Քրիստոնյաները Սուրբ ծնունդը սկսել են նշել 4-րդ դարում

Դեկտեմբերի 25-ը քրիստոնեական համայնքների համար հատուկ օր է։ Չնայած որ լայնորեն նշվում է Հիսուսի ծնունդը, ոչ բոլորն են, որ գիտեն՝ որտեղից է ծագում Սուրբ Ծննդյան ավանդույթը։ Թուրքիայում հայ կաթողիկե առաջնորդ Գերապայծառ Լևոն Զեքիյանի հետ խոսեցինք այն մասին, թե ինչու է Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին նշվում, ինչպես նաև տոնածառի զարդարման ավանդույթի պատմության և մի շարք այլ թեմաների շուրջ։

Սուրբ Ծննդյան տոնակատարություններն ի՞նչ պատմություն ունեն։

-Սուրբ Ծնունդը քրիստոնեության երկու մեծ տոներից մեկն է։ Առաջինը Զատիկն է, իսկ երկրորդը՝ Սուրբ Ծնունդը։ Մենք Մարիամ Տիրամորը վերաբերվում ենք որպես Հիսուս Քրիստոսի մոր, ոչ թե որպես սրբուհու։ Տիրամոր հետ կապված բոլոր տոները նաև Հիսուս Քրիստոսի տոներն են։ Տիրամոր՝ Սուրբ Հոգուց հղիացումը նշվում է մարտի 25-ին, իստ ըստ հայկական ավանդույթի՝ ապրիլի 7-ին։ Մարտի 21-ը գարնանամուտն է։ Զատիկը գարնանը՝ լիալուսնի առաջին կիրակի օրն է նշվում։ Զատիկը տարբեր օրերի նշելը օրացույցների տարբերությունով է բացատրվում։  Եթե հետևենք արևմուտքում «Գրեգորյան» անունով հայտնի օրացույցին, ապա Զատիկը տոնվում է հստակ մի օր, իսկ Հուլյան օրացույցը 13 օր հետ է։ Օրինակ՝ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին է, սակայն նրանք, ովքեր հետևում են Հուլյան օրացույցին, Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին։ Ամբողջ աշխարհում միայն հայ առաքելական եկեղեցին է Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին նշում։ Իրականում Քրիստոսի ծնունդը ոչ դեկտեմբերի 25-ին է, ոչ էլ հունվարի 6-ին։ Սուրբ Ծննդյան արարողությունն այնքան հին չէ, ինչքան Զատիկը և չի հասնում մինչև քրիստոնեության առաջին օրերը։ Սուրբ Ծնունդն առաջին անգամ սկսել է նշվել 4-րդ դարում։ Տոնակատարությունների համար դեկտեմբերի 25-ի և հունվարի 6-ի ընտրությունն այսպես կարող ենք մեկնաբանել․ հեթանոսական շրջանում հայերի համար ամենակարևոր աստվածուհու՝ Անահիտի տոնին ընդունված էր խաղաղ օրհնել։ Անահիտը սիրո աստվածուհին չէ, պտղաբերության աստվածուհին է։ Նրա ամուսինը՝ Արամազդը, Զևսին էր հավասար։ Սակայ Զևսը ենթարկվում էր Հերայի ցանկություններին։ Նա անկարող էր մերժել Հերային, երբ վերջինս նրան հրավիրում էր անկողին։ Արամազդը անտեսանելի Աստված է, լռություն, հանգիստ է սիրում։ Անահիտը «բարոյական մաքրության» աստվածուհին է։ Հայերի շրջանում ընդունված էր Անահիտին անվանել Անահիտ դիցուհի։ Խաղողը հողի ամենագեղեցիկ պտուղներից մեկն է, այդ պատճառով էլ քրիստոնեությունից առաջ հայերի համար շատ մեծ նշանակություն ուներ։ Ուստի խաղողը Անահիտին էին նվիրում։ Գրիգոր Լուսավորիչը այս տոնը վերագրել է Մարիամ Տիրամորը, այսպիսով, վերջինս զբաղեցրել է Անահիտի տեղը։

Ե՞րբ են սկսել Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշվել։

Մինչև 4-րդ դար հասարակությունը հեթանոս էր։ 313թ․ քրիստոնյաներին ազատություն է տրվում։ Այնուհետև, հասարակությունը կամաց-կամաց սկսում է քրիստոնեանալ, և Սուրբ Ծնունդը նշելու ցանկություն է առաջանում։ Արևմուտքում Զևսին նվիրված տոնակատարությունները դեկտեմբերի 24-25-ին էին նշվում։ Դեկտմեբերի 25-ի առավոտվանից օրերը սկսում էին երկարել։ Զևսը արև էր, ամենափայլուն, ամենամեծ լույսն էր։ Իսկ քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսը Աստծո լույսն էր։ Այսպիսով, Զևսի տոնը վերածում են Հիսուսի տոնի։ 

Իրանական դիցաբանության ամենամեծ աստվածներից մեկը Միհրն էր։ Միհրին նվիրված տոնակատարությունները հունվարի 6-ին էին նշվում։ Իրանի ասորիները, հայերը և բոլոր քրիստոնյա ժողովուրդները Քրիստոսի ծնունդը՝ Սուրբ Ծնունդը, կապել են Միհրին։ Հունվարի 6-ը պահպանող միակ քրիստոնյա համայնքը հայերն են։ Չպետք է մտածել, որ այդ ժամանակ մարդիկ անտեղյակ էին միմյանցից։ Միգուցե՝ այսօրվանից էլ ավելի արագ էին կապ հաստատում միմյանց հետ։ Այդ է պատճառը, որ ժամանակի ընթացքում և՛ արևելքի, և՛ արևմուտքի քրիստոնյաների կողմից Քրիստոսի ծնունդը է սկսել նշվել երկու տարեթվերին էլ։

4-րդ դարի կեսերին հայկական եկեղեցին առանձնացել է բյուզանդական եկեղեցուց։ Ուստի Սուրբ Ծննդյան օրերն էլ են փոխվել։ Եթե սկսել էին Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին նշել, ապա անցում են կատարել հին ավանդույթներին, իսկ եթե ոչ, ապա շարունակել են նշել հին ավանդույթների համաձայն։

Որտեղի՞ց է սկիզբ առել եղևնի զարդարելու ավանդույթը։

Եղևնի զարդարելը գերմանական ավանդույթ է։ Գերմանիան անտառածածկ երկիր է։ Հին գերմանական կրոններում ծառը սուրբ է համարվել։ Սկանդինավյան երկրներում, Գերմանիայում եղևնի զարդարելու ավանդույթը շարունակվել է մինչև հեթանոսական շրջան։ Այնուհետև այս ավանդույթը քրիստոնեացվել է։ Իսպանիայում, հարավային Ֆրանսիայում մարդիկ արհամարհում էին եղևնի զարդարելու արարողությունը՝ համարելով այն հեթանոսական ավանդույթ։ Եղևնի զարդարելը շատ հին ավանդույթ չէ, մոտավորապես 80 տարի առաջ է սկսել։ Կանաչը հույսի խորհրդանիշն է, հույսը միշտ կանաչում է։ Լույսը հավատքի խորհրդանիշն է։ Իսկ կարմիր ծաղիկները, ծառի վրայի զարդարանքները սիրո, աստվածային սիրո խորհրդանիշն են։ Եղևնի զարդարելու ավանդույթն արդեն հարյուրավեր տարիներ է գերմանական մշակույթի մասն է կազմում, սակայն այդ ավանդույթը արևմուտքում շատ ավելի ուշ է հայտնվել։

 Ձմեռ պապի ավանդույթը որտեղի՞ց է սկիզբ առել։ 

Ձմեռ պապի ավանդույթը հյուսիսում է ծագել։ Բացի այդ, ավանդույթն ունի նաև անատոլիական ծագում։ Երբ մանուկ էի, ամանորի նախօրեին հույն երեխաները Ստամբուլի փողոցներով շրջում և Սուրբ Վասիլի մասին երգ էին երգում։ Սուրբ Վասիլը Ձմեռ պապի խորհրդանիշերից մեկն է։ Սուրբ Նիկոլասը, ում այսօր անվանում են Սանտա Կլաուս, հյուսիսում շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Իսկ հարավում հայտնի է Սանտա Լուսիան, որին նվիրված տոնակատարությունը դեկտեմբերի 13-ին է նշվում։ Իտալիայում Բեֆանան է հայտնի։ Բեֆանան շատ տգեղ կին է, ով պատժում է չար երեխաներին, իսկ եթե երեխաները խելոք են, ապա նա ծխնելույզով իջնում է վար։ Ծխնելույզով իջնելու ավանդույթն էլ այստեղից է ծագում։ Սրանք, իհարկե, ժողովրդական պատումներ են։ 

«Իրականում դեկտեմբերը 10-րդ ամիսն է»

Ամանորյա տոնակատարությունները շատ հին են։ Հռոմեական շրջանում ամանորը մարտ ամսին էր նշվում։ Արևմտյան լեզուներում դեկտեմբեր բառի համարժեք «դեկա»-ից է ծագում, 10-րդ ամիսն է։ Սա Հռոմեական ավանդույթ է։ Իսկ հայկական ավանդույթի համաձայն՝ նոր տարին (Ամանորը) օգոստոսին է սկսում։ Ամանորը  Քրիստոսի ծնունդին կապելու ավանդույթը շատ ուշ շրջանում՝ 7-րդ դարում է ի հայտ եկել։



Yazar Hakkında

Վարդան Էստուկյան