Ստմբուլի սրտում՝ Թաքսիմի Իսթիքլալ պողոտայում պայթյուն է տեղի ունեցել: Պաայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, 37-ը՝ վիրավորվել:
Իսթիքլալ պողոտայի Բալո փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 հոգի մահացել է, 37-ը՝ վիրավորվել: Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը տեղեկացրել է, որ Բեյօղլուի թաղապետարանի առջև իրականացված պայթյունի հետևանքով զոհվածների թվում է նաև մահապարտը: Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն հայտնել է, որ պայթյունի հետևանքով 4 քաղաքացի է զոհվել, 36-ը վիրավորվել են: Մուեզզինօղլուն ավելացրել է, որ վիրավորներից 7-ի վիճակը ծանր է, 4 հոգի վիրահատարանում է: Նա նշել է, որ 28 շտապօգնության բրիգադ է ժամանել դեպքի վայր և վիրավորներին տեղափոխել հիվանդանոց: Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վիրավորներից 12-ը զբոսաշրջիկ են: Ըստ ‹‹CNN թուրք››-ի հաղորդման՝ մահապարտն իրեն զբոսաշրջիկների խմբի մեջ է պայթեցրել: Պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ Դոլմաբահչեում գտնվող վարչապետի գրասենյակում անվտանգության հանդիպում է սկսել:
Առողջապահության նախարար. ‹‹37 վիրավոր, որից 7-ի վիճակը ծանր է››
Քաղաք Բուրսայում լրագրողների հարցերին պատասխանող Մուեզզինօղլուն ասել է.
‹‹Ժամը 10:55-10:58-ի սահմաններում մահապարտի հարձակմանն ականատես եղանք: Մեր 4 քաղաքացիներին կորցրեցինք, 37 վիրավոր կա, 7-ի վիճակը ծանր է, 4-ը վիրահատարանում է: Հույս ունեմ կորուստներ չենք ունենա: Մեր ժողովրդին ցավակցում եմ, վիրավորներին արագ ապաքինում եմ մաղթում: Տեղեկություն ունենք, որ վիրավորներից 12-ը արտասահմանցի է: Ի վերջո լինի մեր քաղաքացի, թե արտասահմանցի, մարդկային կորուստներ ենք տալիս: Կոտորողներն էլ մարդկանց են կոտորում: Հույս եմ հայտնում, որ մեր երկիրը, ազգը, մարդկությունը հեռու կմնա: Բուրսայի ծրագիրն ընդհատելով՝ Ստամբուլում հարգարժան վարչապետի կազմակերպած ժողովին եմ մասնակցելու: Յուրաքանչյուր դեպքից հետո խոսակցություններ են լինում: Ահնար է հերքել [երկրորդ պայթյունի հավանականությունը]: Հետախուզությունն ու ոստիկանությունը անհրաժեշտ միջոցառումներն իրականացնում են››:
Պայթյունից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում անվտանգության հանդիպում է կազմակերպել: Հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետներ Տուղրուլ Թյուրքեշը, Յալչըն Աքդողանը, Առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզզինօղլուն, ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն՝ AKP) խոսնակ Օմեր Չելիքը, Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը և Ստամբուլի ոստիկանության պետ Մուսթաֆա Չալըշքանը: