Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամին հետ վերադարձված հողատարածքը, որտեղ գտնվում է նաև Զեյթինբուռնու մարզադաշտը, վերածվել է կանաչապատ տարածքի։
Երկարատև ջանքերից
հետո՝ 2014թ․ հունվարի 22-ին, Յեդիքուլե
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի
հիմնադրամը հետ էր վերցրել Զեյթինբուռնուի
հիվանդանոցի դիմաց գտնվող 42 հազ․ 259
քառակուսի մետր տարածքի վրա գտնվող նախկին
այգու հողատարածքը։ Այդ տարածքի վրա են
գտնվում Զեյթինբուռնու ստադիոնը, Ստամբուլի
քաղաքապետարանի մարզահամալիրը, ինչպես
նաև շուկա և ավտոկայանատեղի։ Տարածքը
հիվանդանոցին վարադարձվելուց հետո
Զեյթինբուռնուի քաղաքապետարանը դատական
գործ էր հարցուցել և պարտվել։ Քաղաքապետարանը
առևտրային հանդիսացող տարածքի 8 հազ
քառակուսի մետրը 2014թ․ հոկտեմբերի 18-ին
կանաչապատ տարածքի է վերածել՝ փոփոխություններ
կատարելով քաղաքային պլանավորման
նախագծում։ Քաղաքապետարանի քաղաքային
պլանավորման փոփոխությունն անցած շաբաթ
ընդունվել է Ստամբուլի քաղաքապետարանում
տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ։
Քաղաքային պլանավորման փոփոխության հարցը՝ դատարանում
Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամը Զեյթինբուռնուի քաղաքապետարանի քաղաքային պլանավորման ծրագրի փոփոխության առթիվ գործ է հարուցել։ Ստամբուլի քաղաքապետարանը վերոնշյալ քաղաքային պլանավորման փոփոխության շուրջ տարածքի սեփականատեր հանդիսացող Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի դիրքորոշումն էր հարցրել։ Հիմնադրամը վերոնշյալ փոփոխությունների նկատմամբ բացասական վերաբերմունք էր հայտնել։ Հիմնադրամը գրության մեջ նշել էր, որ փոփոխությունները վարչական օրենքի խախտում են, և հիշեցրել էր, որ դատավարությունը դեռ շարունակվում է։
Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի փոխնախագահ Հերման Բալիյանը զարգացումների մասին հետևյալն ասաց․ «Ճիշտ է, որ նշված տարածքը կանաչապատ տարածք է հայտարարվել։ Որոշման ընդունումից առաջ մեր հիմնադրամը դիմել է Ստամբուլի քաղաքաետարանին և ներկայացրել առարկությունները։ Զեյթինբուռնուի քաղաքապետարանի պլանային փոփոխության ծրագիրը կարող է հաստատվել է, սակայն մեր հիմնադրամն էլ շարունակում է իր պայքարը։ Կարծում ենք, որ Ստամբուլի քաղաքապետարանը հաշվի է առնելու մեր դիմումները և ուղղելու է այս սխալը»։
1974թ․ էր բռնագրավվել
Հայ համայնքի կորցրած անշարժ գույքերից և հողատարածքներից ամենակարևորներից մեկը հանդիսացող այս տարածը նախկինում մայիսյան «համբարձման» տոնակատարություններին ծառայող այգի էր։ 1974թ․ մի առավոտ բուլդոզերներ են հայտնվել այդ տարածքում, և տարածքը բռնագրավվել է՝ պատճառաբանվելով, որ այն ոչ ոքի սեփականությունը չէ։ Դրանից հետո Ստամբուլի քաղաքապետարանն անմիջապես գնել էր տարածքի մեծ մասը։ Ներկայումս այդ տարածքի վրա շուկա, ավտոկայանատեղի, փակ և բաց մարզահամալիրներ կան։