ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հաց Բերողի մահը 2017-ի ընտրութիւնների նախաշեմին

dzovinarlok@gmail.com

Խորհրդարանական ընտրութիւններին Ապրիլի 2-ին ընտրողը պիտի ստանայ 9 քուէաթերթիկ ըստ 9 առաջադրուած կու­սակցու­թիւննե­րի եւ դա­­շինքնե­­րի եւ մի թեր­­թի­­­կում պի­­տի նշի իր ընտրած թեկ­­նա­­­ծուին, որը եւ ձայն կը բե­­րի իր կու­­սակցու­­թեանը։ Այդ մէկ քուէաթեր­­թի­­­կը դրուելու Է ծրա­­րի մէջ եւ իջե­­ցուե­­լու է քուէատու­­փի մէջ, իսկ չօգ­­տա­­­գոր­­ծած թեր­­թիկնե­­րը՝ առան­­ձին արկղի։ Սա­­կայն ինչպէ՞ս կողմնո­­րոշուել թեկ­­նա­­­ծու­­նե­­­րի եւ քա­­ղաքա­­կան ու­­ժե­­­րի մէջ, եթէ հան­­դէս են գա­­լիս յան­­ցանք գոր­­ծած պաշ­­տօ­­­նեանե­­րը եւ տա­­նուլ տուած կու­­սակցու­­թիւննե­­րը։

Մար­­տի 11-ին մեր բա­­կում հան­­դի­­­պում եղաւ մի թեկ­­նա­­­ծուի հետ, որը ո՛չ ծա­­նօթ էր հան­­րութեանը, ո՛չ էլ ինչ-որ վար­­կա­­­նիշ ու­­նէր. ան­­դէմ մի թեկ­­նա­­­ծու էր քա­­ղաքա­­կան եւ մարդկա­­յին առու­­մով։ Յայտնի էր միայն իր ազ­­գա­­­նու­­նը. այդ ազ­­գա­­­նու­­նով մի նա­­խարար ու­­նենք, դէ նա էլ իր որ­­դուն աշ­­խա­­­տան­­քի էր տե­­ղաւո­­րել Ազ­­գա­­­յին Ժո­­ղուում որ­­պէս վար­­չա­­­պետի խորհրդա­­կան… Ես նրան ասա­­ցի, որ մի հարց կու տամ, որ­­պէսզի կողմնո­­րոշուեմ, թէ նա ինչ է իրե­­նից ներ­­կա­­­յաց­­նում։ Ես հարցրե­­ցի նրան Հաց Բե­­րողի մա­­սին.

-Ամէն մարդ կա­­րող էր դա անել։

-Բայց ե՛ս չա­­րեցի, դո՛ւք չա­­րեցիք, նա՛ արեց եւ ժո­­ղովուրդը նրան հե­­րոս է հա­­մարում։

-Ես չեմ քննել նրա գոր­­ծի հան­­գա­­­մանքնե­­րը։ Ինձ հա­­մար քա­­ռօրեայ պա­­տերազ­­մի զո­­հուած տղա­­ներն են հե­­րոս­­ներ։

-Իսկ դուք քննե՞լ էք նրանց մա­­հուան հան­­գա­­­մանքնե­­րը,- հարցրե­­ցի ես եւ եզ­­րա­­­կաց­­րե­­­ցի.-Ու­­րեմն մեր հե­­րոս­­նե­­­րը ձեր հե­­րոս­­նե­­­րը չեն։ Մենք տար­­բեր աշ­­խարհնե­­րում ենք ապ­­րում։

Այս հան­­դի­­­պու­­մից 5 օր չան­­ցած Հաց Բե­­րողը մա­­հացաւ «Ար­­մե­­­նիա» Բժշկա­­կան Կեդ­­րո­­­նում եւ այդ օրուանից ի վեր երի­­տասարդնե­­րը եր­­թեր են անում եւ վան­­կարկում «Հաց Բե­­րողին սպան­­նել են»։ Ո՞վ էր ու­­րեմն Հաց Բե­­րող անու­­նը ստա­­ցած մար­­դը։ Նախ­­քան պա­­տաս­­խա­­­նելը պի­­տի ինքս ինձ ուղղեմ, նա Մարդ էր մե­­ծատա­­ռով։ Նա հաց տուեց մեզ բո­­լորիս բա­­ռիս ամե­­նահո­­գեւոր իմաս­­տով եւ կը յի­­շուի հայ ազ­­գի մէջ այնքան, որ­­քան առ­­հա­­­սարակ կ՚ապ­­րի հա­­յը երկրագնդի վրայ։

Ամէն շա­­բաթ–կի­­րակի Ար­­թուր Սարգսեանը Վեր­­նի­­­սաժում վա­­ճառ­­քի էր դնում իր փո­­րագ­­րութիւննե­­րը։ Թէեւ ստա­­ցել էր 4 բարձրա­­գոյն կրթու­­թիւն, ապ­­րուստը հո­­գում էր շատ-շա­­տերի նման փայ­­տի վրայ գե­­ղարուես­­տա­­­կան փո­­րագ­­րութիւններ անե­­լով եւ դրանք վա­­ճառե­­լով։ Ժա­­մանա­­կին մաս­­նակցել էր Ար­­ցա­­­խեան պա­­տերազ­­մին, ստա­­ցել էր հրա­­զէնա­­յին վի­­րաւո­­րում, վի­­րահա­­տուել էր եւ ու­­նէր բազ­­մա­­­թիւ հի­­ւան­­դութիւններ, կա­­պուած ող­­նա­­­շարի հետ, ստա­­մոք­­սի եւ այլն։ Այս օրե­­րին ամէնքս լսե­­ցինք հա­­մացան­­ցում դրած Ար­­թուր Սարգսեանի ինքնա­­խոս­­տո­­­վանու­­թիւնը, որն արուել էր նրա առա­­ջին ձեր­­բա­­­կալու­­թիւնից յե­­տոյ, իսկ ձեր­­բա­­­կալել էին նրան «Սաս­­նայ Ծռեր» խմբի ան­­դամնե­­րի հետ, որոնք Յու­­լի­­­սի 17-ին գրա­­ւել էին Էրե­­բու­­նու պա­­րետա-պա­­հակա­­յին ոս­­տի­­­կանա­­կան գունդը, պա­­հան­­ջե­­­լով իշ­­խա­­­նու­­թիւննե­­րից, որ ազատ ար­­ձա­­­կուեն քաղ­­բանտար­­կեալ­­նե­­­րը։ Ահա թէ ինչ է պատ­­մում ին­­քը Ար­­թուր Սարգսեանը.

«Ար­­թուր Սարգսեանը մի մարդ է, որը հէնց Հա­­յաս­­տա­­­նի հա­­սարա­­կու­­թեան մէ­­ջից է։ Հաց Բե­­րող այդ անու­­նը, որը կնքուեց, բա­­ւակա­­նին հե­­տաքրքիր անուն է եւ պար­­տա­­­ւորեց­­նող։ Այդ անու­­նը հա­­մապա­­տաս­­խա­­­նում է իմ գոր­­ծո­­­ղու­­թեանը։ Տա­­րածուեցին երեք վար­­կած.1. Որ դա Ազ­­գա­­­յին Անվտան­­գութեան աշ­­խա­­­տակից է եւ ներ­­թա­­­փան­­ցել է, որ­­պէսզի տե­­ղեկու­­թիւններ կոր­­զի, 2. Հնա­­րաւոր չէ, որ այդ ան­­ձը ծա­­նօթ չէ խմբի հետ եւ իր սե­­փական մի­­ջոց­­նե­­­րով, իր ավ­­տո­­­մեքե­­նայով եւ կեան­­քը վտան­­գե­­­լով իրա­­կանաց­­նի այդպի­­սի գոր­­ծո­­­ղու­­թիւն, 3. Այդ ան­­ձը իրօք ոչ ոքու չէր ճա­­նաչում եւ ինքնա­­բուխ ինչ-ինչ նկա­­տառումնե­­րով կա­­տարեց այդ գոր­­ծո­­­ղու­­թիւնը։ Ես այդ եր­­րորդն եմ, ես նրանց չէի ճա­­նաչում, բայց ես հաս­­կա­­­ցայ, որ այնտեղ հաց տա­­նելու խնդի­­րը կար։ Հա­­մացան­­ցով յայ­­տա­­­րարու­­թիւն եղաւ, որ պատ­­րաստւում են «Սաս­­նայ Ծռե­­րին» հաց հասցնել եւ ես հա­­ւաքե­­ցի տա­­նը ինչ-որ ու­­նէի, որ­­պէսզի ոս­­տի­­­կանա­­կան պատ­­նէ­­­շին յանձնեմ։ Սա­­կայն մարդկանց եւ ոս­­տի­­­կան­­նե­­­րի մի­­ջեւ ընդհա­­րում տե­­ղի ու­­նե­­­ցաւ եւ պարզ դար­­ձաւ, որ չեն թող­­նե­­­լու ու­­տե­­­լիք յանձնել տղա­­ներին։ Ես նստե­­ցի քա­­րի վրայ եւ մտո­­րեցի. «Չեն տա­­լիս հաց, չեն ու­­զում, կան կա­­ռոյցներ, որոնք կա­­րող էին այս հար­­ցը լու­­ծել, օրի­­նակ, Կար­­միր խա­­չը, եկե­­ղեցին, թէ­­կուզ եւ կա­­ռավա­­րու­­թիւնը, բայց դրանք ամուլ են, անպտուղ, եւ չկայ ինչ-որ մէ­­կը, որ դա անի։ Գի­­տէ՞ք, եթէ մարդն իր առաջ հար­­ցեր է դնում, ան­­մի­­­ջապէս պա­­տաս­­խա­­­նը գտնում է. ին­­չո՞ւ դա ես չա­­նեմ, ես ճա­­նաչում եմ այդ մէ­­կին, այդ մէ­­կը ես եմ, ին­­չո՞ւ եմ ես ու­­զում, որ դա ու­­րի­­­շը անի, այլ ոչ ես։ Եւ այդ պա­­հին որո­­շու­­մը կա­­յաց­­րե­­­ցի եւ սկսե­­ցի ռազ­­մա­­­վարա­­կան լու­­ծումնե­­րը գտնել։ Որո­­շեցի թէ ինչ ուղղու­­թեամբ անցնեմ եւ ինչպէս տես­­նում էք, գոր­­ծո­­­ղու­­թիւնս անպտուղ չե­­ղաւ։ Ի դէպ Սա­­րի Թա­­ղը գտնւում էր պա­­շար­­ման մէջ եւ լրա­­տուա­­կան մի­­ջոց­­նե­­­րը չէին խօ­­սում դրա մա­­սին, չկար ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրա­­կանու­­թիւն, ո՛չ կազ, ո՛չ տրանսպորտ, ո՛չ կա­­պի մի­­ջոց­­ներ եւ հա­­սարակ քա­­ղաքա­­ցին չէր կա­­րող իրա­­կանաց­­նել իր ապ­­րե­­­լու իրա­­ւունքը…»։

Ասեմ, որ հան­­րութեանը ապ­­շեցրել էր Ար­­թուր Սարգսեանի քայ­­լը, որով­­հե­­­տեւ ոս­­տի­­­կանա­­կան պատ­­նէ­­­շը իրօք անան­­ցա­­­նելի էր. նրա մե­­քենան ան­­ցաւ դա­­ժան կրա­­կահեր­­թե­­­րի ներ­­քոյ, բայց Ար­­թուրը չէր մտա­­ծում այդ ման­­րուքնե­­րի մա­­սին։ Նա մտաւ գունդ սնունդով բեռ­­նուած մե­­քենա­­յով եւ ասաց.«Տղէք, հա՛ց եմ բե­­րել»։ Այս խօս­­քե­­­րը տեղ գտան իրեն նուիրուած եր­­գի մէջ։ Շա­­րու­­նա­­­կենք մտիկ անել Ար­­թուրին.

«Այս իմ արար­­քը բո­­լորինն է, հա­­մոզուած եմ, որ ամէն անձ կա­­րող էր դա անել, նոյ­­նիսկ իշ­­խա­­­նական թե­­ւի ան­­ձինք դի­­տել են այս իմ արար­­քը որ­­պէս դրա­­կան գոր­­ծո­­­ղու­­թիւն։ Պե­­տու­­թիւնը սահ­­մա­­­նադ­­րութեան մէջ ամ­­րագրել է, որ ու­­նի երեք թե­­ւեր. օրէնսդիր, գոր­­ծա­­­դիր եւ դա­­տական թեւ, որը ան­­կախ է, բայց եկէք ու տե­­սէք, որ այ­­սօր դա­­տական հա­­մակար­­գը գտնւում է մէկ հո­­գու ձեռ­­քում, իմ դէպ­­քում մե­­ղադ­­րանք ներ­­կա­­­յացուեց, որ ես 17-ին մտել եմ տղա­­ների հետ, եւ ան­­ձամբ մաս­­նակցել եմ գունդի գրաւ­­մա­­­նը, ես դա­­տաւո­­րին ասա­­ցի, գտէք այն Ար­­թուր Սարգսեանին, որ մտել է 17-ին, ես մտել եմ 26-ին…»։

Հաց Բե­­րողին Դեկ­­տեմբե­­րի 30-ին ազատ ար­­ձա­­­կեցին եւ­­րո­­­դատա­­րանին դի­­մելու ար­­դիւնքում, բայց Փետ­­րուարի 9-ին կրկին ձեր­­բա­­­կալե­­ցին եւ այդ օրուանից Ար­­թուր Սարգսեանը ան­­ժամկէտ հա­­ցադուլ յայ­­տա­­­րարեց։ Ակնյայտ էր, որ նա գնա­­լու է մին­­չեւ վերջ։ Ի հարկ է նա գի­­տակ­­ցում էր, որ մա­­հը այ­­լեւս նրա հա­­մար չի, նրա անու­­նը յա­­ւերժ ար­­ձա­­­նագ­­րուեց հա­­յոց պատ­­մութեան մէջ. նա միայն մտա­­հոգուած էր, որ­­պէսզի ար­­ժա­­­նի լի­­նի մարդկանց սի­­րոյն եւ ըն­­կա­­­լում էր իր հե­­րոսա­­ցու­­մը որ­­պէս բեռ։ Փետ­­րուարի 29-ին ԱԺ-ի որոշ պատ­­գա­­­մաւոր­­նե­­­րի միջ­­նորդու­­թեամբ նրա խա­­փան­­ման մի­­ջոցը փո­­խեցին եւ Մար­­տի 6-ին Ար­­թուրին ազատ ար­­ձա­­­կեցին։ 15-ին նրան վի­­րահա­­տեցին, իսկ 16-ին մեր Հաց Բե­­րողը մա­­հացաւ։ Մնաց նրա պատ­­գա­­­մը.

«Բո­­լորն էլ կա­­րող են հաց տա­­նել, թող այ­­սօր որո­­շեն եւ իրենց ու­­տե­­­լիքից մի մաս տա­­նեն բան­­տարկեալ­­նե­­­րին, ես ի նկա­­տի ու­­նեմ ոչ թէ կա­­լանա­­վայ­­րում գտնուողին, այլ մար­­դուն, որը ռե­­ժիմի պատ­­ճա­­­ռով աշ­­խա­­­տանք չու­­նի եւ հե­­տեւա­­բար իր տա­­նը հաց չու­­նե­­­նալով բան­­տարկեալ է։ Վե­­րեւում չեն մտա­­ծում այդ մա­­սին, ու­­րեմն թող ներ­­քե­­­ւից օգ­­նեն, վե­­րեւում ծրա­­գիր են դրել կե­­ղեքե­­լու, հա­­յաթա­­փելու…։ Բան­­տարկեալը գի­­տի, ին­­չի է ազա­­տազրկուած, իսկ մար­­դը, որը չի կա­­րող իր երա­­խային տալ ու­­զա­­­ծը, չգի­­տի, թէ ին­­չո՞ւ է անա­­զատ»։