ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ինչո՞ւ են Հայաստանում այսքան վատ ապրում

Այո՛, ինչո՞ւ ենք այնքան վատ ապրում, որ չենք կա­րող նոյ­նիսկ պաշտպա­նել, Հա­յաս­տան հասցնել հա­լէպա­հայե­րին, որոնց կեան­քին վտանգ է սպառ­նում ամէն իրենց ապ­րած վայրկեանին, ին­չո՞ւ չենք կա­րող տալ նրանց աւե­լին, քան մար­դա­սիրա­կան շա­քար­ներ։ Որով­հե­տեւ Հա­յաս­տա­նը ին­քը օգ­նութեան կա­րիք ու­նի, աշ­խարհա­հայե­րի օգ­նութեան, ներ­կա­յու­թեան, մշտա­կան բնա­կու­թեան, որոնք կը հաս­կա­նան վեր­ջա­պէս, որ այս վար­չա­կար­գով, այս իշ­խա­նաւոր­նե­րի հետ մենք կա­րող ենք կորցնել մեր վեր­ջին հանգրուան հան­դի­սացող հո­ղակ­տո­րը եւ վերջնա­կանա­պէս ցրո­ւել աշ­խարհով մէկ։

Սեպ­տեմբե­րի 13-ի հրա­մանագ­րով նա­խագահ Սերժ Սարգսեանը նոր վար­չա­պետ նշա­նակեց Կա­րէն Կա­րապե­տեանին, որը ժա­մանեց Մոս­կո­ւայից, որ­տեղ նա «Գազպրոմ­բանկի» առա­ջին փոխ­նա­խագահն էր։ Նո­րան­շա­նակ վար­չա­պետի կա­ռավա­րական նիս­տում Սերժ Սարգսեանը յոր­դո­րեց, որ «մենք պէտք է միայն առաջ գնանք, նա­յենք առաջ, փրոպ­լեմնե­րի ժա­մանակ մի՛ փոր­ձէք դրա ար­մատնե­րը տես­նել ան­ցեալում. դա ամե­նից հեշտն է, միշտ պէտք է գտնել առաջ գնա­լու ու­ղի­ներ»…

Երկրի նա­խագա­հը կա­րող է յետ չնա­յել, այնտեղ նա ոչ մի յաղ­թա­նակ­ներ չի ար­ձա­նագ­րել իր նա­խագա­հական եր­կու ժամ­կէտնե­րի ըն­թացքում (սկսած 2008-ից) եւ նրան հե­տաքրքրում է միայն իր իշ­խա­նու­թեան շա­րու­նա­կու­թիւնը, վե­րար­տադրու­մը, որի հա­մար նա փո­խեց սահ­մա­նադ­րութիւ­նը, մե­ղադ­րե­լով հէնց սահ­մա­նադ­րութիւ­նը մեր վատ կեան­քի մէջ։

Սա­կայն մենք պար­տա­ւոր ենք փնտռել մեր վատ կեան­քի սկզբնաղ­բիւրը, քան­զի ամէն ինչ ու­նի իր պատ­ճառնե­րը եւ մենք նա­խագահ չենք, որ­պէսզի առաջ նա­յեն, որ­տեղ ոչինչ կը տես­նենք բա­ցի իր վե­րար­տադրո­ւած ան­յա­ջող իշ­խա­նու­թիւնից ար­դէն ոչ թէ նա­խագա­հական աթո­ռին, այլ վար­չա­պետի կամ Ազ­գա­յին Ժո­ղովի նա­խագա­հի, որը ոչ մի նոր բան մեզ չի առա­ջար­կի ար­տա­գաղ­թից զատ։ Ու­րեմն նա­յենք յետ, աւե­լի յետ մին­չեւ որ չհաս­նենք ամե­նասկզբին, իսկ սկիզ­բը դա մեր հան­րա­հաւաք­ներն էին, երբ սո­վետա­կան համր քա­ղաքա­ցին հնա­րաւո­րու­թիւն ստա­ցաւ խօ­սել… Ճշմար­տութիւն խօ­սել։ Ասում են ոչինչ ի վի­ճակի չէ այնպէս քան­դել եր­կի­րը, ինչպէս ճշմար­տութեան բարձրա­ձայ­նումը։ Ու­րեմն երբ Սո­վետա­կան Միութեան քա­րոզ­չութեան սու­տը սպա­ռուեց, մեզ թոյլ տո­ւեցին ճշմար­տութիւնն ասել ոչ միայն անեկ­դոտնե­րի, զա­ւեշ­տի ձե­ւով, այլ առանց կա­տակի։ Ճշմար­տութիւննե­րից մէկն էլ Ղա­րաբաղն էր, որը մերն էր, բայց Հա­յաս­տա­նի կազ­մում չէր, այլ՝ Ատրպէյ­ճա­նի… Ան­կա­խու­թեան հետ մենք ստա­ցանք պա­տերազմ, որի ար­դիւնքում Ղա­րաբա­ղը ան­կա­խացաւ։ Ի՞նչը յաղ­թեց։ Ոգու ու­ժը։ Ար­դա­րու­թեան ու­ժը։ Ինչպէս ու­զում էք բնու­թագրէք այդ ու­ժը։ Եւ ու­ժը դար­ձաւ աւան­դոյթ ու տե­ղափո­խուեց ներ­քին կեանք, վե­րափո­խուե­լով բռնութեան։ Միայն մէկ ան­գամ տե­ղի ու­նե­ցան ար­դար ընտրու­թիւններ՝ 1991-ին, իսկ 1996-ի ընտրու­թիւննե­րը ար­դէն ան­ցան ու­ժա­յին կա­ռոյցնե­րի կամ­քի թե­լադ­րանքով։ Ընտրու­թիւննե­րից յե­տոյ դժգոհ ժո­ղովրդին պաշտպա­նու­թեան նա­խարար Վազ­գէն Սարգսեանը յայտնեց, որ եթէ նոյ­նիսկ ընդդի­մու­թեան թեկ­նա­ծուն հա­ւաքէր ձայ­նե­րի 100 %-ը, միեւ­նոյնն է, նրան իշ­խա­նու­թիւն չէր տրո­ւի։ Այսպի­սով հիմք դրո­ւեց իշ­խա­նու­թեան բռնա­զաւթմա­նը։ Այ­լեւս եր­բեք մենք չու­նե­ցանք ար­դար ընտրու­թիւններ։ Դա այն ժա­մանակ­ներն էին, երբ նա­խագա­հին ընտրում էին ու­ժա­յին կա­ռոյցնե­րը ի դէմս պաշտպա­նու­թեան եւ ներ­քին գոր­ծե­րի նա­խարար­նե­րի՝ Վազ­գէն Սարգսեանն (1959-1999) ու Վա­նօ Սի­րադե­ղեանը (ծնո­ւած 1946-ին)։ Յի­շեց­նեմ, թէ ին­չով աւար­տո­ւեց նրանց իշ­խա­նու­թիւնը. Վազ­գէն Սարգսեանը սպանուեց 1999-ի Հոկ­տեմբե­րի 27-ին Ազ­գա­յին ժո­ղովի նիս­տե­րի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցած ահա­բեկ­չութեան ար­դիւնքում ի թիւս միւս 7 սպա­նուած­նե­րի, իսկ ներ­քին գոր­ծե­րի նա­խարար Վա­նօ Սի­րադե­ղեանը ին­քը հե­ղինա­կեց (պա­տուի­րեց եւ կազ­մա­կեր­պեց) մի շարք քա­ղաքա­կան սպա­նու­թիւններ եւ դեռ կը շա­րու­նա­կէր սպա­նու­թիւննե­րի շար­քը, բայց նրան առա­ջադ­րո­ւեցին մե­ղադ­րանքներ, որի պատ­ճա­ռով Վա­նօ Սի­րադե­ղեանը դի­մեց փա­խուստի…

1998-ին Լե­ւոն Տէր-Պետ­րո­սեանի նա­խագա­հու­թիւնը ընդհա­տուեց նոյն ու­ժա­յին կա­ռոյցնե­րի կամ­քով եւ Լե­ւոն Տէր-Պետ­րո­սեանի թի­մը տե­ղը զի­ջեց այսպէս կո­չուած ղա­րաբա­ղեան թի­մին, որ­տեղ հար­ցե­րը լու­ծում էր ար­դէն նա­խագա­հը, սկզբից Ռո­բերթ Քո­չարեանը, որը լի­նելով վար­չա­պետ (1997-ին) ընտրուեց նա­խագահ, իսկ 2008-ից նա­խագահ դար­ձաւ պաշտպա­նու­թեան նա­խարար (2000-2007), այ­նուհե­տեւ վար­չա­պետ (2008) Սերժ Սարգսեանը։ Նա վար­չա­պետ նշա­նակեց Կեն­դո­նական դրա­մատան նա­խագահ Տիգ­րան Սարգսեանին (2008-2014), որին 2014-ին փո­խարի­նեց Յո­վիկ Աբ­րա­համեանով, որը մինչ այդ Ազ­գա­յին Ժո­ղովի նա­խագահ էր։ Ինչպէս տես­նում ենք այ­լեւս վար­չա­պետ­նե­րը նա­խագահ չէին դառ­նում։ Իսկ նա­խագա­հը իր տա­նուլ տո­ւած նա­խագա­հու­թիւնը փրկե­լու հա­մար փո­խում է վար­չա­պետ­նե­րին։ Այժմ վար­չա­պետ նշա­նակուեց Կա­րէն Կա­րապե­տեանը, որը մինչ այդ մէկ տա­րի պաշ­տօ­նավա­րել էր որ­պէս քա­ղաքա­պետ (2010-2011)։ Ի՞նչ կը փո­խուի նրա վար­չա­պետու­թեան օրով, ոչ ոք գի­տի, միայն խա­բուե­լու ու­նա­կու­թիւնից այ­լեւս զուրկ է հայ ժո­ղովուրդը։ Նա տես­նում է աղ­քատ նա­խարա­րու­թիւններ եւ հա­րուստ նա­խարար­ներ, բարձրաս­տի­ճան պաշ­տօ­նեաներ, որոնք մե­ծահա­րուստ գոր­ծա­րար­ներ են, նստած իշ­խա­նու­թեան ղե­կին, որ­պէսզի դիւ­րին ղե­կավա­րեն իրենց մի­լիառ­նե­րը, այլ ոչ տնտե­սու­թիւնը։ Նա տես­նում է, թէ ինչպէս են նախ­կին նա­խարար­նե­րը իրենց մի­լիառ­նե­րով ան­հե­տանում եւ պա­տիժ կո­չուած բա­նը բա­ցակա­յում է հայ իրա­կանու­թեան մէջ, ինչպէս դա եղաւ ՊԵԿ-ի, այ­սինքն ամե­նակա­րեւոր կա­ռոյց հան­դի­սացող Պե­տական Եկա­մուտնե­րի Կո­միտէի նա­խագահ Գա­գիկ Խա­չատ­րեանի պա­րագա­յում։ Առ­ջե­ւում խորհրդա­րանա­կան ընտրու­թիւններն են եւ ժո­ղովուրդը կրկին ընտրա­կեղ­ծա­րարու­թեան ար­շա­ւի ակա­նատեսն է լի­նելու։ Սփիւռքի մտա­ւորա­կան­նե­րը (որոնց մէջ են Ատոմ Էկո­յեանը, Ար­սի­նէ Խան­ճեանը, Սերժ Թանկեանը…) նա­խաձեռ­նել են «Ար­դա­րու­թիւն Հա­յաս­տա­նու­մ» խո­րագ­րով մի յայ­տա­րարու­թիւն, ար­շաւ, ըստ որի պատ­րաստ են հան­դէս գալ որ­պէս ակա­նատես եւ դի­տորդ ընտրու­թիւննե­րին։ Ի՚նչ միամ­տութիւն ընդդէմ 20 տա­րուայ փորձ ու­նե­ցող ընտրա­կեղ­ծա­րար­նե­րի բա­նակի (այդ մի­ջոցին գոր­ծի են լծւում թա­ղի հա­զարա­պետ­նե­րը, հա­րիւ­րա­պետ­նե­րը եւ տաս­նա­պետ­նե­րը), որի ար­դիւնքում հաս­տատւում է կեղծ, ոչ լե­գիտիմ, այ­սինքն ոչ ժո­ղովրդի կող­մից ընտրո­ւած իշ­խա­նու­թիւն։ Այսպի­սով կեղծւում է հա­յի ճա­կատա­գիրը։ Հա­յի նո­րագոյն պատ­մութիւ­նը։ Ինչպէ՞ս բնու­թագրե­ցի մեր վատ կեան­քի պատ­ճա­ռը. ու­ժի կի­րառում, որը ներ­քին կեան­քում փո­խարի­նուեց բռնու­թեա՞ն…Ո՛չ, աւե­լի ճիշդ կը լի­նի ասել զոռ­պա­յու­թեան։ Իսկ ի՞նչ անեն սփիւռքի մտա­ւորա­կան­նե­րը։ Աւե­լի լաւ կը լի­նի իրա­կանաց­նեն իրենց յայ­տա­րարու­թեան մէջ նշո­ւած հե­տեւեալ կէ­տը՝ թշո­ւառ­նե­րի պաշտպա­նու­թիւն։ Ապա­հովեն թշո­ւառ­նե­րին կա­ցարան­նե­րով եւ կե­րակ­րեն նրանց, որպէսզի ոչ մի մարդ արարած Հայաստանում չսնուի աղբանոցների պարունակութիւնից։