Փարիզում, որտեղ իրականացվեց ամենաարյունոտ ահաբեկչական գործողություններից մեկը, հասարակական վայրերը նորից բացվում են։ Ոստիկանությունը շարունակում է ԻՊ կասկածյալներին ուղղված գործողությունները։
Նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված միաժամանակյա հարձակումների հետևանքով 129 մարդ զոհվել է, կա 352 վիրավոր։
ԻՊ-ի ստանձնած հարձակումը երեք տարբեր խմբերի կողմից է իրականացվել։ Հարձակումների պատճառով Ֆրանսիան արտակարգ իրավիճակ է հայտարարել։ Նախագահ Հոլանդը նշել է, որ Սիրիայում ԻՊ-ի դեմ օդային գործողություները, ինչպես նաև Ֆրանսիայում ԻՊ-ի դեմ գործողությունները շարունակվում են։
Ռաքքայում օդային գործողություններ
Ի պատասխան Փարիզյան ահաբեկչական հարձակումներին՝ Ֆրանսիան ռմբակոծեց ԻՊ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաք հանդիսացող Ռաքքան։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 12 մարտական ինքնաթիռից 20 ռումբ է արձակվել։
150 տեղում գործողություննե
Ուրբաթ օրը Փարիզում 129 հոգու մահվան պատճառ դարձած ռադիկալ կրոնական խմբավորումների անդմաների որոնման աշխատանքները շարունակվում են։ Ֆրանսիայի ոստիկանությունը երեկ գիշեր գործողություններ է իրականացրել 150 տարբեր տեղերում, կան մեծ թվով ձերբակալվածներ։
Ոստիկանությունը նշել է, որ հիմնական կասկածյալը 26-ամյա Սալահ Աբդէսլամն է։ Հարձակումներից հետո Աբդէսլամը Բելգիայի սահմանապահ ոստիկանների կողմից կանգնեցվել է։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը Բելգիայի սահմանին կանգնեցրել է մեքենան, որում Աբդէսլամը և ևս երկու հոգի են եղել։ Փաստաթղթերը ստուգելուց հետո կասկածյալը և մյուս երկու ուղևորը ազատ են արձակվել։ Ծնունդով Բրյուսելից Աբդէսլամի նկատմամբ միջազգային ձերբակալման որոշում է կայացվել։
Նշվում է, որ բացահայտվել է հինգ ահաբեկիչների ինքնությունը․
26-ամյա Սալահ Աբդէսլամ՝ հետախուզվում է ոստիկանության կողմից
Մոհամմէդ Աբդէսլամ՝ ձերբակալվել է Բելգիայում
31-ամյա Բրահիմ Աբդէսլամ՝ « Voltaire» պուրակում ինքն իրեն պայթեցրել է։
29-ամյա Իսմաիլ Օմար Մոսթեֆա՝ զոհվել է «Bataclan» համերգասրահում
20-ամյա Բիլալ Հադֆի՝ զոհվել է«Stade de France» մարզադաշտում
Մյուս 4 ահաբեկիչները զոհվել են հարձակումների ընթացքում։
Խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվել
Փարիզում ազգային սգի 3-րդ օրն է։ Դպրոցները և համալսարանները, թանգարաններն ու համերգասրահերն այսօրվանից բացվում են։
Նախագահ Հոլանդը բոլոր պատգամավորներին հրավիրել է խորհրդարանի արտահերթ նիստին մասնակցելու։ Ֆրանսիայի պատմության մեջ սա երկրորդ անգամն է։ Ֆրանսիայի ժամանակով ժամը 16․00-ին կայանալիք նիստում քննարկվելու են անհրաժեշտ միջոցառումները։