ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Պարտութեան բարդոյթ կրող երկրի հերոսներն ու յանցագործները

dzovinarlok@gmail.com

Երկու անգամ Ատրպէյճանը աշխարհին ապացուցեց, որ ստորնութեան եւ պատուազրկութեան մէջ նա միայնակ չէ, աւելի ճիշդ այդ երկրի նախագահը ցուցադրեց աշխարհին նաւթատոլարների հզօրութիւնը, որով կարելի է առնել միւս երկրների պատիւը եւ ապա­ցու­ցել, որ քա­ղաքա­կանու­թիւնն ու բա­րոյա­կանու­թիւնը ան­հա­մատե­ղելի են։ Ան­շուշտ Ատրպէյ­ճա­նի տե­սան­կիւնից մենք զաւ­թիչներ ենք եւ գրա­ւել ենք խորհրդա­յին տա­րինե­րին Սո­վետա­կան Ատրպէյ­ճա­նի կազ­մում գտնուող Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղը։ Եւ Ատրպէյ­ճա­նը եր­բեք չի հաշ­տուի այդ իրո­ղու­թեան հետ եւ իր նաւ­թա­տոլար­նե­րով ոչ միայն մասշտա­բային շի­նու­թիւններ կը կա­ռու­ցի Պաք­ւում, յու­շարձան­ներ կը կանգնեց­նի իրենց առաջ­նորդ Հայ­տար Ալիեւին, այլ նաեւ ահ­ռե­լի քա­նակու­թեամբ զի­նամ­թերք կը գնի ի պատ­րաստու­թիւն յա­ւերժ պա­տերազ­մի Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի հետ։ Պա­տերազ­մը կը վա­րի ոչ միայն պա­տերազ­մա­կան դաշ­տում… Ատրպէյ­ճա­նի քա­ղաքա­ցին այնքան է սնւում ատե­լու­թեամբ դէ­պի հայ ազ­գը, որ նա քնում եւ երա­զի մէջ է տես­նում, թէ ինչպէս է կաց­նա­հարում հա­յին։ Այստեղ ստի­պուած եմ յի­շեց­նել 13 տա­րի առաջ կա­տարուած սահմռկե­ցու­ցիչ սպա­նու­թեան մա­սին, երբ  2004-ի Փետ­րուարի 19-ին Հունգա­րիայի մայ­րա­քաղաք Պու­տա­փեշ­տում, որ­տեղ անցկաց­ւում էին ՆԱ­ՏՕ-ի «Գոր­ծընկե­րու­թիւն յա­նուն խա­ղաղու­թեան» 3-ամ­սեայ դա­սըն­թացնե­րը, ատրպէյ­ճանցի սպայ Ռա­միլ Սա­ֆարո­վը, կաց­նա­հարեց քնած հայ սպայ Գուրգէն Մար­գա­րեանին, 16 հա­րուած հասցնե­լով նրա գլխին եւ պա­րանո­ցին, գրե­թէ ան­ջա­տելով  գլու­խը մարմնից։ Սպա­նու­թիւնը կա­տարուեց ազ­գա­յին պաշտպա­նու­թեան հա­մալ­սա­րանի հան­րա­կացա­րանում։ Իր արար­քից շատ բա­ւարա­րուած նա ուղղուեց դէ­պի այն սե­նեակ, որ­տեղ քնած էր միւս հա­յազ­գի սպայ Հայկ Մու­կուչեանը։ Սե­նեակի դու­ռը փակ էր, եւ Մու­կուչեանը միամ­տօ­րէն պատ­րաստւում էր բա­ցել մար­դասպա­նի առաջ դու­ռը, բայց նրան խան­գա­րեց նրա սե­նեակա­կից լի­տուա­նիացին եւ այսպի­սով փրկեց Հայ­կի կեան­քը։ Սա­ֆարո­վին դա­տեցին հունգա­րական դա­տարա­նում եւ 2006-ին դա­տապար­տե­ցին ցմահ ազա­տազրկման, առանց ներ­ման թոյլտուու­թեամբ 30 տա­րուայ ըն­թացքում։ Սա­կայն Սա­ֆարո­վը ըն­դա­մէնը 8 տա­րի կրեց իր պա­տիժը, այ­նուհե­տեւ Հունգա­րիան 2012-ին նրան ար­տա­յանձնեց Ատրպէյ­ճա­նին՝ 3 մի­լիառ եւ­րո­յի դի­մաց, որը Ատրպէյ­ճա­նը խոս­տա­ցաւ վճա­րել Հունգա­րիային պե­տական բաժ­նե­տոմ­սե­րի հա­մար։ Օգոս­տո­սի 31-ին Սա­ֆարո­վը ժա­մանեց Պա­քու եւ նրան հէնց օդա­կայա­նում դի­մաւո­րեցին որ­պէս ազ­գա­յին հե­րոսի։ Նա­խագա­հի հրա­մանագ­րով նրան շնոր­հուեց նե­րում, սպա­յական կո­չու­մը լեյ­տե­նան­տից բարձրա­ցուեց մա­յորի, բնա­կարան տուեցին եւ վճա­րեցին սպա­յական աշ­խա­տավար­ձը այն 8 տա­րուայ հա­մար, որ նա գտնուել էր հունգա­րական բան­տում։ Ին­չո՞ւ էր այս ամէ­նը պէտք։ Մի՞ թէ ողջ աշ­խարհում կա­րող է քնած մար­դուն կաց­նա­հարե­լը հա­մարուել ան­պա­տիւ, իսկ Ատրպէյ­ճա­նում դա պա­տիւ է բե­րում սպա­յին եւ հե­րոսաց­նում նրան։ Բա­ցի այդ Իլ­համ Ալիեւը մի­լիառ­ներ էր ծախ­սում՝ աշ­խարհի առաջ Ատրպէյ­ճա­նի վար­կա­նիշը բարձրաց­նե­լու հա­մար, իսկ տուեալ դէպ­քում մի­լիառ­ներ խոս­տա­ցաւ՝ մար­դասպա­նին հե­րոսաց­նե­լու հա­մար։ Երբ խո­րանում ես այս հար­ցի մէջ, ապա հաս­կա­նում ես, որ կայ վար­կա­նիշ աշ­խարհի առաջ ու վար­կա­նիշ՝ երկրի ներ­սում, եւ Սա­ֆարո­վի սպա­նու­թիւնը ըն­դա­մէնը թօ­թափեց այն բար­դոյթը, որն առա­ջացել է ատրպէյ­ճա­նական հա­սարա­կու­թեան մէջ ար­ցա­խեան պա­տերազ­մում պար­տուելուց յե­տոյ. Սա­ֆարո­վը իրա­կանաց­րեց բո­լորի երա­զան­քը, որն է. սպան­նել հա­յին, կաց­նա­հարել, ան­ջա­տելով գլու­խը մարմնից, ինչպէս հայն ան­ջա­տեց Ղա­րաբա­ղը Ատրպէյ­ճա­նից։

Իսկ այն, որ Ղա­րաբա­ղը միեւ­նոյնն է պատ­կա­նում է Ատրպէյ­ճա­նին, նրանք ապա­ցու­ցում են սեւ ցու­ցա­կով, ուր յայտնւում են բո­լոր նրանք, ով­քեր առանց Ատրպէյ­ճա­նի թոյլտուու­թեան այ­ցե­լում են Ար­ցա­խը։ Սեւ ցու­ցա­կի մէջ է նոյ­նիսկ իս­պա­նական երգչու­հի Մոն­սե­ռաթ Քա­պալիէն։ Զա­ւեշտ է, այնպէս չէ՞, քան­զի Ատրպէյ­ճա­նի կող­մից մուտք չկայ Ար­ցախ, ու­րեմն նոյ­նիսկ լրագ­րողնե­րը, որոնք գոր­ծի բե­րու­մով մտնում են դե­ռեւս չճա­նաչուած Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի հան­րա­պետու­թիւն,  պի­տի հրա­պարա­կայ­նօ­րէն նե­րողու­թիւն խնդրէն նա­խագահ Իլ­համ Ալիեւից, որ­պէսզի խնդիր չու­նե­նան Ատրպէյ­ճա­նի քրէական օրէնսգրքի հետ։

Պլո­կեր Ալեկ­սանդր Լափ­շի­նին ճա­նաչում են որ­պէս Puerrtto, նա ան­կախ լրագ­րող-ճա­նապար­հորդող է։ Այ­ցե­լել է 122 եր­կիր եւ http puerrtto.livejournal. com կայ­քում մէկ-եր­կու բա­ռով տա­լիս է այ­ցե­լած վայ­րի դի­պուկ նկա­րագի­րը, որից յե­տոյ սկսում են խօ­սել նրա լու­սանկար­նե­րը… 2011-ի Ապ­րի­լին եւ 2012-ի Հոկ­տեմբե­րին Ալեք­սանդր Լափ­շի­նը այ­ցե­լել է Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղը, իսկ 2016-ի Ապ­րի­լի 9-ին քա­ռօրեայ պա­տերազ­մի առի­թով ոչ միայն այ­ցե­լել, այլ նոյ­նիսկ ծաղ­րել է Ար­ցա­խը զաւ­թե­լու փոր­ձե­րը։ Լափ­շի­նը ու­նի իս­րա­յէլա­կան եւ ռու­սա­կան քա­ղաքա­ցիու­թիւն, բայց Ատրպէյ­ճան մտել է ուքրաինա­կան անձնագ­րով։ Ատրպէյ­ճա­նի գլխա­ւոր դա­տախա­զու­թեան ծանր յան­ցա­գոր­ծութիւննե­րի հար­ցե­րով քննչա­կան կո­միտէն նրա նկատ­մամբ գործ է յա­րու­ցել քրէական օրէնսգրքի 281.2 եւ 318.2 յօ­դուած­նե­րով, այ­սինքն պե­տու­թեան դէմ ուղղուած հրա­պարա­կային կո­չերով հան­դէս գա­լը եւ Ատրպէյ­ճա­նի պե­տական սահ­մա­նի անօ­րինա­կան հա­տում։ Ատրպէյ­ճա­նի գլխա­ւոր դա­տախա­զու­թեան դի­մու­մի հի­ման վրայ Ալեք­սանդր Լափ­շի­նին Պե­լառու­սի մայ­րա­քաղաք Մինսքում Դեկ­տեմբե­րի 15-ին ձեր­բա­կալել են, չնա­յած իրա­ւունք չու­նէին, քան­զի Պե­լառու­սի օրէնսգրքում  նման յօ­դուած­ներ չկան։ Յու­նուարի 20-ին Պե­լառու­սի գլխա­ւոր դա­տախա­զու­թիւնը որո­շում է կա­յաց­րել Լափ­շի­նին ար­տա­յանձնել Ատրպէյ­ճան։ Պե­լառուս ասածն էլ 1994-ից ի վեր նա­խագահ Լու­կա­շեն­կօն է, որը վտանգ չի տես­նում Լափ­շի­նին ար­տա­յանձնե­լու մէջ, քան­զի իր կար­ծի­քով հզօր Իս­րա­յէլը Լափ­շի­նին կ՚ազա­տի։ Եւ Փետ­րուարի 7-ին ողջ աշ­խարհը տես­նում է, թէ ինչպէս են յա­տուկ ջո­կատա­յին­նե­րը՝ դի­մակ­նե­րով երես­նե­րը փա­կած ու­ղեկցում «ծան­րա­գոյն յան­ցանք» գոր­ծած Լափ­շի­նին, տե­ղափո­խելով նրան յա­տուկ չուեր­թով Մինսքից Պա­քու։ Պլո­կերին տե­ղաւո­րում էր քննչա­կան մե­կու­սա­րան։ Նրան կա­րող են ազա­տազրկել 5-8 տա­րով։ Ինչպէ՞ս է Ալիեւը յայտնում իր շնոր­հա­կալու­թիւնը Լու­կա­շեն­կո­յին։ Դա ար­դէն նա­խապէս կա­տարուել է. 2016-ի Նո­յեմ­բե­րի 26-ին Ատրպէյ­ճա­նի նա­խագա­հը պար­գե­ւատ­րել էր Պե­լառու­սի նա­խագա­հին բարձրա­գոյն շքան­շա­նով, որն է «Հայ­տար Ալիեւի շքան­շա­նը»։

Եւ մինչ Ատրպէյ­ճա­նը ու­րա­խանում է, որ ստեղ­ծուեց նա­խադէպ, որը կը վա­խեց­նի միւսնե­րին Ղա­րաբա­ղի սահ­մա­նը հա­տել, Հա­յաս­տա­նի կար­ծի­քով այս աղ­մուկը միայն կը բարձրաց­նի Ար­ցա­խի վար­կա­նիշը եւ կ՚աւե­լաց­նի զբօ­սաշրջիկ­նե­րի հոս­քը դէ­պի Ար­ցախ։ Ան­շուշտ խօս­քը յան­դուգն եւ խի­զախ մարդկանց մա­սին է։