«Խոր վշտով տեղեկացայ Պոլսոյ Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանի մահուան մասին։
Որպէս հոգեւոր առաջնորդ նա իր անգնահատելի ներդրումն է ունեցել Թուրքիայում ազգային-եկեղեցական կեանքի շարունակական աշխուժացման ու Հայոց եկեղեցու եւ հայ համայնքի ամրապնդման ու միասնութեան գործում։
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆեանն իր գործունէութեամբ վայելել է բարձր հեղինակութիւն եւ շատերի յիշողութիւններում կը մնայ որպէս իր առաքելութեանն անմնացորդ նուիրուած հոգեւոր առաջնորդ։։
Իմ խորին ցաւակցութիւնն եմ յայտնում Պատրիարք Մութաֆեանի հարազատներին, Պոլսո Հայոց Պատրիարքարանին եւ հայկական համայնքի բոլոր ներկայացուցիչներին»։