ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Աստուած օրհնի Լեթոնիան

(Մեր երբեմնի սովետական եղբայրների մասին)

dzovinarlok@gmail.com

Խորհրդա­յին Միու­թեան փլու­զումից յե­տոյ ես կորցրե­ցի ոչ միայն երե­ւանեան իմ ըն­­կեր-ըն­­կե­­­րու­­հի­­­ներին, որոնց ճա­­նաչում էի ման­­կութիւ­­նից կամ ու­­սա­­­նողա­­կան տա­­րինե­­րից, այլ կորցրե­­ցի նաեւ Խորհրդա­­յին Միու­­թեան միւս հան­­րա­­­պետու­­թիւննե­­րում բնա­­կուող մտե­­րիմ­­նե­­­րիս. Մոս­­կուայում (Ռու­­սաստան), Օդե­­սայում (Ուքրաինա), Ռի­­գայում (Լե­­թոնիա)…

Այնպէս ստա­­ցուեց, որ 2016-ին մենք, հա­­յաս­­տանցի­­ներս, գտանք մի­­մեանց Facebook –ով, որի տա­­րած­­քում հե­­ռուն սաս­­տիկ մօ­­տիկ է դառ­­նում. նրանք 90-ական­­նե­­­րից ի վեր բնա­­կու­­թիւն էին հաս­­տա­­­տել Իս­­պա­­­նիայում, ԱՄՆ-ում, Ռու­­սաստա­­նում եւ այ­­լուր։ Մեր ու­­րա­­­խու­­թեանը չափ չկար, քան­­զի վե­­րագ­­տած բա­­րեկա­­մու­­թիւնը գան­­ձե­­­րի գանձն է։ Նոյնքան մեծ էր ու­­րա­­­խու­­թիւնը, երբ վե­­րագ­­տանք մի­­մեանց ես եւ իմ Լե­­թոնիայի բա­­րեկամ­­նե­­­րը, որոնք պատ­­կա­­­նում էին երաժշտա­­կան, գրա­­կան եւ կեր­­պա­­­րուես­­տի շրջա­­նակ­­նե­­­րին։ Մի բան ինձ չա­­փազանց զար­­մացրեց. ո՛չ ոք իմ Ռի­­գայի ըն­­կերնե­­րից չէր լքել Ռի­­գան։ Նրանք բո­­լորն էլ մնա­­ցել էին այնտեղ, ուր ես նրանց թո­­ղել էի 25 տա­­րի առաջ։ Ճիշդ է, երի­­տասարդնե­­րից շա­­տերը չւում են ու­­րիշ երկրներ, բայց դա երի­­տասար­­դութեան առա­­քելու­­թիւնն է՝ լքել բնօր­­րա­­­նը յա­­նուն կրթու­­թեան, աշ­­խարհի եւ ինքնա­­ճանաչ­­ման։

Ի տար­­բե­­­րու­­թիւն Հա­­յաս­­տա­­­նի Լե­­թոնիան չէր տե­­սել երկրա­­շարժ, պա­­տերազմ, շրջա­­փակում, ընդհա­­կառա­­կը, Լի­­թուա­­նիայի եւ Էս­­թո­­­նիայի հետ մէկ­­տեղ 2000-ական­­նե­­­րին մտաւ Եւ­­րո­­­միու­­թիւն եւ իրա­­կանա­­ցուեց ամէն նախ­­կին սո­­վետա­­կան քա­­ղաքա­­ցու երա­­զան­­քը, որն էր. ազատ տե­­ղաշար­­ժը, իսկ մենք, հա­­յաս­­տանցի­­ներս, զրկուեցինք ազատ մուտքից Մերձ Պալ­­թեան երկրներ, քան­­զի նրանք մտան շեն­­կե­­­նեան գօ­­տի։

1945-ին հաս­­տա­­­տուել էր Լա­­թուիական Սո­­վետա­­կան հան­­րա­­­պետու­­թեան (այ­­սինքն Լե­­թոնիայի) օրհներ­­գը, որ­­տեղ երգւում էր Սո­­վետա­­կան Մեծ Տէ­­րու­­թեանը հա­­ւատա­­րիմ լի­­նելու մա­­սին. «արիւ­­նը, եթէ պէտք լի­­նի, կը թա­­փենք նրա հա­­մար»։ Ըն­­դա­­­մէնը 50 տա­­րի գտնուեց Լե­­թոնիան (կամ Լա­­թուիան) Սո­­վետա­­կան Միու­­թեան կազ­­մում։ Նա 1940-ին մտաւ ԽՍՀՄ եւ 1990-ին դուրս եկաւ ԽՍՀՄ–ի կազ­­մից, եւ իս­­կոյն սո­­վետա­­կան օրհներ­­գը ար­­գե­­­լուեց, իսկ այդ 50 տա­­րինե­­րը մտան իրենց պատ­­մութեան մէջ որ­­պէս սո­­վետա­­կան բռնագ­­րա­­­ւում, որի վնա­­սը գնա­­հատուեց 185 euro։ Կրկին վե­­րականգնուեց իրենց նախ­­կին օրհներ­­գը, գրուած դե­­ռեւս 1873-ին եւ հաս­­տա­­­տուած 1920-ին.

«Աս­­տուած, օրհնի Լե­­թոնիան, որ­­տեղ ծաղ­­կում են Լե­­թոնիայի դուստրե­­րը, եր­­գում են Լե­­թոնիայի որ­­դի­­­ները եւ թոյլ տուր մեզ պա­­րել եր­­ջանկու­­թիւնից…»

Ահա այսպէս, եւ ոչ մի արիւն թա­­փել հար­­կա­­­ւոր չի։

Թէ ինչ փո­­փոխու­­թիւններ տե­­ղի ու­­նե­­­ցան Լե­­թոնիայի կեան­­քում եւ­­րո­­­պակա­­նաց­­ման առի­­թով, այդ մա­­սին ես խնդրե­­ցի հա­­կիրճ պատ­­մել Ռաֆ­­ֆի Խա­­ռաջա­­նեանին, ամե­­նաճա­­նաչուած հա­­յազ­­գի դաշ­­նա­­­կահա­­րի, որը եր­­կար տա­­րիներ հա­­մերգներ էր տա­­լիս Նո­­րա Նո­­վիկի հետ դաշ­­նա­­­մու­­րա­­­յին դուետում։ Ռաֆ­­ֆի Խա­­ռաջա­­նեանը Լա­­թուիական ակա­­դեմիայի փրո­­ֆէսոր է, հա­­սարա­­կական գոր­­ծիչ, նրա շուրջ է հա­­մախմբուած հայ հա­­մայնքը եւ նա միշտ գլխա­­ւորում է զա­­նազան մշա­­կու­­թա­­­յին ձեռ­­նարկներ… Վեր­­ջա­­­պէս, Ռաֆ­­ֆին հո­­յակապ, ան­­կեղծ զրու­­ցա­­­կից է։ Ահա նրա դի­­տար­­կումնե­­րը.

«ԵՄ-ը հնա­­րաւո­­րու­­թիւն ըն­­ձեռնեց բե­­րել եր­­կի­­­րը եւ­­րո­­­պական տես­­քի. ընդլայ­­նեց տե­­ղեկա­­տուա­­կան դաշ­­տը, բա­­ցեց սահ­­մաննե­­րը, դրա հետ մէկ­­տեղ մարդկանց հնա­­րաւո­­րու­­թիւն տուեց կեղտ լեց­­նել իրար վրայ եւ վէ­­ճերը տե­­ղափո­­խել դա­­տարան։ Իսկ ընդհան­­րա­­­պէս ամէն մու­­ծուած որ­­պէս տուրք euro-ի դի­­մաց Լե­­թոնիան յետ էր ստա­­նում…4 euro։ Ամէնքն ու­­զում են ապ­­րել աւե­­լի լաւ, աւե­­լի հա­­րուստ. Մէկ տուն ու­­նե­­­նալը քիչ է, աւե­­լի լաւ է երեք տան մէջ ապ­­րել։ 5 ինքնա­­շարժ ու­­նե­­­նալը մէ­­կից աւե­­լի լաւ է եւ այլն։ Ազա­­տու­­թիւն եւ ժո­­ղովրդա­­վարու­­թիւն եւ դա նշա­­նակում է սե­­ւամորթնե­­րի հան­­դէպ հան­­դուրժո­­ղակա­­նու­­թիւն, միասե­­ռական ամուսնու­­թիւննե­­րի քա­­րոզ­­չութիւն, բուժքոյ­­րե­­­րի բա­­ցակա­­յու­­թիւն, դե­­ղամի­­ջոց­­նե­­­րի սղու­­թիւն։ Ար­­ժե­­­համա­­կա՞րգ։ Պա­­տաս­­խա­­­նատուու­­թիւն ար­­տա­­­սանած բա­­ռերի հա­­մա՞ր։ Թա­­փան­­ցի­­­կու­­թի՞ւն։ Ասել, ինչ ու­­զում ես, եթէ հա­­մարում ես, որ ճիշդ ես։ Այո՛։ Սա­­կայն բնակ­­չութեան բա­­րօրու­­թեան հա­­մար հոգս տա­­նելը շատ յա­­րաբե­­րական է, որով­­հե­­­տեւ թո­­շակա­­ռու­­նե­­­րը անօ­­թիու­­թիւնից կե­­րակուր են փնտռում աղբ արկղնե­­րի մէջ։ Բայց որոշ­­նե­­­րի թո­­շակը հաս­­նում է 10.000 euro-ի։ Արուես­­տի մէջ մի­­ջակու­­թիւնն է հաս­­տա­­­տուել։ Սա­­կայն ծաղ­­կում է եւ­­րո­­­պակա­­նու­­թիւնը եւ դա վատ չի։ Սննդի վե­­րահսկո­­ղու­­թիւն կայ, որը հաս­­նում է ապու­­շութեան աս­­տի­­­ճանի. վա­­րունգնե­­րը պի­­տի լի­­նեն միայն ու­­ղիղ։ Թմրա­­մոլ­­ներ ու­­նե­­­ցանք… Չա­­փազանց շատ մա­­քուր եւ հա­­մեղ ու­­տե­­­լիք­­ներ կան քա­­ֆենե­­րում, ին­­չի պատ­­ճա­ռով տան­տի­կին­նե­րը ճաշ եփե­լուց հրա­ժար­ւում են…»։

Դեռ շատ բա­ներ պատ­մեց, եւ նոյ­նիսկ թե­րու­թիւննե­րը հա­շուի առ­նե­լով՝ տես­նում ես, թէ ի՛նչ ազատ սկսե­ցին շնչել մեր եր­բեմնի սո­վետա­կան եղ­բայրնե­րը։