ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հրանդ՝ ամէն անգամ Յունուարի 19-ին

dzovinarlok@gmail.com

12տարի անցաւ… Այդ օրը, այդ ժա­­մը այ­­սուհետ ամէն տա­­րի կրկին պի­­տի գայ ամա­­նորից քիչ անց…Այնքան տաք էր, որ վե­­րար­­կու չհա­­գաւ եւ այնքան արագ պի­­տի վե­­րադառ­­նար, որ բջջա­­յինը թո­­ղեց սե­­ղանին, բայց երբ մար­­դիկ սեն­­սա­­­ցիոն լու­­րե­­­րում լսե­­ցին, թէ ինչ նրա հետ կա­­տարո­­ւեց, բո­­լորը սկսե­­ցին նրան զան­­գել, կար­­ծես, հէնց նրա­­նից էին ու­­զում տե­­ղեկա­­նալ, թէ ինչպէս նա սպան­­նո­­­ւեց, եւ բջջա­­յինը սկսեց կա­­տաղի պտտո­­ւել սե­­ղանին, մնա­­լով յա­­ւերժ ան­­պա­­­տաս­­խան…

Ուր Հրանդն էր մնում, այնտեղ ան­­թիւ գրքեր էին նաեւ լի­­նում։ Գիրքն էր կեր­­տել նրան։ Նրա տան առանձնա­­սենեակի պա­­տերը ծած­­կո­­­ւած էին գրա­­դարակ­­նե­­­րով։ Նոյնն էր «Ակօս»-ի խմբագ­­րա­­­տան իր առանձնա­­սենեակում. պա­­տի գրա­­դարակ­­նե­­­րից նա­­յում էին գրքեր, մտքեր, փաս­­տեր, պատ­­մութիւններ։ Գրքե­­րը դուրս էին գա­­լիս գրա­­դարակ­­նե­­­րից, դարսւում սե­­ղանին։ Վեր­­ջին օրը սե­­ղանի վրայ դար­­սո­­­ւած գրքե­­րի ամե­­նավե­­րեւում տե­­սայ պատ­­ճէ­­­նահա­­նուած «Սար­­սափ աշ­­խարհի մէջ, Նա­­հատակ Հա­­յաս­­տան» գիր­­քը…

Լրագ­­րող էր սպան­­նո­­­ւել։ Բայց ո՛չ սո­­վորա­­կան։ Պար­­զո­­­ւեց, որ նա օդի, ջրի, արե­­ւի պէս անհրա­­ժեշտ էր մի­­լիոնա­­ւոր մարդկանց։ Մենք յայտնո­­ւեցինք անՀրանդ աշ­­խարհում, որն իրա­­կանում ար­­դէն նաեւ Հրան­­դի կող­­մից ստեղ­­ծո­­­ւած աշ­­խարհն էր։ Այդպէս է դրո­­ւած­­քը. որ­­պէսզի ապ­­րեն քո գա­­ղափար­­նե­­­րը, դու պէտք է նրանց հա­­մար կեան­­քով վճա­­րես…

Ո՛չ ոք ի վի­­ճակի չէ շա­­րու­­նա­­­կել Հրան­­դի գոր­­ծունէու­­թիւնը, նրա գոր­­ծը, ինչպէս ասում են, որով­­հե­­­տեւ Հրան­­դի կամ, օրի­­նակ, Փա­­ռաճա­­նովի էու­­թիւնն անկրկնե­­լի էին։ Որ­­քա՛ն ֆիլ­­մեր կա­­րող էր դեռ նկա­­րահա­­նել Փա­­ռաճա­­նովը, եթէ նրա կեան­­քը չընդհա­­տուէր 4 տա­­րի բան­­տարկու­­թեան ժա­­մանակ ձեռք բե­­րած հի­­ւան­­դութիւ­­նից։ Ի՞նչ հանգրո­­ւանի կը հաս­­նէր հա­­յերի եւ թուրքե­­րի մեր­­ձե­­­ցու­­մը, եթէ Հրան­­դը ապ­­րէր եւ իր մտքե­­րով ստի­­պէր դի­­տել հա­­յերի պատ­­մութիւ­­նը նաեւ որ­­պէս թուրք ժո­­ղովրդի պատ­­մութիւն՝ նոյն տե­­սան­­կիւնից, այլ ո՛չ հա­­կառակ։

Օրերս իմ ըն­­կե­­­րու­­հին պատ­­մեց իր մոր մա­­հուան մա­­սին եւ հարցրեց, թէ ինչպէ՞ս ես վե­­րապ­­րե­­­ցի իմ մօր մա­­հը։ Առա­­ւօտեան ժա­­մը 5-ն էր, երբ եղ­­բայրս զան­­գեց եւ ասաց հե­­տեւեալը. «Մա­­ման…ոնց որ մե­­ռաւ»։ Ահա այդ «ոնց որ» բա­­ռը այնքա՚ն մեծ եւ մեղ­­մա­­­ցու­­ցիչ դեր խա­­ղաց։ Որով­­հե­­­տեւ շատ-շա­­տերը…ոնց որ ապ­­րում են…։ Եւ սա նշա­­նակում է, որ ոմանց հա­­մար մեռ­­նելն է պայ­­մա­­­նական, իսկ որոշ­­նե­­­րի հա­­մար՝ ապ­­րե­­­լը։ Եւ ամէն ան­­գամ, երբ հե­­ռատե­­սիլով ցոյց են տա­­լիս Հրան­­դին, պէտք չէ նա­­յել նրան որ­­պէս սպան­­նո­­­ւած մար­­դու, այ­­սինքն կեան­­քով ար­­տօ­­­նուած­­նե­­­րի աչ­­քե­­­րով։ Այո՛, կեանքն ար­­տօ­­­նու­­թիւն է, բայց ո՛չ ննջե­­ցեալ­­նե­­­րի հան­­դէպ, այլ ող­­ջե­­­րի, որոնք լիակա­­տար չեն ապ­­րում իրենց կեան­­քը…