ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Երեւանի ՆՓԱԿ-ում «Նոր Տաղանդներ»

dzovinarlok@gmail.com

Մի ֆրան­սիացի նկա­րիչ նկա­տել է, որ նկար­չութիւ­նը ան­խօս արուեստնե­րից է եւ դրա­նում է նրա ար­ժա­նիքը։ Սա­կայն նկար­չից, արուես­տա­գէտից միշտ պա­հան­ջում են պար­զա­բանում իր ստեղ­ծա­գոր­ծութեան վե­րաբե­րեալ, մա­նաւանդ եթէ դա պարզ մի բնա­պատ­կեր կամ դի­մանկար չէ, այլ ժա­մանա­կակից մի­ջոց­նե­րով յա­գեցած տա­րածա­կան արուես­տա­տեսակ։ Երե­ւանում կայ Նո­րարար Փոր­ձա­ռական Արուեստի Կեդ­րոն, որը յայտնի է ՆՓԱԿ անու­նով։ Ահա այստեղ Հոկ­տեմբե­րին մէկ ամ­սով բա­ցուեց «Նոր Տա­ղանդներ» ցու­ցա­հան­դէ­սը, որ­տեղ ներ­կա­յացուած են 6 արուես­տա­գէտ­նե­րի նո­րարա­կան աշ­խա­տանքնե­րը։

Բարձրա­նալիս ան­մի­ջապէս տես­նում ես առաս­տա­ղից կա­խուած փոք­րիկ պար­կեր, լե­ցուած գու­նա­ւոր ներ­կե­րով։ Այ­ցե­լու­նե­րը ան­շուշտ պի­տի իմաստ փնտռեն այդ գոյ­նե­րի մէջ, բայց կա­րեւորն այստեղ մտայ­ղա­ցումն է. հե­ղինա­կի մտքով ան­ցա­ծը՝ տուեալ դէպ­քում Արե­ւիկ Առա­քելեանի։ Եւ բա­ցար­ձակ կա­րեւոր չէ ստեղ­ծա­գործո­ղի բա­ցատ­րութիւնն այն մա­սին, թէ ջուրն ու գոյ­նը որ­քան կա­րեւոր են մեր կեան­քում, որով­հե­տեւ հան­դի­սատե­սը տես­նում է այն, ինչ միայն ինքն է տես­նում, իսկ ես տե­սայ ու­րա­խու­թեան պար­կեր… Նրանք նման չէին փու­չիկնե­րի, որոնք մեր օրե­րում ու­ղեկցում են բո­լոր զուար­ճա­լի մի­ջոցա­ռումնե­րը. ներ­կե­րը պար­կե­րում հան­դէս էին գա­լիս որ­պէս նիւթ-առա­ջարկ, որով ամեն­քը կա­րող է ստեղ­ծել իր այ­լընտրան­քա­յին աշ­խարհը։ Իսկ այն, որ արուես­տը այ­լընտրան­քա­յին աշ­խարհ է՝ անա­ռար­կե­լի փաստ է, դեռ աւե­լին՝ աշ­խարհում տի­րող չա­րի փրկու­թիւնն է։ «Ու­նե­նալ» ասե­լով մար­դիկ ի նկա­տի ու­նեն միայն բա­ռի նիւ­թա­կան իմաս­տը, մինչդեռ մարդ կա­րող է ասել, որ ինչ-որ բան ու­նի, եթէ ու­նի ու­նա­կու­թիւն ներ­թա­փան­ցել գե­ղան­կարչու­թեան, երաժշտու­թեան կամ պոէզիայի աշ­խարհ, որը ստեղծւում եւ գոր­ծում է ներ­դաշնա­կու­թեան օրէնքնե­րով։ Չի՛ կա­րող մարդն ինքնի­րեն լիար­ժէք հա­մարել, եթէ ապա­հովուած է նիւ­թա­կանա­պէս, բայց արուես­տի մէջ ոչինչ չի հաս­կա­նում եւ արուես­տը նրան ոչինչ չի ասում եւ անհրա­ժեշտ չէ։ Ես չեմ հոգ­նում ծնող­նե­րին յոր­դո­րել, որ­պէսզի նրանք չզրկեն իրենց զա­ւակ­նե­րին երաժշտա­կան կրթու­թիւնից, որ օգ­տուեն այն ար­տա­կարգ ժա­ռան­գութիւ­նից, որը մնա­ցել է մեզ սո­վետա­կան կրթա­կան հա­մակար­գից, այ­սինքն երաժշտա­կան դպրոց­նե­րից պա­տանի­ների հա­մար։ Քան­զի երաժշտա­կան կրթու­թիւնը լոկ երա­ժիշտ դաս­տիարա­կելու հա­մար չէ, այլ մարդ եւ մարդկա­յին ներ­դաշնակ մտա­ծելա­կերպ ձե­ւաւո­րելու հա­մար է։ Աւա՜ղ, եթէ նախ­կի­նում այդ դպրոցն ըն­դունուելը դժուար էր, քննու­թիւնով էր, ապա այժմ ամէն դի­մող կա­րող է ըն­դունուել եւ սա­կայն ծոյլ ծնող­նե­րը նա­խընտրում են զա­ւակ­նե­րին ան­հատ ու­սուցիչ­նե­րի մօտ տա­նել, որ­պէսզի նրանց «փխրուն» զա­ւակ­նե­րը չծան­րա­բեռնուեն գի­տու­թեամբ։ Այո՛, արուես­տը գի­տու­թիւն է. ապ­րե­լու, զգա­լու, կեան­քով հիանա­լու եւ պար­ծե­նալու գի­տու­թիւն է, որին ման­կուց պէտք է վար­ժուել։ Վե­րադառ­նանք սա­կայն ՆՓԱԿ։

Աւետ Բա­զէ Աւե­տիսեանը մեծ տա­րած­քի մէջ վե­րար­կուներ էր «կանգնեց­րել» կա­խոց­նե­րի վրայ։ Մարդկանց նման էին։ Ըստ հե­ղինա­կի, հէնց մար­դիկ էին, որոնց Աւե­տիսեանը ըն­կա­լում էր որ­պէս վե­րար­կուներ, երբ քայ­լում էր փո­ղոցով։ Դեռ աւե­լին. այդ մարդ-վե­րար­կուն տես­նե­լիս նա մրսում էր, ուստի այս մեծ տա­րած­քը խորհրդան­շում էր ահ­ռե­լի մե­նակու­թիւն։ Շատ հա­ւանե­ցի Ան­ժե­լիկա Մո­րոզո­վայի սե­նեակ-տա­րած­քը, որ­տեղ նա տե­ղադ­րել էր մթու­թեան մէջ ծա­ռի ճիւ­ղեր՝ չո­րացած տե­րեւ­նե­րով։ Այդ չո­րացած տե­րեւ­նե­րի իւ­րա­յատուկ հոտն էր գա­լիս եւ… ես պար­զե­ցի ձեռքս եւ ափիս մէջ տե­րեւ­նե­րը փշրուեցին։ Մեր ան­ցեալն է նման կեր­պով չո­րանում եւ փշրւում-փո­շիանում մատ­նե­րի տակ։

Ամե­նախորհրդա­ւոր աշ­խա­տան­քը Ին­նա Կո­լու­պաեւա­յի ստեղ­ծա­գոր­ծութիւնն էր, որը դի­տելու եւ ըն­կա­լելու հա­մար հար­կա­ւոր էր միայ­նա­կու­թիւն, այ­սինքն այ­ցե­լուն իմ կար­ծի­քով պէտք է մե­նակ մնար տա­րած­քում, նստեր աթո­ռին, որի դի­մաց պա­տի վրայ տե­ղադ­րած էր վիտ­րաժ, գու­նա­ւոր ապա­կուց արուած մի դար­բաս, առանձնացուած ողջ աշ­խարհից մթու­թեամբ։ Ին­քը լոյս էր… հնչում էր հա­մապա­տաս­խան երաժշտու­թիւն. հե­տեւե­լով այդ երաժշտու­թեանը յայտնա­գոր­ծում էիր, որ այն չու­նի մեզ ծա­նօթ մո­լորա­կային մե­ղեդայ­նութիւն եւ հետզհե­տէ բաց­ւում էր մի իմաս­տութիւն, որի հա­մաձայն մենք նոյնպէս մո­լորա­կային լի­նելով հան­դերձ ընդհա­նուր ենք այլմո­լորա­կային­նե­րի հետ, այլ աշ­խարհնե­րի հետ, Աս­տուած իմ, ի՛նչ հե­տաքրքիր զգաց­մունք… Ին­քը Կո­լու­պաեւան բա­ցատ­րում է, որ այս ամէ­նը ստեղ­ծել է ինքնա­մաքրման նպա­տակով, որ­պէսզի մենք վեր­ջա­պէս հաս­կա­նանք, որ աշ­խարհը լի է ոչ միայն մութ ու­ժե­րի յար­ձա­կողա­կանու­թեամբ, որով մենք սնւում ենք օր­նի­բուն, որ մենք ի վի­ճակի ենք աւե­րիչ զգաց­մունքնե­րին հա­կադ­րել լոյ­սը, մեր մի­ջի լոյ­սը։ Մաքրման, ինքնա­մաքրման լոյ­սը։ Աս­տուած մեզ սիրոյ ուժով է արարել եւ մենք ի վիճակի ենք այդ սէրը զգալ եւ տեսնել սկզբից մեր մէջ, այնուհետեւ միւսների… Ինչպէ՞ս։ Շնորհիւ հոգեւոր աշխատանքի։