Դիարբեքիրի Սիլվան գավառի երեք թաղամասերում փողոց դուրս գալու արգելքն արդեն 8 օր է շարունակվում է։ Այդ թաղամասերից չենք կարողանում հստակ տեղեկություն ստանալ։
Սիլվանում սա արդեն թվով 6-րդ փողոց դուրս գալու արգելքն է, և այս վերջին արգելի ժամանակ ընթացող հակամարտությունների ժամանակ արդեն 5 հոգի է զոհվել։
Թեքել, Քոնաք և Մեսջիթ թաղամասերում հակամարտությունները դեռ շարունակվում են:
«Դիջլե» լրատվական գործակալության տեղեկության համաձայն Ֆերիդուն թաղամասում, որտեղ արգելքը չի կիրառվում, մի սրճարանում կատարված գործողությունների ժամանակ 45-ամյա Մեհմեդ Յավուզը, 44-ամյա Սեյֆեթթին Քուրթը և 50-ամյա Աբդուլսամեթ Քեսիջին ծանր վիրավորվել են։ Վիրավորվածներից Մեհմեդ Յավուզը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, մյուս երկուսը Սիլվանի պետական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում են։
Մյուս կողմից էլ տեղեկություններ կան, որ Մեսջիթ թաղամասում, որտեղ արգելքն այժմ կիրառվում է, պայթյուն է տեղի ունեցել, և երկու ոստիկան է վիրավորվել։
Նշվում է, որ ութնօրյա արգելքի ընթացքում մեծ թվով մարդիկ են բերման ենթարկվել, էլեկտրաէներգիայի և ջրի խնդրի հետ մեկտեղ կա նաև սննդամթերքի պակասի խնդիր։
Պատվիրակությունը Սիլվանում
Ազգերի ժողովդավարական կուսակցության (ԱԺԿ-HDP), Ժողավրդավարական շրջաններ կուսակցության (ԺՇԿ-DBP) և Ազատ կանանց համագումարի (ԱԿՀ-KJA) ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որի մեջ էր նաև Դիարբեքիրի համաքաղաքապետ Ֆրաթ Անլըն, ժամանալ է Սիլվան։
ԱԺԿ-ի, ԺՇԿ-ի և ԱԿՀ-ի կազմած ատվիրակությունը նշեց, որ շրջանը պաշարման մեջ է գտնվում և հայտարարեց․ «Անվտանգության ուժերը պետք է անմիջապես լքեն իրենց պաշարված թաղամասերը»։
Հայտարարությամբ հանդես եկած ԱԺԿ Դիարբեքիրի պատգամավոր Չաղլար Դեմիրելը նշեց․ «Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) կարավարությունը փորձում է կոտորած իրականացնել այստեղ։ Մենք դա թույլ չենք տա։ Մենք կանգնելու ենք մեր պայքարող ժողովրդի կեղքին։ Անվտանգության ուժերը պետք է անմիջապես լքեն իրենց պաշարած թաղամասերը»։
«Էվրենսել»-ի հաղորդած տեղեկության համաձայն Սիլվանում ուսումնասիրություն անող ԱԺԿ Դիարբեքիրի պատգամավոր Զիյա Փիրը մեջբերել է իրենց ուղղված Ներքին գործերի նախարարությանը կից աշխատող պաշտոնյայի խոսքերը․ «Սիլվանի այս երեք թաղամասերը ջնջելու ենք քարտեզից»։