ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Գեղեցիկ օրէնքների երկիր Հայաստանում

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

Դեկտեմբերի 16-ին Երե­ւանում եր­կու դրա­մատան մաս­նա­ճիւ­ղե­րի նկատ­մամբ յար­ձա­կում կա­տարուեց եւ մի մաս­նա­ճիւ­ղից յա­ջողուեց պայ­թեցման եղա­նակով տա­նել 7,5 մի­լիոն դրամ (1 տո­լարը այ­սօ­րուայ դրու­թեամբ 481 դրամ է կազ­մում)։ Թա­լանի դէպք էր ան­շուշտ, բայց գո­ղու­թիւն, թա­լան եւ կո­ղոպուտ հաս­կա­ցու­թիւննե­րը Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թեան օրուանից ի վեր օգ­տա­գոր­ծուել է միայն պե­տու­թեան, կա­ռավա­րու­թեան, բարձրաս­տի­ճան պաշ­տօ­նեանե­րի հան­դէպ, որոնք զբա­ղեց­նե­լով պաշ­տօ­նը, մի­լիառ­ներ էին կու­տա­կում մեր աղ­քա­տիկ նո­րան­կախ երկրում եւ մեկ­նում աչ­քից հե­ռու, ու­րիշ մի մայրցա­մաք։ Իսկ դրա­մատան մաս­նա­ճիւ­ղի գո­ղերին կա­րելի է հաս­կա­նալ։ Առ­ջե­ւում Ամա­նոր է, որը պա­հան­ջում է պար­տա­դիր ծախ­սեր, իսկ գնե­րը տօ­ների առ­թիւ աճել են…։ Պարզ աշ­խա­տավար­ձով կամ թո­շակով նոյ­նիսկ կա­զի եւ ելեկտրա­կանու­թեան մու­ծումնե­րը դժուար է կա­տարել ցրտա­շունչ ձմե­ռուայ պայ­մաննե­րին, իսկ նման պաղ ձմեռ չէր եղել 1975-ից ի վեր, երբ գի­շեր­նե­րը ջեր­մաստի­ճանը -20 է, իսկ ցե­րեկ­նե­րը -10։ Ժո­ղովուրդն ար­դէն իւ­րացրել հե­տեւեալ դա­սը.

Գո­ղու­թիւնը յան­ցանք է, մեծ գո­ղու­թիւնը պիզ­նես է, իսկ ժո­ղովրդին թա­լանե­լը՝ քա­ղաքա­կանու­թիւն է։

Այ­սօ­րուայ լրագ­րողնե­րը ճան­ճե­րի պէս պտըտ­ւում են բարձրաս­տի­ճան պաշ­տօ­նեանե­րի շուրջ եւ ան­կեղծ հար­ցեր են տա­լիս նրանց ծախ­սե­րի վե­րաբե­րեւալ, օրի­նակ, ին­չո՞ւ նա­խագահ Սերժ Սարգսեանը մե­ծահա­րուստ Սա­մուէլ Կա­րապե­տեանի աւագ որ­դու հար­սա­նիքի արա­րողու­թեանը Մոս­կուայ մեկ­նեց պե­տական մի­ջոց­նե­րի հա­շուին. Որ­քա՞ն են պե­տական այ­րե­րը ծախ­սում օդա­նաւի տոմ­սե­րի եւ հիւ­րա­նոց­նե­րի վրայ, այդ ամէ­նը յար­կա­տու­նե­րի, այլ ոչ թէ նրանց սե­փական փո­ղերն են եւ չի կա­րելի ճո­խու­թիւն դրսե­ւորել։ Տնտե­սագէտ­ներն ասում են, որ պե­տական վար­չա­րարութեան աշ­խա­տակից­նե­րի թի­ւը հա­ւասար է մաս­նա­ւոր սեկ­տո­րի թուաքա­նակին, այսպի­սով բնակ­չութեան մի կէ­սը պա­հում է միւս կէ­սին, եւ այդ կէ­սը միշտ պի­տի հա­շիւ պա­հան­ջի պե­տական այ­րե­րից իրենց ծախ­սե­րի մա­սին։ Դա կան­խե­լու հա­մար Դեկ­տենբե­րի 16-ին մի օրի­նագիծ ըն­դունե­ցին. այ­սույետ նա­խագա­հի, վար­չա­պետի եւ Ազ­գա­յին Ժո­ղովի խօս­նա­կի արա­րողա­կար­գա­յին ծախ­սե­րը անվտան­գութեան նկա­տառումնե­րից ել­նե­լով դառ­նում են գաղտնի։ Այսպի­սով գտնուեց ճան­ճե­րի դէմ ուղղուած ինչ-որ մի­ջոց։

Իսկ միւս կող­մից մի ու­րիշ օրի­նագիծ ըն­դունուեց՝ ապօ­րինի հարստաց­ման քրէակա­նաց­ման մա­սին, որը սա­կայն յե­տադարձ ուժ չու­նի եւ գոր­ծե­լու է Յու­լիս ամ­սից, հա­կառակ դէպ­քում բան­տախցե­րը չէին բա­ւականցնի բարձրաս­տի­ճան պաշ­տօ­նեանե­րի հոս­քի հա­մար։ 5 մի­լիոն դրա­մից աւե­լի եկամ­տի աղ­բիւրը այ­սույետ բա­ցատ­րութեան կա­րիք պի­տի ու­նե­նայ, սա­կայն գե­ղեցիկ օրէնքնե­րի երկրում եր­բեք ակա­նատես չե­ղանք, որ գէթ մէկ թա­լան­չի բռնուէր եւ պատ­ժուէր։ Դրա փո­խարէն տե­սանք, որ ռես­տո­րան­նե­րում եւ ակումբնե­րում կամ հիւ­րա­նոց­նե­րի ճե­մաս­րահնե­րում, որ­տեղ դաշ­նա­մուր կար դրուած, գոր­ծից ազա­տեցին երա­ժիշտ-դաշ­նա­կահար­նե­րին, զրկե­լով նրանց մի կտոր հա­ցից, որոնք նրանք վաս­տա­կում էին իրենց երաժշտա­կան շնորհքով…

Ապ­րի­լեան պա­տերազ­մը հաս­տա­տեց այն փաս­տը, որ մենք շա­րու­նա­կում ենք գտնուել պա­տերազ­մի մէջ, իսկ բա­նակը ինչպէս եւ միւս բո­լոր կա­ռոյցնե­րը թա­լանուած է, եւ պաշտպա­նու­թեան նա­խարա­րը դի­մեց աշ­խա­տող ժո­ղովրդին, որ­պէսզի նա աշ­խա­տավար­ձից պար­տա­դիր կա­մաւոր 1.000 դրամ­ներ մու­ծի ապա­գայում զո­հուած կամ հաշ­մանդամ դար­ձած զի­նուո­րի հիմ­նադրա­մին, խոս­տա­նալով, որ այս հիմ­նադրա­մից գո­ղու­թիւն չի արուելու։ Յան­ցա­ւորը միշտ Հա­յաս­տա­նից դուրս է գտնւում։ Օրի­նակ, Ատրպէյ­ճա­նը այնքան անա­ռակ է, որ եր­բեք չի յայ­տա­րարում իր յար­ձակման մա­սին, եւ այսպի­սով խա­թարում է թա­լանի ան­դորրը, եւ քա­նի որ թա­լանուած պե­տու­թիւնը ի վի­ճակի չէ ապա­հովել ապա­գայ զո­հուած­նե­րի եւ վի­րաւո­րուած­նե­րի թո­շակը, ու­րեմն ժո­ղովուրդը պի­տի 1.000 դրա­մներով սա­տարի բա­նակը։ Տնտե­սութեան ան­կումն էլ Հա­յաս­տա­նում միշտ բա­ցատ­րել են ար­տա­քին գոր­ծօննե­րի առ­կա­յու­թեամբ։ Տա­րիներ շա­րու­նակ մեզ ասում էին, որ հա­մաշ­խարհա­յին ճգնա­ժամը թոյլ չի տա­լիս, որ մեր եր­կի­րը զար­գա­նայ։ Հի­մա էլ յան­ցա­ւորը Ռու­սաստա­նի դէմ ուղղուած պատ­ժա­միջոց­ներն են, որի պատ­ճա­ռով խիստ կրճա­տուել են տրանսֆեր­նե­րը (դրա­մական փո­խան­ցումնե­րը) Ռու­սաստա­նից։ Հա­յաս­տա­նը կա­պուել է Եւ­րա­սիական Միու­թեանը եւ խիստ կա­խում ու­նի Ռու­սաստա­նից, ուստի Ռու­սաստա­նի վատ­թա­րացու­մը հան­գեցնում է նաեւ Հա­յաս­տա­նի վատ­թա­րաց­մա­նը։ Չհեր­քե­լով այդ փաս­տը՝ նա­խագահ Սերժ Սարգսեանը յայ­տա­րարում է, որ եթէ չան­դա­մակ­ցէինք Եւ­րա­սիական Միու­թեանը, ապա մեր վի­ճակը շատ աւե­լի վատ կը լի­նէր։ Այս յայ­տա­րարու­թիւնը ես հա­ւանե­ցի։ Ո՞վ չգի­տի, որ վա­տից աւե­լի վա­տը կայ։ Առա­ւել եւս երկրի ղե­կավա­րի առու­մով։