ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրություններին

Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների առաջին քայլը՝ պատրիարքական տեղապահի ընտրությունները կայացել են այսօր։ Տեղապահ է ընտրվել Գերաշնորհ Տ․ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը։ Սակայն Ստամբուլի նահանգապետարանը միջամտել է Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացին՝ տեղապահի ընտրությունները համարելով «իրավականորեն» անընդունելի։ Նահանգապետարանի միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Բեքչյանը։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Պատրիարքական ընտրությունները կսպասեն Թուրքիայում անցկացվելիք հարաքվեի ավարտին

«Նախագահ Էրդողանը տեղյակ է ընտրությունների մասին, այդ հարցով նահանգապետարան դիմում չի ներկայացվելու»,- նշել է Թուրքիայի հայոց պատրիարքական գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանը։