PYD նշեց․ «Գաղթականների ունեցվածքի» օրենք չի ընդունվել

Սիրիայի ասորական և հայկական կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով Ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) և Ժողովրդի պաշտպանության ուժերին (ԺՊՈՒ-YPG) մասնավոր սեփականության բռնագրավման, բռնի զինվորագրման, անտեղի հարկերի սահմանման և եկեղեցական դպրոցների ուսումնական ծրագրին միջամտելու մեջ։

Ժողովրդավարական միություն կուսակցության համանախագահության խորհրդական Շինկո Դիբոն «Ֆրաթ» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում հերքեց այդ պնդումները։ 

Շ․ Դիբոն նշեց, որ «Գաղթականների ունեցվածքի» օրենք չի ընդունվել՝ ավելացնելով, որ մասնավոր սեփականության մասին ընդունվելիք օրենքի առաջնահերթությունը կլինի ասորի և արաբ ազգաբնակչության ունեցվածքի պաշտպանությունը։

Դիբո․ «Օրենքի նախագիծն օրակարգում է, սակայն դեռ պաշտոնապես հաստատված չէ 

Խոսելով ունեցվածքի օրենքի մասին՝ Շ․ Դիբոն նշեց․ «Ասորաբնակ Թիլ Թեմիր և արաբաբնակ Թիլ Հեմիս շրջանները, որոնք նշված էին հայտարարության մեջ, մի ժամանակ օկուպացված էին ԻՊ-ի ուժերի կողմից։ Ասորի և արաբ բնակչության մեծ մասը լքեց այդ շրջանները։ Այս տարածքների՝ Ժողովրդի պաշտպանության ուժերի (YPG) կողմից ազատագրումից հետո, մարդիկ սկսեցին ետ վերադառնալ։ Վերադարձից հետո արաբ և ասորի ազգաբնակչության մեջ խնդիրներ ծագեցին։ Որոշ մարդիկ չէին ցանկանում վերադարձողներին հանձնել նրանց պատկանող հողատարածքներն ու ունեցվածքը՝ պնդելով, որ մինչև փախուստը վերջիններս դրանք վաճառել են իրենց։ Այս պատճառով էլ խնդիրներ առաջացան։ Ջազիրայի ժողովրդավարական ինքնակառավարման իրավունքի խորհուրդը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, օրակարգ բերեց պատերազմի պատճառով գաղթած մեր արաբ և ասորի եղբայրների ունեցվածքների պաշտպանության հարցը։ Սակայն դեռ ոչինչ պաշտոնապես հաստատված չէ։ Մեր նպատական է ոչ թե բռնագրավել ինչ-որ մեկի ունեցվածքը, այլ պաշտպանել այս տարածքներից գաղթած բնակիչների ունեցվածքը՝ բռնագրավված ուրիշների կողմից, ինչպես նաև կանխել այս պատճառներով ծագող թշնամանքը»։

Բռնի զինվորագրում չկա

Հանդես գալով այն պնդումների դեմ, թե Ժողովրդի պաշտպանության ուժերը բռնի կերպով զինակոչում են ասորի երիտասարդներին՝ Դիբոն նշեց, որ անհնար է, որ ԺՊՈՒ-ն բռնի ուժով մարդկանց իր շարքեր զինվորագրի։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ