agos.com.tr կայքէջի գոյության առաջին իսկ օրերից արևմտահայերեն լուրեր ներկայացնող ‹‹Ակոս››-ի հայերեն բաժինը այլևս ընդգրկելու է նաև արևելահայերեն նյութեր:
agos.com.tr-ն, որը մինչ այժմ ներկայացել է երեք լեզուներով՝ անգլերեն, թուրքերեն և հայերեն, այսուհետ իր հայերենի բաժնում ընթերցողներին ներկայացնելու է նաև արևելահայերեն նորութուններ:
Արագ և ճշգրիտ տեղեկատվության աղբյուր
Վարդուհի Բալյանի կողմից արևելահայերեն են թարգմանվելու Թուրքիայի օրակարգին, մշակութային և քաղաքական կյանքին, հայկական համայնքին և մի շարք այլ թեմաներին առնչվող նորություններ: Սա ‹‹Ակոս››-ի հայաստանյան ընթերցողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տիրապետում են արևելահայերենի, հնարավորություն կտա արագ և ճշգրիտ տեղեկություն ստանալ վերոնշյալ թեմաների մասին:
Հայերեն ‹‹Ակոս››-ին կարող եք նաև հետևել facebook-ի և twitter-ի միջոցով: