ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ամերիկեան ֆիլմերը 25-ամեակի առթիւ

dzovinarlok@gmail.com

Փետ­րուարի 13-ին փո­ղոց­նե­րը դար­ձել էին դժուար ան­ցա­նելի եւ գրե­­թէ աներ­­թե­­­ւեկե­­լի, քան­­զի ձիւ­­նը թա­­փում ու թա­­փում էր, իսկ ցածր ջեր­­մաստի­­ճանը սա­­ռեց­­նում էր նստած ձիւ­­նը։ Եր­­կար ժա­­մանակ էր պէտք «Մոս­­կուայ» կի­­նօթատ­­րոն հաս­­նե­­­լու հա­­մար, բայց ի զար­­մանս ամե­­րիկեան դես­­պա­­­նատան աշ­­խա­­­տակից­­նե­­­րի, դահ­­լի­­­ճում ասեղ գցե­­լու տեղ չկար։ Գո­­հու­­նա­­­կու­­թիւն էր առա­­ջաց­­նում ոչ միայն այն հան­­գա­­­ման­­քը, որ դահ­­լի­­­ճը լեփ-լե­­ցուն էր, այլ որ հան­­դի­­­սատես­­նե­­­րի մե­­ծամաս­­նութիւ­­նը կազ­­մում էր երի­­տասար­­դութիւ­­նը։

«Պի­­տի յի­­շէք եր­­կու թիւ՝ 25 եւ 33»,-ասաց ԱՄՆ-ի դես­­պա­­­նատան աշ­­խա­­­տակ­­ցուհին մա­­քուր հա­­յերէ­­նով։ 25-ը յի­­շեց­­նում է, որ 1992-ին Հա­­յաս­­տա­­­նի եւ ԱՄՆ-ի մի­­ջեւ հաս­­տա­­­տուե­­ցին դի­­ւանա­­գիտա­­կան յա­­րաբե­­րու­­թիւննե­­րը, իսկ 33-ը դա ֆիլ­­մե­­­րի թուաքա­­նակն է, որը ցու­­ցադրում է ամե­­րիկեան դես­­պա­­­նատու­­նը 25-ամեակի առ­­թիւ Փետ­­րուարի 13-ից մին­­չեւ Մար­­տի 31-ը։ Ցու­­ցադրու­­թիւնը ար­­ւում է Երե­­ւանում, Կիւմրի­­յում եւ Վա­­նաձո­­րում։ Ֆիլ­­մե­­­րից 4-ն են միայն խա­­ղար­­կա­­­յին, մնա­­ցածը վա­­ւերագ­­րա­­­կան են եւ ցան­­կա­­­լի է դի­­տել բո­­լորը, որով­­հե­­­տեւ ֆիլ­­մե­­­րը զուար­­ճա­­­լի չեն, հո­­լիվու­­դեան որա­­կի չեն, երբ մեծ գու­­մարներ են ներդրւում եւ ոչ միայն վե­­րադարձւում, այլ նաեւ մեծ եկա­­մուտներ ապա­­հուում։ Ֆիլ­­մե­­­րը արուած են յա­­նուն այն խնդիր­­նե­­­րի, որոնք ընդհա­­նուր են բո­­լոր մարդկանց հա­­մար եւ հար­­կա­­­ւոր է ան­­պայման դի­­տել, թէ ինչպէս են այդ խնդիր­­նե­­­րը յաղ­­թա­­­հար­­ւում։

Բաց­­ման ֆիլ­­մը կոչ­­ւում էր «Կար­­միր Սրտե­­րի Ճե­­քը»։ Աու­­թիզմով տա­­ռապող դե­­ռահաս աղջնա­­կի մա­­սին էր։ Աւե­­լի ճիշդ ըն­­տա­­­նիքի, որ­­տեղ կար այդ երա­­խան։ Իրա­­կանում տա­­ռապում է շրջա­­պատը, իսկ աու­­թիստը ապ­­րում է իր սե­­փական աշ­­խարհում եւ բո­­լորո­­վին կա­­րիք չի զգում յա­­րաբե­­րակ­­ցե­­­լու շրջա­­պատի հետ։ Նոյ­­նիսկ չի խօ­­սում։ Ու­­ղե­­­ղի հետ է կա­­պուած այդ հի­­ւան­­դութիւ­­նը, որը դիտ­­ւում է նաեւ որ­­պէս այլ ընտրան­­քա­­­յին պա­­հուածք, այլ ոչ թէ հի­­ւան­­դութիւն։ Ին­­չե­­­ւէ, եթէ ծնող­­նե­­­րը ու­­նե­­­նում են նոր­­մալ երա­­խաներ, ապա փա­­փաքում են, որ­­պէսզի իրենց զա­­ւակ­­նե­­­րը որե­­ւէ ար­­տա­­­կարգ ու­­նա­­­կու­­թիւննե­­րով տար­­բե­­­րուեն միւսնե­­րից, սա­­կայն եթէ ի ծնէ երա­­խան տար­­բերւում է միւսնե­­րից, ապա ծնող­­նե­­­րի միակ փա­­փաքն է, որ­­պէսզի երա­­խան նմա­­նուի միւսնե­­րին եւ ոչնչով չտար­­բե­­­րուի։ Այս ֆիլ­­մի ռե­­ժիսոր Ջա­­նէթ Գրի­­լոյի որ­­դին նոյնպէս աու­­թիզմ ու­­նի, բայց աղ­­ջի­­­կը, որը խա­­ղում էր աու­­թիզմի ախ­­տա­­­նիշով աղջնա­­կին, նոր­­մալ դե­­ռահաս էր։ Ֆիլ­­մի դի­­տու­­մից յե­­տոյ քննար­­կում եղաւ, եւ պար­­զուեց, որ Երե­­ւանում էլ կան ծնող­­ներ, որոնց զա­­ւակ­­նե­­­րը աու­­թիզմ ու­­նեն եւ նրանց շատ օգ­­նեց այդ ֆիլ­­մը։

Դա աու­­թիզմի մա­­սին էր, իսկ որ­­քա՛ն այ­­լե­­­ւայլ տար­­բե­­­րու­­թիւններ կան նոր­­մալ եւ ոչ նոր­­մալ հա­­մարուող մարդկանց մի­­ջեւ։ Մո­­լորա­­կի աւե­­լի քան 7 մի­­լիառ մարդկան­­ցից 1 մի­­լիառը հա­­շուան­­դամ է։ Որոշ ծնող­­ներ նոյ­­նիսկ թաքցնում են իրենց հա­­շուան­­դամ զա­­ւակ­­նե­­­րին շրջա­­պատից, տնից դուրս չեն հա­­նում եւ նրանք նոյ­­նիսկ անձ հաս­­տա­­­տող վկա­­յական չու­­նեն։ Սա­­կայն մի վա­­ւերագ­­րա­­­կան ֆիլմ ցու­­ցադրուեց՝ «Աջ Ոտ­­քով», որ­­տեղ հա­­շուան­­դամ հաս­­կա­­­ցողու­­թիւնը ջախ­­ջա­­­խիչ պար­­տութիւն է կրում։ Ֆիլ­­մը նկա­­րահա­­նել է եր­­կու տա­­րուայ ըն­­թացքում ռե­­ժիսոր եւ գրող Նիք Սփար­­քը։ Ճե­­սիկա Քոք­­սը ծնուել է առանց ձեռ­­քե­­­րի, նա չգի­­տի, թէ ձեռ­­քեր ու­­նե­­­նալը դա ինչ է, սա­­կայն եր­­բեք չի զգա­­ցել ձեռ­­քե­­­րի անհրա­­ժեշ­­տութիւ­­նը եւ օգ­­տուել ոտ­­քե­­­րով ձեռ­­քե­­­րի փո­­խարէն։ Ինչպէ՞ս։ Ինչպէ՞ս կա­­րելի է ոտ­­քե­­­րով ու­­տել, սանտրուել, պէտ­­քա­­­րան գնալ… Ճե­­սիկա­­յին կա­­րելի է. նա ոտ­­քե­­­րով իր գլուխն է լուանում, իսկ պէտ­­քա­­­րանում յա­­տուկ յար­­մա­­­րանք կայ, որին կառ­­չում է տա­­բատի եզ­­րը եւ նա պտը­­տուե­­լով իջեց­­նում է տա­­բատը, յե­­տոյ բարձրաց­­նում։ Դեռ աւե­­լին. նա սկսեց ոտ­­քե­­­րով ինքնա­­շար­­ժի ղե­­կը վա­­րել։ Դեռ աւե­­լին. նա դար­­ձաւ աշ­­խարհի միակ կռնատ օդա­­չուն։ Երբ որո­­շեց զբա­­ղուել taekwon-do մար­­զա­­­ձեւով, ապա մար­­զի­­­չին այնքան հրա­­պու­­րեց Ճե­­սիկա­­յի նե­­րու­­ժը, որ նա սի­­րահա­­րուեց եւ ամուսնա­­ցաւ Ճե­­սիկա­­յի հետ։ Այդ փաս­­տը վկա­­յում է, որ մար­­դուն հրա­­պու­­րում է ոչ թէ գե­­ղեց­­կութիւ­­նը, այլ մար­­դու նե­­րու­­ժը՝ հէնց դա է գե­­ղեց­­կացնում նրան։ Եւ ամե­­նացնցող բա­­նը, որ ասաց կռնատ կի­­նը. «Եթէ նո­­րից ծնուելու լի­­նէի, ապա կը փա­­փաքէի կրկին աշ­­խարհ գալ առանց ձեռ­­քե­­­րի»։ Բաւ է նա­­յել նրա դէմ­­քին եւ պարզ կը լի­­նի, թէ նա որ­­քա՛ն եր­­ջա­­­նիկ է, լիար­­ժէք եւ ինքնա­­բաւ։ Ու­­նե­­­նալով նման եր­­ջանկու­­թեան փորձ, նա որո­­շեց կի­­սուել դրա­­նով եւ դար­­ձաւ սահ­­մա­­­նափակ ֆի­­զիկա­­կան հնա­­րաւո­­րու­­թիւններ ու­­նե­­­ցող երա­­խանե­­րի եւ նրանց ըն­­տա­­­նիք­­նե­­­րի խորհրդա­­տուն եւ իրա­­ւունքնե­­րի պաշտպան ԱՄՆ-ում եւ ար­­տա­­­սահ­­մա­­­նում։

Ամե­­րիկեան ֆիլ­­մե­­­րի ցու­­ցադրու­­մը դեռ չա­­ւար­­տուած՝ սկսուեց բրի­­տանա­­կան ֆիլ­­մե­­­րի փա­­ռատօ­­նը։ Էկ­­րա­­­նի վրայ գրուեց, որ «Բո­­լոր ֆիլ­­մե­­­րը մատ­­չե­­­լի են սայ­­լակ օգ­­տա­­­գոր­­ծող ան­­ձանց հա­­մար»։ Կեց­­ցէ՛ն, որ սայ­­լակ օգ­­տա­­­գոր­­ծո­­­ղին չա­­նուա­­նեցին հա­­շուան­­դամ։