Հրանտ Դինքի մահիգ 10 տարի է անցել: Դինքին ճանաչողները, «անազատության» եւ ազատության մեջ գտնվողները նրա մասին են գրել:
Մուրադ Սաբունջու
Ամեն անգամ, երբ հիշատակվում է Ձեր անունը, մի նկար եմ մտաբերում։ Մեր Շաֆաքի՝ Փավեյ, ծննդյան օրը․ Բոսֆորում վարձված նավակի վրա ենք։ Թուրք, քուրդ, հայ, չերքեզ, ալբանացի մի շարք ընկերներ իրենց ավանդական ուտեստներն են պատրաստել, ծիծաղելով, պարելով շրջում են։ Դուք նույնպես մեզ հետ եք՝ ժպիտը Ձեր երեսից անպակաս։ Ձեր թոռանը ծնկների վրայից չեք իջեցնում և մեզ զավակի, թոռան հանդեպ սերն եք բացատրում։
Վերջին անգամ եմ տեսնում Ձեզ։ Հաջորդ անգամ արդեն Ձեզ ձեր իսկ ջանքերով կյանքի կոչված «Ակօս» պարբերականի դիմաց պառկած եք։ Մենք՝ Ձեզ սիրողներս, դիմացի մայթին ենք՝ ցավով լի։ Նրանք, ովքեր այդ օրը խոստացան, որ այս սպանության գործը խավարում չի կորչի, շարունակում են իշխանության մաս կազմել։ Ամեն ինչ արվել է, որպեսզի իրական մարդասպանները չբացահայտվեն։ Իսկ մենք՝ լրագրողներս, շատ դժվար օրեր ենք գլորում։ Օրինակ՝ այս նամակը չեմ կարողանում ձեռագիր գրել, քանի որ արգելված է։ Փաստաբան ընկերոջս՝ Էմեքի ջանքերով է այս գրությունը հասնելու արտաքին աշխարհ։
Ձեր հուղարկավորության օրը, ապա հիշատակի արարողություններին միշտ ընկերներով «Ակօս» պարբերականի դիմաց էինք։ Ցավոք այս տարի այնտեղ չեմ լինելու, սակայն Սիլիվրի բանտում Ձեզ հիշելու եմ՝ մտքումս Ջիվան Գասպարյանի դուդուկի ձայնը։ Միշտ հիշելու եմ Ձեզ, Թահիր Էլչիին՝ երկրիս համար ավելի պայծառ օրերի հույսուվ:
Սիլիվրի բանտից