Թուրքիայի մարդու իրավունքների հիմնադրամի (TİHV-ԹՄԱՀ) փաստագրության կենտրոնը հրապարակեց Դիարբեքիրի Սիլվան գավառում արդեն 11 օր շարունակվող պարետային ժամվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ մարդու իրավունքների խախտման դեպքերը։ Հաղորդագրության համաձայն՝ անվտանգության ուժերի կողմից սպանվել է 6 մարդ։ Այս հաղորդագրությունից հետո լուր ստացանք, որ Սիլվանի Մեսջիթ թաղամասում ևս մեկ մարդ է զոհվել։
86 հազ․ բնակչություն ունեցող Սիլվանում արդեն 11 օր է պարետային ժամ է հայտարարված։ Վերջին երկու մասվա ընթացքում սա թվով վեցերորդն է։
Մեսջիթ թաղամասում սպանվել է Սուլեյման Գյուլեչ անունով մի քաղաքացի։ Գյուլեչի սպանությունից հետո զոհերի թիվը հասավ 7-ի։
ԹՄԻՀ-ի հրապարակած զեկույցում տեղ գտած Սիլվանում զոհվածների և մարդու իրավունքների խախտման դեպքերը․
Նոյեմբերի 3
22-ամյա Մուսլում Թայյարը առավոտյան ժամերին սպանվել է ոստիկանական զրահապատ մեքենայից արձակված կրակով։
Նույն օրը՝ երեկոյան, 20-ամյա Սարթիփ Փոլաթը սպանվել է հատուկ ծառայությունների ջոկատների կողմից։
Սիլվանի Ջամի թաղամասի Ազիզօղլու փողոցում Պարետային ժամի դեմ բողոքի նպատակով հավաքված բնակիչների ուղղությամբ հատուկ ծառայության ջոկատները կրակ բացեցին, որի հետևանքով վիրավորվեցին Աբդուլքերիմ Էլեֆթոսը (27 տարեկան) և Ֆայսալ Քորքմազը (40 տարեկան)։
Նոյեմբերի 4
Հատուկ ծառայությունների ջոկատների կրակահերթից ծանր վիրավորվել է Էնգին Գեզգիջին (24 տարեկան)։ Նույն ջոկատը կրակոցներ է արձակել նաև վերջինիս հորաքրոջ ուղղությամբ, ով փորձել է մոտենալ նրան։ Երկուսն էլ մահացել են։
Նոյեմբերի 5
Իր տան մեջ վիրավորվել է 33-ամյա Մուքադդես Արբեղը։
Նոյեմբերի 6-7
Այս երկու օրերի ընթացքում ծանր վիրավորվել են Ռըդվան Ուսը և Ադնան Բաքըրը։
Նոյեմբերի 8
Մեհմեթ Եմին Չիչեքը (70 տարեկան) սպանվել է իր տանը հատուկ ծառայությունների ջոկատների կողմից գնդակոծության հետևանքով։
Նոյեմբերի 9
Ֆերիդուն թաղամասում, որտեղ պարետային ժամ հայտարարված չէր, սպանվել է 45 ամյա Մեհմեթ Գյունդուզը, վիրավորվել 3 հոգի։
Երեկոյան ժամերին 20-ամյա Յակուփ Սինբաղը սպանվել է հատուկ ծառայությունների ջոկատների կողմից։
20 հազար հոգի լքել է շրջանը, թաղամասերում անհնար է ապրել
ԹՄԻՀ-ն Սիլվանում մինչ այժմ հայտարարված պարետային ժամերի մասին հաշվետվություն է ներկայացրել․
Առաջին պարետային ժամից՝ օգոստոսի 16-ից մինչ օրս 14 քաղքացի է սպանվել։
Նոյեմբերի 3-ից սկսած պարետային ժամվանից հետո քաղաքը շրջափակման է ենթարկված զինվորական տանկերով։
Պարետային ժամ հայտարարված թաղամասերում ջուր և էլեկտրականություն չկա, ինտերնետը և հեռախոսային կապը չեն աշխատում։
Նշվում է, որ հատում ծառայությունների զրահապատ մեքենաներից և մզկիթի խոսափողերից հայտարարվել է, որ անմիջապես դատարկեն թաղամասը, հակառակ դեպքում կրակ կբացվի բոլորի ուղղությամբ։
20 հազ մարդ ստիպված է եղել լքել 86 հազ․ բնակչություն ունեցաղ Սիլվանը։
Նոյեմբերի 10-ին պատվիրակությունը, որի կազմում էին նաև ԱԺԿ պատգամավորներ Չաղլար Դեմիրելը և Ֆելեքնաս Ուջան, փորձել է մուտք գործել պարետային ժամ հայտարարված թաղամասերը, սակայն անվտանգության ուժերը թույլ չեն տվել։
Նվում է, որ նոյեմբերի 10-ին զինվորական տանկը սպանել է մի զինվորի՝ անցնելով նրա վրայով։
Ինչպես նշվում է՝ ՆԳՆ մի պաշտոնյա ԱԺԿ պատգամավորներին ասել է, որ հատուկ գործողությունները ավելի են խստացվել և որ «քարտեզից ջնջելու են» պարետային ժամ հայտարարված թաղամասերը։
Հարձակում խաղաղ ցուցարարների վրա
Մյուս քաղաքներում և գավառներում իրականացվող ցույցերի ընթացում գրանցվել են մարդու իրավունքների խախտումներ։
Նոյեմբերի 7-ին պարետային ժամի դեմ իրականացված ցույցի ընթացքում 23 հոգի է ձերբակալվել։
Նոյեմբերի 9-ին Սիլվանում հայտարարված պարետային ժամի դեմ բողեքի ցույց է կազմակերպվել Ջիզրեում։ Ցույցի ընթացքում երկու ցուցարար վիրավորվել է։
Նոյեմբերի 10-ին Սիլվանին օժանդակելու նպատակով Իզմիրում խաղաղ նստացույց իրականացնող ԱԺԿ 14 անդամներ, որոնց մեջ էր նաև ԹՄԻՀ հիմնադիր Ջոշկուն Ուստերջին, ձերբակալվել են։