Թուրքիան հրադադարի չի պատրաստվում

Ահմեդ Դավութօղլուի ղեկավարությամբ տեղի ունեցած անվտանգության քննարկմանը որոշում կայացվեց ՊԿԿ-ի դեմ գործողություններն առանց ընդհատման իրականացնել նաև ձմռան պայմաններում։

Անվտանգության քննարկումից հետո հայտարարություն արվեց․ «Հանգամանորեն քննարկվեց ահաբեկչության դեպ պայքարի շրջանակներում իրականացվող խաղաղության և ժողովրդավարության գործողությունների դրությունը։ Որոշվեց, որ թուրքական զինված ուժերը նույն ուժգնությամբ շարունակելու են պառակտիչ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունները»։

Շնորհավորանք Դավութօղլուից

Նշվեց, որ Չանքայա պալատում իրականացված հանդիպումն ընթացել է շատ հանգիստ մթնոլորտում, և որ Դավութօղլուն շնորհավորել է այս գործընթացում ջանք չխնայած ոստիկանությանը, ժանդարմերիային և բոլոր համապատասխան ստորաբաժանումներին։ 

Գործողությունները շարունակվելու են նաև ձմռան պայմաններում

Շեշտելով, որ ժողովի ժամանակ քննարկվել են Սիրիայիում ընթացող զարգացումները, սահմանի այն կողմում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները, նշվեց․ «Հանգամանորեն քննարկվեց ահաբեկչության դեպ պայքարի շրջանակներում իրականացվող խաղաղության և ժողովրդավարության գործողությունների դրությունը։ Որոշվեց, որ թուրքական զինված ուժերը նույն ուժգնությամբ շարունակելու են պառակտիչ ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող գործողությունները»։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ