Կիլիկիո Կաթողիկոսությունը սահմանադրական դատարանի որոշմանն է սպասում

Կիլիկիո Կաթողիկոսությունը (նստավայրը գտնվում է Լիբանանում՝ Անթիլիաս) Կոզանում գտնվող իր ունեցվածքների վերադարձի հետ կապված ապրիլի 27-ին դիմում էր ներկայացրել սահմանադրական դատարան: Կաթողիկոսության փաստաբան Ջեմ Սոֆուօղլուն մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում խոսել է դատական գործընթացի մասին:

Կիլիկիո Կաթողիկոսությունը Կոզանի իր ունեցվածքների վերադարձի համար սահմանադրական դատարան է դիմել: Սահմանադրական դատարանում սա ունեցվածքի բռնագրավման առաջին դատական գործն է, որը հարուցվել է Թուրքիայից դուրս գտնվող հայկական կրոնական կենտրոնի կողմից: Եթե այն մերժվի սահմանադրական դատարանի կողմից, ապա նախատեսվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կաթողիկոսությունը պահանջում է ունեցվածքի վերադարձ, իսկ եթե այն չի վերադարձվի, ապա 100 միլիոն թուրքական լիրայի չափ փոխհատուցում:

1915-ին առգրավվել է, 1924-ից Լիբանանում է

1915թ. տեղահանության օրենքի ընդունումից հետո 1915թ. սեպտեմբերին ընդունված  ‹‹լքված գույքերի մասին›› օրենքի համաձայն (Emval-i Metruke)՝ առգրավվել է Կաթողիկոսությանը պատկանող Սուրբ Սոֆիայի տաճարը (Այա Սոֆիա): 1921-1930թթ. ընթացքում կաթողիկոսությունը փոխել է իր նստավայրը՝ Հալեպ, Բեյրութ, Շամ, Զահլե և կրկին Հալեպ: 1924 թվականից սկսած կաթողիկոսությունը տեղակայված է Բեյրութի Անթիլիաս շրջանում:

Մամուլի ասուլիսի ընթացքում Ջեմ Սոֆուօղլուն նշեց.

‹‹Կիլիկիո Կաթողիկոսության Կոզանում (նախկին անունը Սիս) գտնվող վանքի, եկեղեցու, շինությունների հողատարածքի սեփականության վերականգնման համար արդյունավետ և հաջողված օրենք չկա, այդ պատճառով էլ ստիպված էինք դիմել սահմանադրական դատարան:

Նշված գույքը պատմական, կրոնական և իրավական նշանակության պատճառով հատուկ պահպանվող տարածքի էր վերածվել: Փաստաբան Սոֆուօղլուն նշել է, որ ունեցվածքի մասին փաստաթղթերն ուսումնասիրելու համար արված գրավոր դիմումները մերժվել են ‹‹նշված գույքի հետ ոչ մի առնչություն չունեք›› պատճառաբանությամբ: Նա շեշտել է, որ ամենաողբերգականը 600 տարի այդ հողերում բնակվելուց հետո ‹‹այդ գույքի հետ ոչ մի առնչություն չունեք›› ասելն է: 


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ



Yazar Hakkında

Ֆաթիհ Գյոքհան Դիլեր