ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Թիֆլիսցի պոէտ Մարինա Կիրակոսեան-Մոսէսովան

Առաջին հայեացքից Թիֆ­լի­սը հիաց­նում է, սա­կայն երբ անցնում է էյ­ֆո­րիան, ապա սկսում ես տես­նել շէն­քե­րի խարխլու­թիւնը, որը վի­ճաբա­նու­թեան մէջ է մտնում գե­ղեց­կութեան հետ… Բայց գե­ղեց­կութիւ­նը ար­տա­կարգ է։ Ուստի քա­ղաքը պէտք է ոտ­քով անցնել եւ հա­յեաց­քով շո­յել ամէն մի շէն­քը, շէն­քի քա­րերը, զար­դա­նախ­շե­րը, շքա­մուտքը, պատշգամ­բը, պատշգամ­բի «ժա­նեակ­նե­րը»…Ես սի­րում եմ այս քա­ղաքը, քան­զի ես գե­ղեցի­կի հլու հպա­տակն եմ, իսկ այս քա­ղաքը կա­ռու­ցուել է քա­ղաքա­շինու­թեան բարձրա­ճաշակ նոր­մե­րով եւ չի կա­րող ան­տարբեր թող­նել որեւէ մէ­կին։ Գե­ղեց­կութիւ­նը, որն ապ­շեցնում է Թիֆ­լի­սում, սի­րոյ մե­ծագոյն դրսե­ւորումն է եղել։ Մար­դիկ իրենց փո­ղերը ներդրել են շէն­քեր-շի­նու­թիւննե­րի մէջ, կրթա­կան եւ մշա­կու­թա­յին հիմ­նարկնե­րի մէջ։ Թիֆ­լի­սի բնակ­չութիւնն ապ­րել է հաշտ ու հա­մերաշխ բազ­մազգ ըն­տա­նիքում, որ­տեղ ոչ մի ազ­գութիւն չի են­թարկուել խտրա­կանու­թեան։ Այ­սօր ար­տա­գաղ­թած թիֆ­լիսցի­ները ապ­րում են անջնջե­լի յի­շողու­թիւննե­րով, բազ­մա­թիւ պատ­մուածքնե­րի ժո­ղովա­ծու­ներ են լոյս տես­նում հին Թիֆ­լի­սի կեան­քի մա­սին։ Ան­շուշտ, քա­ղաքում նոր շի­նու­թիւններ են յայտնւում, սա­կայն ի տար­բե­րու­թիւն Երե­ւանի, Թիփ­լի­սում չեն քան­դում հին շէն­քը, որ­պէսզի դրա փո­խարէն կանգնեց­նեն նո­րը։ Նոր շէն­քե­րը գրա­ւում են երկրորդ գի­ծը, բո­լորո­վին չխախ­տե­լով առա­ջին պլա­նում գտնուող շէն­քե­րի ու­րուագի­ծը։

Թիֆ­լի­սը անաղ­մուկ քա­ղաք է, բարձր երաժշտու­թիւնը լսւում է միայն թաք­սի­ների պա­տու­հաննե­րից. վրա­ցական, ռու­սա­կան եւ վրա­ցերէ­նի թարգմա­նած հայ­կա­կան եր­գեր։ Աջ ու ձախ նա­յելով հաս­նում եմ Պլե­խանով (այժմ Աղ­մա­շենեբ­լու անու­նը կրող) պո­ղոտա­յի վրայ գտնուող Թիֆ­լի­սի պա­տուա­ւոր մո­քալաք Աւե­տիք Ղու­կա­սովի շէն­քին։ Աննկա­րագ­րե­լի գե­ղեց­կութեան առանձնա­տուն է 12 բնա­կարան­նե­րով, որոն­ցից մէ­կում ինձ դի­մաւո­րում է Թիֆ­լիս քա­ղաքի լա­ւագոյն ռու­սա­լեզու պոէտ­նե­րից Մա­րինա Կի­րակո­սեան-Մո­սէսո­վան։ Ես կա­րող եմ Մա­րինա­յին որե­ւէ մի ու­րիշ տեղ հան­դի­պել, բայց ինձ առանձնա­յատուկ հա­ճոյք է պատ­ճա­ռում այս մէկսե­նեակա­նոց բնա­կարա­նը իր ար­ժէ­քաւոր իրե­ղէն­նե­րով, որոնք գա­մում են իմ հա­յեաց­քը եւ… Մա­րինա­յի մայ­րը իր մար­մա­րէ դէմ­քով։ Եւ մեղմ, ինձ հա­մար չա­փազանց բաղ­ձա­լի զրոյց է սկսում թե­ւածել թէ­յի սե­ղանի գլխա­վերե­ւում։ Վեր­ջա­պէս Մա­րինան իմ առ­ջեւ է դնում իր նոր բա­նաս­տեղծու­թիւննե­րի ժո­ղովա­ծուն, որը ես պինդ սեղ­մում եմ կրծքիս՝ ակնկա­լելով մե­ծագոյն վա­յելք, որը պատ­ճա­ռում են նրա բա­նաս­տեղծու­թիւննե­րը։ Երբ լոյս տե­սաւ նրա 8-րդ գիր­քը, նրան ուղղա­կի խոր­տա­կեցին ծա­ղիկ­նե­րի մէջ։ «Դուք մեծ հո­գի ու­նէք», -ասաց Ռու­սաստա­նի Դաշ­նութեան դես­պա­նը Վրաս­տա­նում։ Իսկ մի բա­նասէր Սանքտ-Պե­տեր­բուրգից ասաց.«Ես հնդկա­կան մշա­կոյ­թի մաս­նա­գէտ եմ եւ զար­մա­նում եմ, գտնե­լով ձեր բա­նաս­տեղծու­թիւննե­րի մէջ հնդկա­կան փի­լիսո­փայու­թիւն։ Մի բան ես հաս­կա­ցայ. ձեզ վե­րեւից է այդ ամէ­նը թե­լադրւում»։ Դրա մէջ կար ճշմար­տութիւն, որով­հե­տեւ Մա­րինան ի ծնէ բա­նաս­տեղծ չէր, նրա մէջ ար­դէն բա­ւակա­նին հա­սուն տա­րիքում ծնուեց բա­նաս­տեղծը։ Յի­շենք, թէ ինչպէս պուլղա­րու­հի Վան­գան դար­ձաւ պայ­ծա­ռատես, գու­շակ. սկզբից նա կու­րա­ցաւ 12 տա­րեկան հա­սակում փո­թոր­կի ժա­մանակ, յե­տոյ տա­րիներ անց ծանր հի­ւան­դութիւ­նից յե­տոյ ձեռք բե­րեց մարդկանց ներ­կան եւ ապա­գան տես­նե­լու ու­նա­կու­թիւնը։ Մա­րինան նոյնպէս սթրես ապ­րեց. յի­շենք այն դա­ժան տա­րինե­րը, երբ Սո­վետա­կան Միու­թիւնը փլու­զուեց եւ ար­դէն նախ­կին սո­վետա­կան հան­րա­պետու­թիւննե­րում ամե­նու­րեք տե­ղի ու­նե­ցան բա­խումներ իշ­խա­նու­թեան եւ տա­րած­քի հա­մար… Վրաս­տա­նը 90-ական­նե­րին տե­սաւ նոյնիսկ քա­ղաքա­ցիական պա­տերազմ, որի ար­դիւնքում շատ հա­յեր ար­տա­գաղ­թե­ցին, իսկ հան­ճա­րեղ մի տիկ­նի­կագործ Գար­րի Դաւ­թեանը, որը խա­մաճիկ­նե­րից ստեղ­ծել էր իր տիկ­նի­կային թատ­րո­նը, սթրե­սից, տագ­նա­պալի իրա­վիճակ­նե­րից մա­հացաւ։ Մա­րինան հի­ւան­դա­ցաւ անքնու­թեամբ։ Չէր կա­րող քնել եւ վերջ։ Եւ նա սկսեց աղօ­թել, դի­մելով Աստծուն։ Նրա աղօթքնե­րին ի պա­տաս­խան խօս­քը ստա­ցաւ բա­նաս­տեղծա­կան ձեւ։ Մինչ օրս գի­շերուայ ինչ-որ մի պահ, երբ երկնքում միայն մի աստղ է մնում ար­թուն, Մա­րինան նստում է սպի­տակ թուղթի առ­ջեւ եւ լու­սա­ւորում խա­ւարը իր բա­րի խօս­քով։ Հե­տաքրքիրն ի՞նչ է. իս­պա­նացի բա­նաս­տեղծ Ֆե­տերի­կօ Կար­սիա Լոր­կան (1898-1936) բնու­թագրում է պոէզիան որ­պէս եր­կու բա­ռերի միու­թիւն, որոնց մա­սին ոչ ոք չէր իմա­նում եւ որոնց միացու­մը բա­ցայայ­տում է նոր գաղտնիք։ Մա­րինան ոչ մի գաղտնիք չի բա­ցայայ­տում, նա ոչ մի նոր բան չի ասում, նա պոէտիկ յան­գե­րով խօ­սում է ամեն­քին ծա­նօթ իմաս­տութիւննե­րի մա­սին, որ ամէն ինչ ան­ցո­ղիկ է, որ ինչ վատ բան է նա­խանձու­թիւնը, որ մար­դը ստեղ­ծուել է բա­րի գոր­ծե­րի հա­մար, սա­կայն Մա­րինան այդ ամէ­նը մա­տու­ցում է այնպէս, որ ըն­թերցո­ղը հան­դարտու­թիւն է զգում, հաշտւում կեան­քի անի­րաւու­թեան հետ, զգա­լով դրա կոք­ղին նաեւ ապ­րե­լու եւ սի­րելու բերկրան­քը։ Այդպէս հոգ­նած եւ ծա­րաւ ճամ­բորդն է փար­ւում աղ­բիւրի ջրին եւ յա­գեց­նում ծա­րաւը։

Մա­րինա Կի­րակո­սեան-Մո­սէսո­վան «Վեր­նա­տուն» հայ գրող­նե­րի միու­թեան ան­դամ է, որի հա­մար յա­տուկ բա­ցել են ռու­սա­կան բա­ժին։ Մա­րինան «Փուշկի­նի լե­զուն Ռուստա­վելիի հո­ղի վրայ» մրցոյ­թի դափ­նե­կիր է «լա­ւագոյն բա­նաս­տեղծու­թիւն» անուանա­կար­գում։ Սա­կայն հայ գրո­ղը ամե­նամեծ բա­ւարա­րու­թիւնը կա­րող է ստա­նալ միայն հայ­րե­նիքում ար­ժա­նացած գնա­հատա­կանից։ Այդ առի­թով պատ­մեմ մի դէպք, որ կա­տարուեց Մա­րինա­յի հետ Երե­ւանի գրող­նե­րի միու­թիւնում։ Բա­ցելով ինչ-որ մի դուռ, որ­տեղ նստած էր մի լրագ­րող իր ըն­կե­րու­հի­ների հետ, Մա­րինան յայտնեց, որ ու­զում է նուիրել հայ գրող­նե­րին իր գիր­քը։ «Ին­չո՞ւ,-հարցրեց նրան լրագ­րո­ղը,-տես­նում էք այն պա­հարա­նի վրայ դար­սած տաս­նեակ գրքե­րը, որոնք փո­շոտ­ւում են եւ եր­բեք չեն ըն­թերցւում։ Ձեր գրքին սպա­սում է նոյն ճա­կատա­գիրը»։

«Շնոր­հա­կալ եմ, -վի­րաւո­րուեց Մա­րինան, յե­տոյ վե­րադար­ձաւ եւ աւե­լաց­րեց,- նախ­կան այս շէն­քը լքե­լը թոյլ տուէք, որ ար­տա­սանեմ Հա­յաս­տա­նին նուիրուած իմ բա­նաս­տեղծու­թիւնը, քա­նի որ գտնւում եմ իմ սրբա­զան հայ­րե­նիքում»։ Եւ ար­տա­սանեց։ Եր­կար, շատ եր­կար լրագ­րո­ղը նե­րողու­թիւն էր խնդրում Մա­րինա­յից, յե­տոյ վերցրեց նրա գիր­քը եւ սեղ­մեց կրծքին, ինչպէս միւսներն էին սեղ­մում, ստա­նալով բա­նաս­տեղծու­հուց այդքան բաղ­ձա­լի բա­նաս­տեղծու­թիւննե­րը։