ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մտորումներ գրականութեան շուրջ

dzovinarlok@gmail.com

1.Կար ժամա­նակ, երբ մենք չու­­­նէինք ոչ մի ճշմար­­­տութիւն, բա­­­ցի գե­­­ղարո­­­ւես­­­տա­­­­­­­կան գրա­­­կանու­­­թիւնից։ Մեր կեան­­­քը հա­­­մալ­­­րո­­­­­­­ւած էր գրա­­­կանու­­­թեամբ։ Հի­­­մա էլ են կար­­­դում, բայց չեն ըն­­­թերցում։ Միայն մէջ­­­բե­­­­­­­րումներ են անում. կարճ, յստակ մի միտք, որը լայք էր կ՚ապա­­­հովո­­­ւի Facebook-եան էջում։ Ժա­­­մանակ­­­նե­­­­­­­րը փո­­­խուել են. եթէ նախ­­­կի­­­­­­­նում մենք էինք վա­­­զում գրքի հե­­­տեւից, ապա հի­­­մա գիրքն է վա­­­զում մեր հե­­­տեւից, եւ գիր­­­քը այ­­­սօր մրցակ­­­ցում է ահ­­­ռե­­­­­­­լի քա­­­նակու­­­թեան տե­­­ղեկա­­­տուա­­­կան նիւ­­­թե­­­­­­­րի հետ։ Յատ­­­կա­­­­­­­պէս բա­­­ցայայտման, որոնք այ­­­լեւս գե­­­ղարո­­­ւես­­­տա­­­­­­­կան բնոյ­­­թի չեն, այլ՝ վա­­­ւերագ­­­րա­­­­­­­կան։

2. Յի­­­շո՞ւմ էք յայտնի ար­­­տա­­­­­­­յայ­­­տութիւ­­­նը, որ «փո­­­ղից հոտ չի գա­­­լիս»։ Հռո­­­մեական կայսր Վես­­­պա­­­­­­­սիանու­­­սը օր ու գի­­­շեր մտա­­­ծում էր, ինչպէս լեց­­­նի գան­­­ձա­­­­­­­րանը. նա նոյ­­­նիսկ պե­­­տական պաշ­­­տօններն էր վա­­­ճառում եւ…տուրք դրեց պետ­­­կա­­­­­­­րան­­­նե­­­­­­­րի վրայ։ Երբ որ­­­դին կշտամ­­­բեց նրան այդ տուրքի հա­­­մար, Վես­­­պա­­­­­­­սիանու­­­սը մօ­­­տեց­­­րեց մե­­­տաղադ­­­րա­­­­­­­մը քթին եւ ասաց, որ հոտ չի զգում։ Այո՛, իրա­­­ւացի էր Վե­­­պասիանու­­­սը, փո­­­ղից հոտ չի գա­­­լիս, բայց այ­­­սօ­­­­­­­րուայ հա­­­յաս­­­տա­­­­­­­նեան շատ ԶԼՄ-ից պա­­­տուի­­­րատու­­­նե­­­­­­­րի փո­­­ղի հոտն է գա­­­լիս եւ դա պոռնկու­­­թիւն է։ Սո­­­վորա­­­բար պոռնկու­­­թիւն ասե­­­լով՝ ի նկա­­­տի ու­­­նեն մարմնա­­­վաճա­­­ռու­­­թիւնը, բայց պոռ­­­նութիւ­­­նը առա­­­ջին հեր­­­թին մաս­­­նա­­­­­­­գիտա­­­կան պա­­­տիւն ու խիղ­­­ճը վա­­­ճառելն է։

3.Իտա­­­լացի գրող Ումբեր­­­տօ Էկոն (Umberto Eco, 1932-2017), խօ­­­սելով գրա­­­կանու­­­թեան մա­­­սին, ասում է.

«Գրա­­­կանու­­­թիւնը ըն­­­թերցում են զո­­­ւար­­­ճութեան հա­­­մար, հո­­­գեւոր զար­­­գացման, գի­­­տելիք­­­նե­­­­­­­րի հարստաց­­­ման, վեր­­­ջա­­­­­­­պէս ժա­­­մանա­­­կը սպա­­­նելու հա­­­մար։ Ըստ էու­­­թեան ոչ ոք չի ստի­­­պում մեզ կար­­­դալ այդ նիւ­­­թե­­­­­­­րը, եթէ խօս­­­քը չի գնում դպրո­­­ցական ցու­­­ցա­­­­­­­կի մա­­­սի»։

Գու­­­ցէ Ումբեր­­­տօ Էկոն իրա­­­ւացի է, բայց հա­­­յաս­­­տա­­­­­­­նեան իրա­­­կանու­­­թեան մէջ գիրք կար­­­դա­­­­­­­լը չէ, բայց գրքի շնոր­­­հանդէ­­­սը ապա­­­հով­­­ւում է զո­­­ւար­­­ճա­­­­­­­լի ցե­­­րեկոյթ, որը հնա­­­րաւո­­­րու­­­թիւն է տա­­­լիս մէկ­­­տե­­­­­­­ղուել, ելոյթներ ըմ­­­բոշխնել (խօսք, երգ), այ­­­նուհե­­­տեւ լու­­­սանկա­­­րուել՝ սկզբից հե­­­ղինա­­­կի հետ, յե­­­տոյ՝ խմբա­­­կային։ Այնքան ենք լու­­­սանկար­­­ւում, որ այն դառ­­­նում է ամե­­­նակա­­­րեւոր բա­­­նը մեր կեան­­­քում։ Պէտք չէ ընդհան­­­րա­­­­­­­պէս ասել, որ գնում ես կի­­­նօ, թատ­­­րոն, նիս­­­տի, ժո­­­ղովի, ուղղա­­­կի պէտք է ասել հե­­­տեւեալը. «Գնում եմ կի­­­նօ՝ լու­­­սանկա­­­րուե­­­լու»; «Գնում եմ այ­­­սինչի տա­­­րեդար­­­ձին՝ լու­­­սանկա­­­րուե­­­լու», «Մեկ­­­նում եմ Վե­­­նետիկ՝ լու­­­սանկա­­­րուե­­­լու»…Տխուր է, որով­­­հե­­­­­­­տեւ կա­­­րեւո­­­րը փո­­­խարին­­­ւում է երկրոր­­­դա­­­­­­­կանով։ Պատ­­­ճառն ու հե­­­տեւան­­­քը փոխ­­­ւում են տե­­­ղերով։

4. Այժմ անդրա­­­դառ­­­նամ ամե­­­նատա­­­րածո­­­ւած երե­­­ւոյ­­­թին՝ շնոր­­­հա­­­­­­­ւորանքնե­­­րին։ Գրո­­­ղը գիրք է գրել եւ տպագ­­­րել, նրան ասում են «Շնոր­­­հա­­­­­­­ւորում եմ»։ Նոյ­­­նը ասում են նկար­­­չին, որը ցու­­­ցա­­­­­­­հան­­­դէս է բա­­­ցել կամ երգչին, որը հա­­­մերգ է եր­­­գել. Ո՞ւմ հա­­­մար է գրո­­­ղը գիրք գրել. իր հա­­­մար թէ՞ ըն­­­թերցո­­­ղի։ Ու­­­րեմն ըն­­­թերցո­­­ղին պէտք է շնոր­­­հա­­­­­­­ւորել։ Ֆիլ­­­մը ո՞ւմ հա­­­մար է նկա­­­րահա­­­նուել։ Եթէ ֆիլմն ան­­­յա­­­­­­­ջող է, հան­­­դի­­­­­­­սատե­­­սին թո­­­ղել է ան­­­տարբեր, կա­­­րելի է ռե­­­ժիսո­­­րին շնոր­­­հա­­­­­­­ւորել (ի վեր­­­ջոյ աշ­­­խա­­­­­­­տանք է կա­­­տարել), բայց եթէ ֆիլ­­­մը իրօք յու­­­զել է, ապա շնոր­­­հա­­­­­­­կալու­­­թիւն պէտք է յայտնել եւ շնոր­­­հա­­­­­­­ւորել ինքզին­­­քին։ Որ­­­քա՛ն ենք յոգ­­­նել բա­­­ռերից, որոնք ոչինչ չեն նշա­­­նակում։

5. Գրո­­­ղը աս­­­տո­­­­­­­ւած չէ, բայց կապ ու­­­նի աստծու հետ։ Գրո­­­ղը եր­­­կու մարդ է. մէ­­­կը մաս­­­նակցում է կեան­­­քի ըն­­­թացքին, իսկ միւ­­­սը՝ կող­­­քից հե­­­տեւում է։ Չա­­­փազանց հե­­­տաքրքիր է։

Վի­­­լեամ Սա­­­րոյեանի կար­­­ծի­­­­­­­քով գրո­­­ղը նա է, ով հաս­­­կա­­­­­­­նալու ու­­­նա­­­­­­­կու­­­թիւն ու­­­նի. երբ այդ ու­­­նա­­­­­­­կու­­­թիւնը ձեռք ես բե­­­րում, ապա կի­­­րառե­­­լով այն՝ հրաշքներ ես գոր­­­ծում։

Գրող կամ ռե­­­ժիսոր լի­­­նելը դա մաս­­­նա­­­­­­­գիտու­­­թիւն չէ. դա շուրջօ­­­րեայ, ցմահ հո­­­գեվի­­­ճակ է, որը չի դա­­­դարում եր­­­բեք։ Եթէ գրո­­­ղը շօ­­­շափում է ինչ-որ նիւթ, ապա ստեղծւում է այնպի­­­սի էներ­­­գե­­­­­­­տիկ դաշտ, որի ձգո­­­ղական ու­­­ժը բե­­­րում է այդ նիւ­­­թի վե­­­րաբե­­­րեալ ան­­­թիւ ման­­­րա­­­­­­­մաս­­­նութիւններ։ Պա­­­տահա­­­կանու­­­թիւն չէ դա. բա­­­ցում էք հե­­­ռատե­­­սիլը եւ իս­­­կոյն այդ նիւ­­­թի շուրջ են խօ­­­սում, բա­­­ցում էք հա­­­մացան­­­ցը, առա­­­ջին պա­­­տահած բա­­­նը, որ տես­­­նում էք, ձեր նիւ­­­թին է վե­­­րաբեր­­­ւում, մէ­­­կը ձեզ զան­­­գում է հե­­­ռախօ­­­սով, կրկին այդ նիւթն է շօ­­­շափ­­­ւում։ Եւ ար­­­դէն ոչ թէ դուք էք զբաղ­­­ւում այդ նիւ­­­թով, այլ ին­­­քը նիւթն է ձեզ ուղղոր­­­դում, իսկ դուք դառ­­­նում էք նրա կա­­­մակա­­­տարը, օրի­­­նակ, Փուշկի­­­նը չա­­­փազանց զար­­­մա­­­­­­­ցել էր, երբ իր «Եւ­­­գե­­­­­­­նի Օնե­­­գին» վէ­­­պի հե­­­րոսու­­­հին՝ Տա­­­տեանան ամուսնա­­­ցաւ, իսկ Տոլստո­­­յը որ­­­պէս հե­­­ղինակ չկա­­­րողա­­­ցաւ կան­­­խել Ան­­­նա Կա­­­րենի­­­նայի անձնաս­­­պա­­­­­­­նու­­­թիւնը, երբ նա նե­­­տեց ինքզին­­­քը գնաց­­­քի անիւ­­­նե­­­­­­­րի տակ…

6. Ինչպէս ասա­­­ցի, գրո­­­ղը եր­­­կու մարդ է, ուստի սո­­­վորա­­­բար գրա­­­կանու­­­թեամբ զբա­­­ղուել կա­­­րող է տղա­­­մար­­­դը։ Ին­­­չո՞ւ։ Որով­­­հե­­­­­­­տեւ կի­­­նը ար­­­դէն եր­­­կու մարդ է. եթէ նա ըն­­­տա­­­­­­­նիք է կազ­­­մել, ապա նա այդ ըն­­­տա­­­­­­­նիքի գլխա­­­ւոր սպա­­­սաւորն է, մինչդեռ գրա­­­կանու­­­թիւնը պա­­­հան­­­ջում է տրո­­­ւել նրան անմնա­­­ցորդ, լի­­­նել առանձնու­­­թեան մէջ։ Ան­­­շուշտ կան բազ­­­մա­­­­­­­թիւ կին-գրող­­­ներ, բայց դրանք բա­­­ցառու­­­թիւն են կազ­­­մում ընդհա­­նուր թո­­ւից…