի­­պում են հան­­դի­­­սատե­­սին ար­­տա­­­սուել, բայց ատե­­լու­­թիւն չկայ։ Որ­­քան էլ տա­­րօրի­­նակ չհնչի, «Խոս­­տում»-ը – դա Բա­­րիու­­թեան նե­­րար­­կում է։ Հո­­գիդ պար­­զեցւում է կա­­տար­­սի­­­սից (մաք­­րա­­­գոր­­ծում) յե­­տոյ։ Ող­­բերգու­­թեան մթնո­­լոր­­տը առ­­կայ է, բայց չա­­փազանց նրբան­­կատ, վայ­­րա­­­գու­­թիւննե­­րի ման­­րա­­­մաս­­նե­­­րը չեն ցու­­ցադրուած եւ դա լաւ է։ Ջար­­դը ֆոն է, իսկ առա­­ջին պլա­­նում գլխա­­ւոր հե­­րոս­­նե­­­րի պատ­­մութիւնն է։ Եւ գի­­տէ՞ք ինչ, ֆոն լի­­նելով աւե­­լի սար­­սա­­­փելի է, որով­­հե­­­տեւ չես հաս­­կա­­­նում, ինչպէ՞ս կա­­րելի էր սի­­րել իրար, ամուսնա­­նալ, երբ նման սար­­սա­­­փելի բա­­ներ էին կա­­տար­­ւում»։

Աւե­­լաց­­նեմ, որ ֆիլ­­մի ռե­­ժիսո­­րը իռ­­լանդա­­ցի Թեր­­րի Ճորճն էր, որը 2004-ին նկա­­րահա­­նեց «Hotel Rwanda» ֆիլ­­մը՝ Ռուան­­դա­­­յի ցե­­ղաս­­պա­­­նու­­թեան մա­­սին։

Եւս մի բան էլ աւե­­լաց­­նեմ. նկա­­րահա­­նուել է Թուրքիայի ֆիլմ-պա­­տաս­­խան «Ottoman lieutenant», որ­­տեղ կրկին սի­­րային եռան­­կիւնի է, բայց այս ան­գամ ամե­րիկու­հուն սի­րահար­ւում են ամե­րիկա­ցին եւ օս­մանցին։ Մնա­ցա՞ծը… ինչպէս կեան­քում, այնպէս էլ թուրքա­կան ֆիլմ-պատասխանում՝ սուտ։