ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Նոթեր Ստեփանավանից

dzovinarlok@gmail.com

Մի սէր էլ աւե­­լացաւ իմ սրտում եւ այդ սի­­րոյ անու­­նը Ստե­­փանա­­վան է։ Կար­­ծում եմ, ամէն հա­­յաս­­տանցի ինքզին­­քին պարտք է. մի մեծ Հա­­յաս­­տան է պարտք՝ իր քա­­ղաք­­նե­­­րով եւ գիւ­­ղե­­­րով։ Այո, ամէն հա­­յաս­­տանցի պէտք է առիթ չփախցնի գո­­նէ աչ­­քի ծայ­­րով տես­­նել ներ­­կա­­­յիս Հա­­յաս­­տա­­­նի եւ Ար­­ցա­­­խի 59 քա­­ղաք­­նե­­­րը։ Մա­­յիսի 7-ին առիթ ու­­նե­­­ցայ մեկ­­նել Լո­­ռու մար­­զի Ստե­­փանա­­վան քա­­ղաքը։ 144 քմ. է Երե­­ւանից, 2,5 ժա­­մից կա­­րելի է հաս­­նել։ Երբ մօ­­տենում ենք քա­­ղաքին, ծա­­ռերը կար­­ծես խո­­նարհւում են հիւ­­րի առ­­ջեւ եւ արե­­գակը բազ­­մա­­­պատ­­կում իր շո­­ղերը ծա­­ռերի արան­­քից։ Եւ ահա հրա­­պարա­­կը։ Ահա նա՝ Ստե­­փան Շա­­հու­­մեանը, որի անու­­նով Ջա­­լալօղ­­լի քա­­ղաքը 1923-ին վե­­րանո­­ւանո­­ւեց Ստե­­փանա­­վան։ Քա­­ղաքի ծննդեան օրը 1810 թո­­ւականն է. Ստե­­փանա­­վանի գե­­րեզ­­մա­­­նատա­­նը կայ յու­­շա­­­քար այդ մա­­սին. «Աւանս հիմ­­նեց որ­­դին իշ­­խան Դա­­ւիթ Հա­­սան-Ջա­­լալեանց՝ 1810»։ Ստե­­փան Շա­­հու­­մեանի ար­­ձա­­­նը վեր է խո­­յանում աչ­­քիդ առաջ, տակ­­նուվրայ անում իր երի­­տասարդ յե­­ղափո­­խական ոգով։ Ար­­ձա­­­նը տե­­ղադ­­րո­­­ւել է 1982-ին։ Քան­­դա­­­կագոր­­ծը Արա Յա­­րու­­թիւնեանն է։ Սո­­վորա­­բար մար­­դուն քա­­րի մէջ մարմնա­­ւորե­­լով՝ ար­­ձա­­­նաց­­նում են, հա­­ղոր­­դե­­­լով ինչ-որ մի գա­­ղափար, սա­­կայն Ստե­­փանա­­վանի Շա­­հու­­մեանը կար­­ծես դուրս է պրծնում ար­­ձա­­­նից եւ եթէ գա­­ղափար է մարմնա­­ւորում, ապա դա մշտա­­դալար երի­­տասարդ ոգին է, տե­­սանե­­լի տար­­բեր դի­­տակէ­­տերից։ Ար­­ձա­­­նը դի­­մակա­­յում է քա­­մինե­­րի շրջապ­­տոյտին։ Իր դիրքն ու Ճար­­տա­­­րապե­­տական լու­­ծումը դարձնում են նրան աշ­­խարհա­­կեդ­­րոն, իսկ մնա­­ցածը՝ իմպրո­­վիզա­­ցիայ է՝ ամ­­պե­­­րի եր­­թը, օրո­­ւայ գու­­նա­­­յին տրա­­մադ­­րութեան փո­­փոխու­­թիւննե­­րը, վեր­­ջա­­­պէս, դա­­րի ան­­կա­­­յու­­թիւնը։

Քայ­­լե­­­լով առաջ, հաս­­նում ենք Ստե­­փան Շա­­հու­­մեանի տուն-թան­­գա­­­րանին։ Ստե­­փան Շա­­հու­­մեանը ծնո­­ւել է 1878-ին Թիֆ­­լի­­­սում, Ջա­­լալօղ­­լի եկել էր ըն­­կե­­­րոջ հետ 1895-ին։ Յե­­տոյ կրկին 1899-ին։ Հան­­դի­­­պել էր Եկա­­տերի­­նա Տէր-Գրի­­գորեանին եւ ամուսնա­­ցել նրա հետ։ Որ­­քա՞ն էր մնա­­ցել այստեղ, երե­­ւի մէկ տա­­րի։ Թան­­գա­­­րանը փակ էր թա­­գաժահ­­րի առի­­թով, մտնել հնա­­րաւոր չէր, սա­­կայն ապա­­կինե­­րից ներս նա­­յելով ես տե­­սայ մի տուն առ­­մուտքով։ Իս­­կա­­­կան տուն էր։ Զար­­մա­­­ցայ. ինչպէ՞ս թէ տուն՝ թան­­գա­­­րանում։ Պար­­զե­­­ցի, որ այդ տան մէջ էր նա ապ­­րել, անե­­րոջ՝ Սեր­­կէյ Տէր-Գրի­­գորեանի տունն էր, որը 1934-ին վե­­րածո­­ւեց թան­­գա­­­րանի, իսկ Ստե­­փան Շա­­հու­­մեանի 100-եակին բա­­ցուեց ար­­դէն մեծ թան­­գա­­­րանը, որը իր մէջ նե­­ռարեց այս սպի­­տակ տու­­նը առ­­մուտքով։ Այդ հո­­յակապ մտայ­­ղա­­­ցու­­մի հե­­ղինա­­կը Սեր­­վետ Պօ­­ղոսեանն էր։

Ստե­­փանա­­վան քա­­ղաքի փո­­ղոց­­նե­­­րը, հրա­­պարակ­­նե­­­րը, սան­­դուխնե­­րի աս­­տի­­­ճան­­նե­­­րը ամ­­բողջո­­վին պա­­տած էին խա­­տու­­տիկնե­­րով։ Քայ­­լում էիր դե­­ղին ծաղ­­կած խա­­տու­­տի­­­կագոր­­գով։ Ծա­­ղիկ­­նե­­­րը դուրս էին գա­­լիս իրենց հա­­մար սահ­­մա­­­նուած այ­­գու ծաղ­­կա­­­նոց­­նե­­­րից եւ յայտնւում ոտ­­քի տակ։ Մա­­յիսի 9-ին, երբ տօ­­նում էինք յաղ­­թա­­­նակի 75-ամեակը, տե­­սայ, թէ ինչպէս են խա­­տու­­տիկնե­­րից մաք­­րում Ան­­յայտ Զի­­նուո­­րի ար­­ձա­­­նի հար­­թա­­­կը…։

Շա­­րու­­նակելի