Լեզվաբան, գրող Սևան Նշանյանը արժանացել է Սփյուռքի նախարարության կողմից տրամադրվող Վիլյամ Սարոյանի անվան շքանշանին։
Լեզվաբան, գրող
Սևան Նշանյանն արժանացել է «Վիլյան
Սարոյան» շքանշանին։ Իզմիրի Շիրինջե
գյուղում իրեն պատկանող հողատարածքում
իբր «ապօրինի շինարարություն» իրականացնելու
մեղադրանքով 2014թ․ հունվարից ցայսօր
բանտարկության մեջ գտնվող գրողի փոխարեն
շքանշանը ստացել է նրա փաստաբաններից Էրգին
Ջինմենը։
Սեպտեմբերի 23-ին
Ստամբուլում կազմակերպված արարողության
ժամանակ շքանշանը Սևան Նշանյանի փաստաբան
Ջիմենին հանձնել է Հայաստանի խորհրդարանի
անկուսակցական պատգամավոր Արագած Ախոյանը։
Հայաստանից, սփյուռքից և Թուրքիայից
բազմաթիվ հայեր ներկա են եղել միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև Թուրքիայի
Ժողովրդա-հանրապետական կուսակցության
պատգամավոր Սելինա Դողանը, մի շարք մարդու
իրավունքների պաշտպաններ, լրագրողներ,
գրողներ, ևն։
Միջոցառման
բացման արարողությունը սկսել է «Սևան
Նշանյանին ազատություն և արդարություն»
միջազգային կոմիտեի անունից հանդես եկող,
կոմիտեի անդամ, լրագրող Հրանտ Գասպարյանի
խոսքով։ Գասպարյանի ելույթից հետո
Նշանյանի փաստաբաներից Էրգին Ջինմենը
հավաքվածներին է նարկայացրել գրողի դեմ
հարուցված դատական գործերի վերջին
զարգացումները։
Լողվաբան և գրող
Սևան Նշանյանի մայրը՝ Սոնա Նշանյանը, ով
բնակվում է արտասահմանում, միջոցառմանը
միացել է տեսակապի միջոցով։ Նշանյանի
մայրը, շնորհակալություն հայտնելով
Սփյուռքի նախարարությանը, նշել է, որ այս
մրցանակը Սևան Նշանյանի ազատության
հարցում հույս է ներշնչում։ Միջոցառմանը
ներկա գտնվող Սելինա Դողանը նշել է, որ
Սևան Նշանյանի գործի առնչությամբ Թուրքիայի
Ազգային մեծ ժողով ներկայացրած և Թուրքիայի
Արդարադատության նախարարությունից
պատասխան պահանջող հարցագրին դեռևս
պատասխան չի ստացել։
Միջոցառման
ընթացքում ընթերցվել են ԱՄՆ Հայ դատի
հանձնախմբի, Եվրոպայի հայերի խորհրդի,
Գերմանիայից պատմաբան, ակադեմիկոս և գրող
Թեսսա Հոֆմանի, պատմաբան Թաներ Աքչամի
նամակները, որոնցով նրանց իրենց աջակցություն
են հայտնել միջոցառմանը։