ԻՊ-ը Սիրիայում 16 եկեղեցի է ոչնչացրել

Ասորական միջազգային լրատվական գործակալությունը (ԱՄԼԳ) հրապարակել է «Իսլամական պետության» և մյուս ռադիկալ իսլամական խմբերի կողմից կործանված եկեղեցիների ցանկը։ Ցանկում կան նաև երեք հայկական եկեղեցիներ։

Հրապարակված ցանկի տվյալների համաձայն՝ հարձակումների հետևանքով ավերվել է 16 դպրոց և մեկ վանք։

Հարձակումների ենթարկված հայկական եկեղեցիները հետևյալն են․

 

  • Հալեպում գտնվող Սուրբ Ռիտա Թիլել հայկական եկեղեցին, որը 2014թ․ ապրիլի 28-ին ռմբակոծվել է ԻՊ-ի կողմից։
  • Հայոց ցեղասպանության հիշատակին Տեր Զորում կառուցված հայկական եկեղեցին, որը 2014թ․ սեպտեմբերին ոչնչացվել է ԻՊ-ի կողմից։
  • Ռաքքայում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին, որը կործանվել է Իպ-ի զինյալների կողմից։

Ցանկում ներառված են նաև Ռաքքայում հրդեհի մատնված հունական կաթոլիկ եկեղեցին և Քարյաթայնում գտնվող Սուրբ Էլիան վանքը։

Թել Թալում գտնվող «Մոր Օդիշո» ասորական եկեղեցին՝ ռմբակոծված ԻՊ-ի կոմից

2015թ․ փետրվարի 23-ին ԻՊ-ը հարձակում էր գործել Հասեկեում գտնվող 35 ասորական գյուղերի վրա։ 253 ասորի պատանդ էր ընկել։ Հետագա ամիսներին Իպ-ը հարձակվել է 11 ասորական եկեղեցու վրա և ավերել նրանց մեծ մասը։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ