«Ակոս»-ի քրդերեն վերնագիրը՝ նվիրված Թահիր Էլչիի հիշատակին

«Ակոս»-ը հրատարակվել է քրդերեն վերնագրով՝ «Kevokeke din hate kuştin» (Եվս մեկ աղավնի սպանեցին)։

Թահիր Էլչիի մասին գրել են նրա մտերիմները՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մեհմեթ Էմին Աքթարը, Սեզգին Թանրըքուլուն, Ֆերհաթ Էնջուն, Շեբնեմ Քորուր Փինջանջըն, Օրհան Գազի Էրթեքինը, Օրհան Քեմալ Ջենգիզը, Էմել Քուրման, և ուրիշներ։

Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին սպանվել էր Դիարբեքիրի Սուր շրջանում իրականացված մամլո հաղորդագրությունից հետո առաջացած խառնաշփոթի ընթացքում։ Թահիր Էլչին ստանձնել էր 1990-ականներին առանց դատավարության վճիռների, չբացահայտված հանցագործությունների և գյուղերը հրդեհի մատնելու գործերում տուժածների փաստաբանի պարտականությունը։ Էլչին նաև մասնակցել էր Հրանտ Դինքի սպանության առնչությամբ դատավարության՝ Ստամբուլում կայացած լսումներին։

Հեռուսատաալիքներից մեկում հնչեցրած խոսքերի պատճառով Էլչին էլ թիրախ դարձավ՝ ինչպես Հրանտ Դինքը։ Սպանության մշուշը դեռ չի ցրվում, չնայած որ օրեր են անցել, և արդեն մի շարք տեսագրություններ են հրապարակվել։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ