ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Սուրիահայերը եւ Արմէն Խաչատրեանի կինօն

«Մենք կ՚ուզենք փրկել բոլոր այն հայերը, որ մնացին Սուրիոյ մէջ, մասնաւո­րապէս Հա­լէպի մէջ, բայց փրկել ոչ թէ նիւ­թա­կանով, այլ կը ջա­նանք գա­ղափար­ներ տալ եւ կոչ անել, որ­պէսզի բո­լորը ել­նեն այդ արեան բաղ­նի­քէն, քան­զի այս պա­տերազ­մը եր­կար պի­տի տե­ւէ՝ 30-40 տա­րի իմ կար­ծի­քովս, ար­դէն ահա վեր­ջա­ցաւ ըսո­ղը հոն մնաց, ու­նե­ցած դրա­մը վերջացաւ եւ ոչինչ դար­ձաւ տո­լարի եւ եւ­րո­յի առ­ջեւ։ Կամ կը փրկես դուն քե­զ եւ քու ըն­տա­նիքդ կամ ալ ու­նե­ցած միւլքիդ (ու­նե­ցուած­քիդ) ստրուկ դար­ձած զոհ կ՚եր­թաս։ Եթէ դուն քեզ­մէ ճիգ չթա­փես, էշ նա­հատակ պիտ եր­թաս իրա­կանու­թեան մէջ»։ Այսպի­սի կոչ արեց մի սու­րիահայ, որը միւս ար­տա­գաղ­թած սու­րիահա­յերի պէս ցաւ ի սիրտ լքել էր պա­տերազ­մի սկզբին իր սի­րելի Հա­լէպը եւ հաս­տատուել Գեր­մա­նիայում։

Դրախտ էր ան­շուշտ Սու­րիան, իսկ դրախ­տից ինչպէս յայտնի է վեր­ջի վեր­ջոյ վտար­ւում են։ Ող­բալ եւ ափ­սո­սալ, թէ ինչ ենք կորցնում անօ­գուտ է, որով­հե­տեւ տուեալ ժա­մանակն է դառ­նում գլխա­ւոր հրա­մայա­կանը։ Կար­ծում էք Պա­քուն լքած հա­յերը դրախ­տո՞ւմ չէին կամ Թիֆ­լի­սի հա­յերը, որոնք նոյնպէս ցաւ ի սիրտ լքե­ցին այդ հե­քիաթա­յին քա­ղաքը 90-ական­նե­րին, երբ ամէն ինչ խառ­նուեց իրար…

«Եղունգ ու­նես, գլուխդ քո­րի»,-ասում ենք հա­յերս եւ սա նշա­նակում է, որ օգ­նութիւն, գթու­թիւն մի՛ սպա­սիր ոչ ոքուց, առա­ւել եւս Հա­յաս­տան պե­տու­թիւնից, որը պե­տակա­նօրէն կազ­մա­կեր­պել ներ­գաղթը ի վի­ճակի չէ։ Այո՛, ու­նենք սփիւռքի նա­խարա­րու­թիւն, որի աշ­խա­տող­նե­րը կա­րող են դի­մաւո­րել սու­րիահա­յերին օդա­կայա­նում… Յե­տո՞յ, ճիշդն ասած չգի­տեմ ինչ կա­րող են անել հե­տագա­յում, բայց ամե­նամեծ ու­ժը մարդ ստա­նում է այն դէպ­քում, երբ գի­տի ճշմար­տութիւ­նը եւ յեն­ւում է միայն սե­փական ու­ժե­րին, եղունգին։ Ինչպէս դա տե­սանք Արմն Խա­չատ­րեանի «Վեր­ջին Ցան­կութիւն» ֆիլ­մում, որը նա ցու­ցադրեց օրերս «Մոս­կուա» կի­նօթատ­րո­նում։ Ին­քը Ար­մէն Խա­չատրեանը նոյնպէս ոչ մի պե­տական աջակ­ցութիւն չստա­ցաւ ֆիլ­մը նկա­րահա­նելու հա­մար, թէեւ «Հայկ» փաս­տա­վաւե­րագ­րա­կան կի­նօս­տուդիայի ռե­ժիսոր­նե­րից է եւ միշտ նկա­րահա­նում է ֆիլ­մեր ցա­ւոտ թե­մանե­րով, օրի­նակ, ինչպէս վե­րապ­րե­ցին ցուրտ ու մութ տա­րինե­րին մտա­ւորա­կան­նե­րը, որ­բե­րի մա­սին, կնոջ մե­նու­թեան, հայ մարմնա­վաճա­ռու­հու մա­սին, համ­շէ­նահա­յերի, սահ­մա­նամերձ Տա­ւու­շի բնա­կիչ­նե­րի եւ սահ­մա­նապահ­նե­րի մա­սին, արուես­տա­գէտի, որը պա­հան­ջուած չէ, այո՛, ո՛չ ոքու պէտք չէ, ինչպէս Հա­յաս­տա­նից ար­տա­գաղ­թողնե­րը։ Ինչպէս նաեւ ներ­գաղթող սու­րիահա­յերը…

Իր ֆիլ­մը եւ ֆիլ­մի հե­րոս­նե­րին Ար­մէ­նը սկզբից տես­նում է երե­ւակա­յու­թեան մէջ, այ­նուհե­տեւ սկսում է փնտռել նրանց ար­դէն կեան­քում։ Եր­կար ժա­մեր Ար­մէ­նը անցկաց­րեց հա­մացան­ցում տե­ղադ­րած Իս­լա­մական Պե­տու­թեան «սխրանքներ»ը”դի­տելիս։ Իսկ իր եր­կու հե­րոս­նե­րին՝ Ան­ժէլ Աճե­մեանին եւ Հրաչ Էք­մեքչեանին նա գտաւ 30 սու­րիահա­յերի մէջ։

«Մա­յիս 28-ն էր. լուածք կը փռէի կոր, երբ օդա­նաւե­րը… ես չգիտ­ցայ… ձգեմ լուած­քը… ներս մտնամ, դու­ռը գո­ցեմ… զա­ւակ­ներս ինձմէ քաջ էին. մամ, բան մը չի կայ... օդա­նաւ է»,-պատ­մում է Ան­ժէ­լը.

«Աշ­խա­տան­քի առու­մով հրա­շալի եր­կիր էր… Հին եր­կիր էր։ Մի ան­գամ հե­ծանիւս վերցրի ու գնա­ցի պա­պայիս խա­նութ։ Ինչպէս միշտ օդա­նաւե­րը խփում էին, բայց այս ան­գամ օդա­նաւը վե­րեւից մի բան գցեց, ռումբը եկաւ-եկաւ հէնց մեր պա­հես­տի մօտ։ Նա­յեցի պա­պայիս դէմ­քին եւ չգի­տէի՝ լա­ցեմ թէ ծի­ծաղամ։ Ամ­բողջ կեան­քի աշ­խա­տան­քը մի ակն­թարթում քան­դուեց»,-սա էլ Հրաչն է պատ­մում։

Հի­մա Ան­ժէ­լը ամէն մի օթո­յի ձայն լա­րուած է ըն­դունում, նրան թւում է, թէ այդ ձայ­նի վեր­ջը պայ­թիւն է։ Մէ­կու տու­նը պի­տի պայ­թի, քա­նի հո­գի պի­տի նա­հատա­կուի։

Ան­ժէ­լը պատ­մում է իր սա­սունցի տէ­տէյի մա­սին, որի հայ­րը իքնզին­քը թու­նա­ւորել էր, որ­պէսզի թուրքե­րու ձեռք իյ­նա­լու ատեն գաղտնիք­նե­րը չը­սէ։ Յե­տոյ տէ­տէն պատ­մել էր իր նէ­նէի մա­սին, որը աղ­ջիկնե­րու մա­զերը իրա­րու կա­պել էր եւ գե­տը նե­տել նրանց, որ­պէսզի թուրքե­րը նրանց գէ­շու­թիւն չը­նեն։ 6 տա­րեկան դեռ չկար Ան­ժէ­լը եւ լսած ատե­նը կա­րեւո­րու­թիւն չէր տա­լիս, հի­մա է, որ գի­տակ­ցում է ման­կութեան ատեն լսած­նե­րը։ Ան­ժէլ Աճե­մեանն ու­նի երեք ան­չա­փահաս զա­ւակ­ներ. Վա­նիս, Մե­ղեդի եւ Մով­սէս Լե­ւոնեան­ներ։ Բնակ­ւում են Նաիրի Զա­րեան 15 հաս­ցէ­յով։ Տան վար­ձը մեծ է եւ նա գի­շեր­նե­րը գործ է անում...

Ան­ժէ­լին Երե­ւանում յա­ճախ ասում են, ին­չո՞ւ ես եկել Հա­յաս­տան, բայց նա փախ­չե­լիք ու­րիշ տեղ չու­նի։ Ո՞ւր եր­թամ։ Հոս հայ­րե­նիքս է։ Ապա­հով եմ հոս։ Ապա­գաս ինչպէս պի­տի շա­րու­նա­կեմ, չեմ գի­տեր։ Եր­բեմն մտա­ծում է ետ դառ­նալ, բայց մայրս, որն այնտեղ է, չի քա­ջալե­րում, ասե­լով, որ երա­խանե­րի հո­գեկա­նը պէտք չէ աւ­րել եւ Ան­ժէ­լը որ­պէս մայր ին­քը պի­տի տու­ժի։ Այ­սինքն դի­մանայ եւ դի­մակա­յի դժուարու­թիւննե­րին։ Երա­խանե­րը հոս կը հաւ­նին։ Ջուր կայ հոս։ Վեր­ջերս Հա­լէպում ջուր չկար, հո­սանք չկայ։ Սա­կայն հոս տու­նի վարձքը թանկ է։

Հրա­չը բա­նակ էր գնա­ցել, պա­տերազ­մի առա­ջին տա­րիներն էին, հա­յերին դեռ լաւ էին վե­րաբեր­ւում։ Եւ երբ մի յար­ձա­կում եղաւ, որի ատեն շա­տերին գլխա­տեցին, Հրա­չին բաց թո­ղեցին, ասե­լով, որ դա նրա կռի­ւը չէ։ Սու­րիայից ան­ցաւ Թուրքիա, այնտե­ղից Վրաս­տա­նով Հա­յաս­տան։ Սա­կայն եթէ Հրա­չը փրկուեց իս­լա­միստնե­րի ձեռ­քից, ապա Ան­ժէ­լի ամու­սի­նը՝ Մի­նասը բռնուեց որ­պէս քրիս­տո­նեայ։ Ան­ժէ­լի ըն­տա­նիքը Հա­լէպում շատ ապա­հով էր նիւ­թա­պէս։ Ամու­սի­նը եր­կա­թագործ էր, նաեւ սա­ռի ֆապ­րի­քա ու­նէին։ Մի­նասին եւ նրա հօ­րը մատ­նեց իրենց գոր­ծա­ւորը եւ յանձնեց Իս­լա­մական զօր­քի ձեռ­քը… Ամիս­ներ չար­չա­րեցին նրան եւ հօ­րը, որը խնդրեց իրեն էլ զա­ւակի հետ տա­նեն։ Այնքան էին խոշ­տանգել, որ ան­ճա­նաչե­լի էին դարձրել։ Ամուսնուն սպաննե­ցին 2014-ի Յու­նուարի 8-ին։ Սպան­նուած­նե­րի մէջ բժիշկներ եւ փաս­տա­բան­ներ կա­յին։ Սպա­նու­թեան նկար­նե­րը դրուած էին youtube-ի մէջ, բայց Ան­ժէ­լը չյանդգնեց նա­յել։ Մեծ գու­մար էին վճա­րել դիակ­նե­րը ստա­նալու հա­մար, բայց դիակ­նե­րը չտուեցին, որով­հե­տեւ չէին ու­զում, որ քրիս­տո­նէական ձե­ւով յու­ղարկա­ւորուեն։ Այ­դուհան­դերձ թաղ­ման արա­րողու­թիւնը արուեց։ Առանց դիակի։ Հո­գին յու­ղարկա­ւորուեց, վեր­ջի վեր­ջոյ Մի­նասը սպա­նուել էր քրիս­տո­նեայ լի­նելու հա­մար։ Ահա մէկ տա­րի է, ինչ Հա­յաս­տան եկած են։

Երբ Սու­րիայում Ան­ժէ­լը լսում էր Հա­յաս­տա­նի քայ­լերգը, մար­մի­նը փշա­քաղ­ւում էր։ Այժմ Սու­րիայի քայ­լերգը լսե­լիս մար­մի­նը փշա­քաղուելուց զատ ար­ցունքներն են հո­սում։ Այո, Հա­յաս­տա­նը հայ­րե­նիք է։ Բայց հայ­րե­նիք էր նաեւ Սու­րիան։

Հրաչն ասում է, որ եր­կու հայ­րե­նիք ար­դէն կորցրել է. մէ­կը իր պա­պերի հող Այնթապն է, միւ­սը՝ Քե­սապը, ուր ան­ցել է նրա ման­կութիւ­նը։ Աս­տուած չա­նի, որ եր­րորդ էլ կորցնի։ Այնտե­ղի պա­տերազ­մը նրա­նը չէր, իսկ այս եր­րորդ հո­ղի հա­մար պատ­րաստ է նոյ­նիսկ հո­գին տալ։

Ֆիլ­մի անու­նը «Վեր­ջին Ցան­կութիւն» է։ Ան­ժէ­լի փա­փաքն է. «Ամենքն իր տու­նը դառ­նայ, ըն­տա­նիքս 5 հո­գիով դառ­նայ»։ Իսկ Հրա­չը ցան­կա­նում է կրկին մտնի իր Քե­սապի տու­նը եւ տես­նի պա­պիկին ու տա­տիկին։ Ինչպէս տես­նում ենք, սու­րիահա­յերի ցան­կութիւննե­րը ուղղուած են դէ­պի իրենց տա­քուկ ան­ցեալը։ Սա­կայն նրանք դեռ շատ երի­տասարդ են եւ մին­չեւ վեր­ջին ցան­կութիւն ու­նե­նալը դեռ շատ ու­րիշ փա­փաք­ներ կ՚իրա­կանաց­նեն։

Այժմ նշեմ այս կա­րեւո­րագոյն ֆիլ­մի ստեղ­ծողնե­րի անուննե­րը. սցե­նարի հե­ղինակ, ռե­ժիսոր եւ պրո­դիւ­սեր՝ Ար­մէն Խա­չատ­րեան, մոն­թաժ՝ Ռու­զաննա Զա­քարեան, օփե­րաթէօր՝ Ար­թուր Օր­դո­յեան, երաժշտա­կան մշա­կում եւ ձե­ւաւո­րում՝ Դա­ւիթ Դաւթեան։ Ֆիլմը նուիրւում է սուրիական պատերազմում խոշտանգուած եւ տանջամահ արուած անմեղ նահատակների յիշատակին։