ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Զառա Անտոնեանի «Սեւ կատու» բեմադրութիւնը

dzovinarlok@gmail.com

Կայ կինոյում ժանր, որը կոչ­­ւում է հօ­­րօր (horror film), երբ հան­­դի­­­սատե­­սը շա­­րու­­նակ շունչը պա­­հած գտնւում է հա­­ճելի վա­­խի մէջ։ Ին­­չո՞ւ հա­­ճելի։ Յի­­շենք մթնշա­­ղին ման­­կա­­­կան հա­­ւաքոյթնե­­րը, երբ ինչ-որ մէ­­կը՝ամե­­նիմա­­ցը, շշու­­կով պատ­­մում էր սար­­սա­­­փազ­­դու պատ­­մութիւններ, իսկ մնա­­ցած ներ­­կա­­­ները սար­­սա­­­փից քա­­րանում էին...

Ամե­­րիկեան գրող Էտ­­կար Ալ­­լան Պո­­յի (1809-1849) պատ­­մո­­­ւածքնե­­րը հէնց այդ ժան­­րից էին։ 20-րդ դա­­րում նրա պատ­­մո­­­ւածքնե­­րին յա­­ճախ էին դի­­մում էկ­­րա­­­նաւոր­­ման հա­­մար։ Աւե­­լի շատ, քան որե­­ւէ ու­­րիշ գրո­­ղի։ Յատ­­կա­­­պէս նրա «Սեւ Կա­­տու» պատ­­մո­­­ւած­­քին։ Սա­­կայն էկ­­րա­­­նաւո­­րու­­մը գրա­­կանու­­թիւնից եր­­բեմն այնքան է հե­­ռանում, որ պատ­­մո­­­ւած­­քից մնում են միայն որոշ ման­­րա­­­մաս­­նութիւններ։ Պա­­տահա­­կան չէ, որ Ֆ.Դոս­­տոեվսկին (1821-1881) Ալ­­լան Պո­­յի պատ­­մո­­­ւածքնե­­րի նա­­խաբա­­նում նկա­­տում է, որ Էտ­­կար Պո­­յի ՛՛երե­­ւակա­­յու­­թեան ու­­նա­­­կու­­թեան մէջ կայ մի առանձնա­­յատ­­կութիւն, որը մենք չենք հան­­դի­­­պել ոչ ոքու մօտ. դա ման­­րա­­­մաս­­նե­­­րի ուժն է։

Երե­­ւանեան «Մեթ­­րօ» թատ­­րո­­­նում «Սեւ կա­­տու» պատ­­մո­­­ւած­­քի հի­­ման վրայ խա­­ղաց­­ւում է ներ­­կա­­­յացում Զա­­ռա Ան­­տո­­­նեանի բե­­մադ­­րութեամբ։ Դե­­րերում Անդրա­­նիկ Մի­­քայէ­­լեանն է եւ Մա­­րիկա Դով­­լաթբե­­կեանը։ Երաժշտա­­կան ձե­­ւաւո­­րու­­մը Ջեմ­­մա Մի­­նասեանինն է, նա էլ ողջ ներ­­կա­­­յաց­­ման ըն­­թացքում պա­­տի որ­­մա­­­խոր­­շում նստած թաւ­­ջութակ է նո­ւագում։ Զգեստնե­­րի հե­­ղինա­­կը Վա­­լեն­­տի­­­նա Ջուլհա­­կեանն է։

Այժմ անդրա­­դառ­­նամ պատ­­մո­­­ւած­­քի թա­­տերա­­կանաց­­մա­­­նը։ Ի տար­­բե­­­րու­­թիւն էկ­­րա­­­նաւոր­­ման այս ներ­­կա­­­յաց­­ման մէջ ոչ մի շե­­ղում չկայ Ալ­­լան Պո­­յի տեքստից։ Այ­­նո­­­ւամե­­նայ­­նիւ սա Ալ­­լան Պօ չէ։ Որով­­հե­­­տեւ ներ­­կա­­­յաց­­ման գերխնդի­­րը ամե­­նեւին էլ հօ­­րօրը չէ։ Ներ­­կա­­­յաց­­ման իմաս­­տը շատ աւե­­լին է։ Դա ընդհան­­րա­­­պէս Սե­­ւի մա­­սին է, այն սե­­ւի, որը մթու­­թեան մէջ է պա­­հում մար­­դու գի­­տակ­­ցութիւ­­նը 21-րդ դա­­րում։ Ակա­­մայ մի շար­­քի մէջ են շար­­ւում Սեւ լու­­սի­­­նը, Սեւ ամ­­պե­­­րը, Սեւ ձիւ­­նը, Սեւ մար­­դը։ Սեւ ճա­­կատա­­գիրը։ Ահա ինչ է կա­­տար­­ւում աշ­­խարհի հետ, որ­­տեղ մար­­դու գի­­տակ­­ցութիւ­­նը մթագ­­նում է։

Երբ բե­­մը լու­­սա­­­ւոր­­ւում է (իսկ ժա­­մանա­­կակից բե­­մերը զուրկ են վա­­րագոյ­­րից), մենք տես­­նում ենք ու­­տեստնե­­րով եւ խմիչ­­քով լի շքեղ սե­­ղան, որի եր­­կու ծայ­­րին նստած են կին եւ տղա­­մարդ։ Սա­­կայն նրանք հան­­գիստ չեն։ Շու­­տով նրանք սկսում են մի­­մեանց վրայ նե­­տել շշե­­րով եւ խնձոր­­նե­­­րով։ Եւ շու­­տով մենք անդրա­­դառ­­նում ենք, որ շշե­­րը չա­­փազանց շատ են եւ տղա­­մար­­դը ուղղա­­հայեաց լեց­­նում է պա­­րու­­նա­­­կու­­թիւնը կո­­կոր­­դի մէջ։ Ինչպէ՞ս չի խեղդւում։ Նաեւ բա­­ցայայ­­տում ենք, որ կի­­նը ամե­­նեւին էլ կին չէ, այլ այն սեւ կա­­տուն է, սեւ բախտն է, որից տղա­­մար­­դը ճար չու­­նի։ Փոր­­ձում է խեղ­­դել, նոյ­­նիսկ բռնա­­բարում է։ Բայց ձեր­­բա­­­զատո­­ւել չի կա­­րող, որով­­հե­­­տեւ սեւ բախ­­տը այ­­լեւս նրա գի­­տակ­­ցութեան մէջ է, որը պատ­­ռում է են­­թա­­­գիտակ­­ցութեան կա­­ղապա­­րը եւ մեր­­կացնում այն։ Ինչպէ՞ս է դա ար­­ւում։ Բե­­մի վրայ ման­­կա­­­կան խա­­ղալիք­­ներ են ցիր ու ցան ար­­ւում. թւում է, թէ դրանք ոչ մի կապ չու­­նեն գոր­­ծո­­­ղու­­թեան հետ։

Կին եւ տղա­­մարդ։ Սէր եւ ատե­­լու­­թիւն, որոնք մէկ լծո­­ւած­­քի մէջ են։ Եթէ փոր­­ձես սպա­­նել ատե­­լու­­թիւնը, սէրն էլ կը սպան­­նո­­­ւի։ Եւ այդ ամէ­­նը Սեւ կա­­տուի ախ­­տա­­­նիշն է։ Դա­­րի ախ­­տա­­­նիշը։ Գու­­ցէ եւ բո­­լոր դարերի...