Թուրքիայի տարածքում գտնվող Խարբերդում (թուրքերեն՝ Հարփութ) փորման աշխատանքների ժամանակ 165 տարվա վաղեմություն ունեցող հայերեն վիմագիր արձանագրություն է գտնվել։ Ենթադրվում է, որ գտնվածը տապանաքար է։ Գրության վերծանման ուղղությամբ աշատանքներ են տարվում։
Էլազըգում՝
Խարբերդ, իրականացված փորման աշխատանքների
ժամանակ հայերեն վիմագիր արձանագրություն
է գտնվել։ Վերծանման աշխատանքների ավարտից
հետո վիմագիրը Էլազըգի թանգարան է
տեղափոխվելու։
Էլազըգի
քաղաքապետարանը Խարբերդում գտնվող Քըզըլ
(թարգմանաբար՝ կարմիր) եկեղեցում
վերականգնման աշխատանքներ է իրականացնում։
Տարածքում աշխատանքներ իրականացնելու
թույլտվությունը քաղաքապետարանը նոյեմբեր
ամսին է ստացել։ Մինչև վերականգնման
աշխատանքները սկսելը քաղաքապետարանը
եկեղեցու տարածքում փորման աշխատանքներ
է իրականացրել։
Հնարավոր է՝ այլ
վիմարգրեր լինեն
Կարմիր եկեղեցում
սկսած փորման աշխատանքների ընթացքում
1851 թվականին պատկանող հայերեն վիմագիր
է գտնվել։ Մշակութաբան Էլմոն Հանչերի
կարծիքով վիմագիրը տապանաքարի է նման։
Հանչերը նշել է, որ գրությունը հին է,
սակայն հնարավոր է տեղում վերծանել այն։
Նա նաև նշել է, որ մեծ հավանականություն
կա, որ տարածքում այլ տապանաքարեր նույնպես
գտնվեն։
Հանչերը նաև Խարբերդի կարևորությանն է անդրադարձել․ «Խարբերդը դարեր շարունակ շատ կարևոր բնակավայր է եղել։ Մինչ այժմ էլ այդպես է․ գաղթի կարևոր գոտի է, կարևոր է ինչպես հայերի, այնպես էլ միսիոներների համար։ Ամբողջ պատմության ընթացքում Խարբերդի կրթական մակարդակը շատ բարձր է եղել։ Հայտնի է, որ ամերիկացի միսիոներների կողմից ստեղծված շատ հայտնի Եփրատ վարժարանում մեծաթիվ հայեր են ուսուցչությամբ զբաղվել։։ Աշակերտների մեջ նույնպես հայերի թիվը զգալի է եղել։ Այս վարժարանը շատ մեծ ժառանգություն է թողել։