ՊԵՏՐՈՍ ՇԻՐԻՆՕՂԼՈՒ

ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Հայոց պատրիարքի ընտրությունները նույնպես Էրդողանի հայեցողությանը մնացին

Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի և Համայնքային հաստատությունների համագործակցության հարթակի՝ VADİP նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ Էրդողանի հետ ունեցած հանդիումից հետո Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունների հարցում նոր իրականություն ստեղծվեց։ Ըստ Շիրինօղլուի՝ Էրդողանն ասել է․ «Հանրաքվեի ավարտից անմիջապես հետո պատրիարքական ընտրությունների և համայնքային հաստատությունների ղեկավարի ընտրության հարցով ենք զբաղվելու»։ Այսպիսով՝ հայկական համայնքին պարտադրված անորոշության հետ մեկտեղ, այս հարցը ևս Էրդողանի հայեցողությանը թողնվեց։
ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԷՆ Նախատեսվում է Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններ իրականացնել

Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշում է կայացրել պաշտոնապես հանգստի կոչել Մեսրոպ Բ-ին, ով արդեն յոթ տարի է անգործունակ է առողջական խնդիրների պատճառով և հայտարարել է, որ դիմում են ներկայացնելու պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար։