Դինքի սպանության մասին ամեն ինչ նախապես հայտնի է եղել

Դիքի սպանության գործով մեղադրական եզրակացության մեջ դատախազությունը հստակեցրել է, որ Դինքի սպանությունը, դրա համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնող հանցավոր կազմակերպությունն ու դրա անդամները, մինչև անգամ սպանության գործում հրաձգի դեր ստանձնած ‹‹Օգուն››-ի անունը նախապես հայտնի են եղել:

Պարտավոր էին կանխել սպանությունը

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պատկան մարմինները, որոնք, ըստ իրենց լիազորությունների  և պարտականությունների, պետք է կանխեին Դինքի սպանությունը, չեն արել դա, չնայած որ սպանության և հանցավոր գործողությունների մասին նախապես տեղյակ են եղել:

Նշվում է, որ պատկան մարմինները սպանությունն իրականացրած խմբի ղեկավար կամ անդամ չեն, սակայն տեղյակ են եղել, որ սպանությունն իրականացվելու է: Այս անձիք գործողություններ չեն իրականացրել սպանությունը պլանավորող հանցավոր խմբի նկատմամբ, չեն ապահովել Հրանտ Դինքի անվտանգությունը, ուստի, ըստ մեղադրական ակտի, նրանց գործողությունները պետք է որակավորվեն որպես զինված հանցավոր խմբին օժանդակություն:

‹‹Տեղյակ են եղել սպառնալիքներից››

Եզրակացության մեջ նշվում է, որ Տրապիզոնի ոստիկանությունը, Ստամբուլի ոստիկանությունն ու Ոստիկանության հետախուզության վարչությունը նախապես տեղյակ են եղել Դինքի սպանությանը նախորդած զարգցումներից և սպառնալիքների մթնոլորտից:

 

‹‹Միտումնավոր կերպով թերի հաշվետվություն է ներկայացվել››

Հրանտ Դինքի սպանության նախապատրաստությունների մասին տեղեկություն ձեռք բերելու նպատակով կասկածյալներ Էրհան Թունջելի, Յասին Հայալի և նրանց ղեկավարած խմբի կողմից մի շարք գաղտնի հանդիպումներ են իրականացվել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ այս հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկութունները ոչ ամբողջովին են ներառվել հանդիպման հաշվետվությունների մեջ:

 

Մինչև վերջին պահը հետևել են Օգյուն Սամասթին

Եզրակացությունում նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության կանխման գործում կենսական նշանակություն ունեցող տեղեկությունները չեն ներկայացվել հաշվետվություններում և միտումնավոր կերպով թաքցվել են:

Մեղադրական ակտի համաձայն՝  Յասին Հայալը և նրա ղեկավարած հանցավոր կազմակերպությունը Հրանտ Դինքի սպանության իրականացման հարցում վճռական են եղել և Հայալը սպանությունն իրականացնելու հնարավորությունների տեր է եղել: Մեղադրականում նաև ընդգծվում է, որ Տրապիզոնի ոստիկանության պաշտոնյաները տեղյակ են եղել Դինքի ապանության իրականացման որոշումից և այն մասին, որ Հայալն ի զորու է  իրականացնելու սպանությունը:

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ