ՀՐԱՆՏ ԴԻՆՔ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հրանտ Դինք հիմնադրամի 2017թ․ օրատետրն արդեն հասանելի է
2010 թվականից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամը տարբեր թեմաներով օրատետրեր է պատրաստում և հրատարակում։ 2017թ․ օրատետրի թեման «ուտելիքն» է։ Օրատետրը հայերեն, թուրքերեն և անգլերեն է։
Գանձը գետնի տակ չէ, գետնի երեսին է
Հրանտ Դինք հիմնադրամի՝ մշակութային ժառանգության շուրջ իրականացրած աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի հայկական, հունական, ասորական և հրեական կառույցների ցանկը կազմելուց հետո նախագիծը Կայսերիի (Կեսարիա) մշակութային ժառանգության վրա է կենտրոնացել։ Կայսերին, որի բնակչության մեկ երրորդը 19-րդ դարի վերջում ոչ մահմեդականներն էին կազմում, մշակութային ժառանգության տեսանկյունից ամենահարուստ քաղաքներից է, սակայն այդ ուղղությամբ ամենաքիչ աշխատանքներն այնտեղ են իրականացվել։
Ռաքել Դինք. ‹‹Այսօր էլ են փորձում հնագույն մշակույթներ ոչնչացնել››:
‹‹Կործանված քաղաքակրթություն՝ ոչ մահմեդական բնակչության ունեցվածքը Օսմանյան Կայսրության անկման և վաղ հանրապետական ժամանակաշրջանում›› համածողովի ընթացքում Ռաքել Դինքը հանդես եկավ բացման խոսքով. ‹‹Հարյուր տարի առաջ այս հողերում, որտեղ բոլորս միասին էինք ապրում, հնագույն մի քաղաքակրթություն է ոչնչացվել: Այսօր էլ են փորձում հնագույն մշակույթներ ոչնչացնել: Այսօրվա իրադարձությունները և դրանց հետևում գտնվող իրականությունն ամբողջովին կարող ենք տեսնել միայն այն դեպքում, եթե կարողանանք անցյալը ճիշտ փոխանցել››: