ԵՐԿՐԻՑ ՎՏԱՐՈՒՄ
Ֆրանսահայը վտարվել է Թուրքիայից՝ թուրքերեն խոսելու համար
Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները անձագրի ստուգում են իրականացրել։ Ռիչարդ Դեմիրջին վտարվել է Թուրքիայից, քանի որ ստուգում իրականացնողներին ասել է՝ Ֆրանսիայի հայ է։ «Թուրքերեն ես խոսում, ինչպե՞ս թե թուրք չես»,- հարցրել են ոստիկանները Դեմիրջիին, ում այժմ արգելվում է մուտք գործել Թուրքիայի տարածք։