Ազատ է արձակվել Ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը

Ադրբեջանցի մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսը, ով արդեն մեկ ու կես տարի ազատազրկման մեջ էր գտնվում, ազատ է արձակվել։

2014թ․ հուլիսից բանտարկության մեջ գտնվող մարդու իրավունքների պաշտպանը դատապարտվել էր ութ ու կես տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու և խարդախության մեղադրանքով։

Բանտում Լեյլայի առողջական խնդիրները սրվել էին և նրա փաստաբանները դիմում էին ներկայացրել Լեյլա Յունուսին փորձնական ժամկետով ազատ արձակելու համար։

Լեյլա Յունուսի ամուսինը՝ Արիֆ Յունուսը, ով դատապարտվել էր նույն մեղադրանքով, առողջական խնդիրների պատճառով ազատ էր արձակվել այս տարվա նոյեմբեր ամսին։

Ճնշումների դեմ երբեք լուռ չի մնացել․ Լեյլա Յունուս

Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Լեյլա Յունուսի ձերբակալությունից հետո և՛ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպաններն ու ակտիվիստները, և՛ միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներն իրենց բողոքն էին հայտնել ձերբակալության առնչությամբ։ Նրանք պնդում էին, որ մեղադրանքները պատրվակ են՝ պետական քաղաքականությունը քննադատող Յունուսներին լռեցնելու համար։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ