Հրանտ Դինքի մահիգ 10 տարի է անցել: Դինքին ճանաչողները, «անազատության» եւ ազատության մեջ գտնվողները նրա մասին են գրել:
Սիրելի Հրանտ,
Դժվար է հավատալ, որ արդեն տասը տարի է՝ դու մեզ հետ չես մարմնապես։ Դժվար է հավատալ, որովհետև դու այլապես միշտ էլ ներկա ես եղել այս տասը տարիներին․ քո մասին, գաղափարներիդ, ասածներիդ և չասածներիդ մասին այնքան է խոսվել և խոսում է, որ դժվար է հավատալ, որ չկաս։ Քո մասին պարբերաբար խոսեցնում է նաև քո սպանության գործով ընթացող դատավարությունը, կամ դատավարությունները։ Կներես, որ մանրամասնորեն չեմ հետևում այդ ներկայացումներին, որովհետև դրանք նման են ամեն ինչի, միայն ոչ դատավարության։ Ավելի շուտ ալաթուրքա հեռուստասերիալի են նմանվում։ Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ մենք արդենք գիտենք՝ ով էր քեզ սպանողը։ Թուրքական պետությունն է այդ ոճրագործը, որ չկարողացավ հանդուրժել քեզ պես, իսկապես Թուրքիային հավատարիմ, բայց ոչ հլու-հնազանդ ու հայ ինքնությունը պահող քաղաքացու համարձակությունը։
Թեև մենք՝ դու և ես, քաղաքական որոշ մոտեցումներով ընդդիմախոս էինք, բայց քո քաջությունը, համարձակությւոնը, քո համոզվածությունը գաղափարներիդ ինձ մղել են, որ հարգեմ քեզ որպես մարդու, որպես հայի։
Վստահաբար ուրիշներն էլ արդեն քեզ տեղեկացրել են, որ այս տասը տարիներին բավական բան է փոխվել թուրքիայում՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ կշռույթով։ Անկեղծ ասած՝ վստահ չեմ, որ կցանկանայիր մեր օրերի Թուրքիայում ողջ լինել՝ ֆիզիկապես ողջ։
Սակայն, ինչպես արդեն ասացի, դու կաս։ Դու շատերի համար կաս, և յուրաքանչյուրը քեզ յուրովի է հիշում։ Շատերը, քո մասին ասվածները լսելով, կարող են զարմանալ, որ բոլորը նույն մարդու՝ քո մասին են խոսում։ Համենայնդեպս՝ ինձ համար կարևորն այն է, ոչ քո մասին խոսում, մտածում է Թուրքիայի՝ գոնե պոլսի հայ երիտասարդության մի մասըմ այն էլ հարգանքով, անկեղծ սիրով է խոսում։ Եվ կարծեղ որոշել է վարակվել, կամ արդեն վարակվել է քո համարձակությամբ, քո ինքնավստահությամբ։
Ի դեպ, 2013-ին այցելցի քո սպանության վայրը, աշխատավայրդ և քո ՛իրիմին։ Չկարողացա չզայրանալ այդ մեծ անարդարությունից։ Կրկնում էի, որ դու երկրորդ մարդն էիր, ով ինձ Պոլիս էր հրավիրել։ Առաջինը իշխող ԱԶԿ կուսակցության պատգամավոր էր ժամանակին, այժմ՝ փախստական իր երկրից։ Իսկ դու․․․ դու սպանված՝ պետության կողմից։ Համենայնդեպս՝ կարծում եմ, որ շատերը կցանկային գոնե քեզ պես ապրել այդ երկրում։
Հողը թեթև գա, սիրելի՛ Հրանտ։
Ջերմ բերևներով՝
Կիրո Մանոյան