Սևակ Բալըքչըի սպանության ականատես Հալիլ Էքշին և նրան սուտ վկայության դրդած Բյուլենթ Քայան, ով հանդիսանում է Քըվանչ Աղաօղլուի ազգականը, դատապարտվել են։
Բաթմանի Քոզլուք գավառում ծառայությունն իրականացնող Սևան Բալըքչըն 2011թ․ ապրիլի 24-ին սպանվել էր զինժառայող Քըվանչ Աղաօղլուին պատկանող զենքով։ Բալըքչըի սպանության գործում որպես ականատես հանդես եկող Հալիլ Էքշիի սուտ ցուցմունք տրամադրելու գործում որոշում է կայացվել։ Պատժի են ենթարկվել ականատես Հալիլ Էքշին և Էքշիին սուտ ցուցմունքի դրդած Բյուլենթ Քայան, ով Քըվանչ Աղաօղլուի ազգականն է։
Բալըքչըի սպանության գործում ցուցմունք տվող ականատեսներից Հալիլ Էքշին առաջին ցուցմունքի ժամանակ նշել էր, որ Աղաօղլուն Սևակ Բալըքչըին դիտավորյալ է սպանել։ Սակայն, ավելի ուշ ցուցմունքը փոխել էր՝ ասելով, որ «վեճ կամ կռիվ չի եղել, դեպքը կատակելու հետևանք է եղել»։
Բալըքչը ընտանիքի առարկությունից հետո Էքշին նորից էր վկայություն տվել, որում նշել էր, որ վկայությունը փոխել է ճնշման հետևանքով։ Էքշիի դեմ սուտ վկայության մեղադրանքով գործ էր բացվել, որում մեղադրվում էր նաև Էքշիին սպառնալիք ներկայացրած Բյուլենթ Քայան, ով Աղաօղլու ընտանիքի մտերիմն է։
Այդընի 3-րդ քրեական դատարանը դեկտեմբերի 16-ին որոշում է կայացրել, որով Հալիլ Էքշիին «սուտ վկայություն» տալու համար դատապարտում է 2 տարի, 1 ամիս ազատազրկման։ Քըվանչ Աղաօլղուի ազգական Բյուլենթ Քայան դատապարտվել է 2 տարի, 13 ամիս ազատազրկման։
Հիմնական գործի քննությանն է ներկայացվելու
Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, նշելով, որ դատարանի որոշմամբ հաստատված է, որ ականատեսները ճնշման տակ են վկայություն տվել, ասաց, որ այս որոշումը ներկայացնելու են Դիարբեքիրում լսվող հիմնական գործի քննությանը և պահանջելու ականատեսների նոր վկայություն անցկացնել։
Սևակ Բալըքչըի սպանության գործով իրականացվող դատավարությունը որոշում էր կայացրել, որ Աղաօղլուն կանխամտածված սպանություն չի իրականացրել և «գիտակից անփութությամբ սպանության» մեղադրանքով Աղաօղլուին դատապարտել էր 4 տարի և 5 ամիս ազատազրկման։