ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Բանաստեղծ Յակոբ Սրապեանը՝ Հնդկաստանում

dzovinarlok@gmail.com

Յակոբ Սրապեանին միշտ կարելի էր տեսնել Մամուլի շէնքի 5-րդ յարկի սենեակներից մէկում, որը իւրայատուկ ձգողական ուժ ունէր միւս բանաստեղծների համար, եւ նրանք այցելում էին Յակոբի սենեակը, որպէսզի ոչ միայն լսեն իր տողերը, այլ նաեւ կարդան սեփական բանաստեղծութիւնները, որովհետեւ գրողին անպայման լսող է պէտք, որպէսզի գրածը դուրս գայ իր թաքստոցից եւ ճախրի։ Բացի այդ հէնց Յակոբին էին վստահում խմբագրի դերը…Վերջին 3 տարիների ընթացքում պոէտները շարունակ միմեանց հարցնում էին. «Ո՞ւր է Յակոբը, ե՞րբ է վերադառնալու Հնդկաստանից…» Վերջապէս Յակոբ Սրապեանը կրկին յայտնուեց իր տեղում եւ ես իսկոյն փութացի նրա մօտ, որպէսզի հարցուփորձ անեմ կամ, ինչպէս ասում են, հարցազրոյց.


Ի՞նչ պատկերացում ու­նէիր Հնդկաս­­­տա­­­­­­­նի մա­­­սին մինչ այ­­­ցե­­­­­­­լու­­­թիւնդ։

Հնդկա­­­կան կի­­­նօնե­­­րից Էր ձե­­­ւաւո­­­րուել իմ կար­­­ծի­­­­­­­քը։ Ջա­­­ւախ­­­քի Օլա­­­ւերդ գիւ­­­ղում հնդկա­­­կան կի­­­նօն տօն էր. մա­­­նուկնե­­­րը, կա­­­նայք, աղ­­­ջիկնե­­­րը իրենց աշ­­­խա­­­­­­­տան­­­քա­­­­­­­յին հա­­­գուստը փո­­­խում էին տօ­­­նակա­­­նի եւ թաշ­­­կի­­­­­­­նակ­­­նե­­­­­­­րը ձեռ­­­քերնին գնում էին կի­­­նօ նա­­­յելու, հոն­­­գուր-հոն­­­գուր ար­­­տա­­­­­­­սուե­­­լով եւ նոյ­­­նիսկ հե­­­կեկա­­­լով ֆիլ­­­մի ըն­­­թացքին։ Մտքովս եր­­­բեք չէր անցնում, որ կը մտնեմ այդ աշ­­­խարհը։ 3 տա­­­րի դա­­­սաւան­­­դե­­­­­­­ցի Հա­­­յոց մար­­­դա­­­­­­­սիրա­­­կան ճե­­­մարա­­­նում։ Այ­­­սօր այն սփիւռքում գոր­­­ծող ամե­­­նահին կրթա­­­կան հաս­­­տա­­­­­­­տու­­­թիւնն է, հիմ­­­նադրո­­­ւել է 1821-ին։ Ժա­­­մանա­­­կին Կալ­­­քա­­­­­­­տայի հա­­­յերի թի­­­ւը կազ­­­մում էր 20, 000, հիմ­­­նա­­­­­­­կանում դրանք պարսկա­­­հայեր էին՝ Սպա­­­հանից…Այ­­­սօր այդ հա­­­մայնքից մնա­­­ցել է…100 հո­­­գի, որոնց հետ հան­­­դի­­­­­­­պում էի ազ­­­գա­­­­­­­յին եւ սուրբ տօ­­­ներին։ Հա­­­մայնքն ու­­­նի երեք եկե­­­ղեցի, եւ նրանց շրջա­­­կայ գե­­­րեզ­­­մա­­­­­­­նատ­­­նե­­­­­­­րը յի­­­շեց­­­նում են եր­­­բեմնի հա­­­յահոծ եւ ծաղ­­­կուն հայ գաղ­­­թօ­­­­­­­ջախի մա­­­սին։

 

Յայտնի դէմ­­­քե­­­­­­­րից ո՞ւմ կը նշես՞։

Ս. Նա­­­զարէթ եկե­­­ղեցում բա­­­կում թա­­­ղուած է հայ ազա­­­տագ­­­րա­­­­­­­կան շարժման երե­­­ւելի դէմ­­­քե­­­­­­­րից Յով­­­սէփ Էմի­­­նը։ Պատ­­­մութեան մէջ մնա­­­ցել են նաեւ ծո­­­վագ­­­նացնե­­­րի անուննե­­­րը…

 

Հա­­­յերէ­­­նը ի՞նչ վի­­­ճակում է հա­­­յերի մօտ։

Նրանք ի ծնէ խօ­­­սում են անգլե­­­րէն եւ հին­­­դի, հա­­­յերէ­­­նով դժո­­­ւարա­­­նում են, իսկ զա­­­ւակ­­­նե­­­­­­­րը առ­­­հա­­­­­­­սարակ չեն տի­­­րապե­­­տում հա­­­յերէ­­­նին։

 

Ով­­­քե՞ր են աշա­­­կերտնե­­­րը։

Հիմ­­­նա­­­­­­­կանում Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից են մեկ­­­նում Կալ­­­քա­­­­­­­տա Ս. Էջ­­­միած­­­նի քրիս­­­տո­­­­­­­նէական դաս­­­տիարա­­­կու­­­թեան կենտրո­­­նի տա­­­րածած յայ­­­տա­­­­­­­րարու­­­թեամբ։ Օրի­­­նակ, ինձ հետ մեկ­­­նե­­­­­­­ցին մի ըն­­­տա­­­­­­­նիքից երեք երա­­­խայ։ Միախ­­­նամ էին, այ­­­սինքն միայ­­­նակ մոր զա­­­ւակ­­­ներ էին, որն ամուսնա­­­լու­­­ծո­­­­­­­ւած էր եւ սո­­­ցիալա­­­պէս անա­­­պահով։ Կան նաեւ Իրա­­­նից, Իրա­­­քից, Ռու­­­սաստա­­­նից, բայց 90%-ը Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից են։ Ու­­­սուցման լե­­­զուն անգլե­­­րէնն է, իսկ հա­­­յերէ­­­նը հա­­­յոց լե­­­զուի, հայ գրա­­­կանու­­­թեան, հայ եկե­­­ղեցա­­­կան պատ­­­մութեան եւ եր­­­գե­­­­­­­ցողու­­­թեան դա­­­սերին են կի­­­րառում։ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նից 4 ման­­­կա­­­­­­­վարժ էինք, մնա­­­ցած ու­­­սուցիչ­­­նե­­­­­­­րը հնդիկ­­­ներ էին։

 

Պատ­­­միր չա­­­փազանց տար­­­բե­­­­­­­րուող երե­­­ւոյթնե­­­րի մա­­­սին, որոնք մեզ հա­­­մար տա­­­րօրի­­­նակ եւ զար­­­մա­­­­­­­նալի են։

Այն, ինչ տե­­­սայ Հնդկաս­­­տա­­­­­­­նում, ար­­­դէն կի­­­նօ չէր։ Կալ­­­քա­­­­­­­տան աղ­­­քատնե­­­րի քա­­­ղաք է։ Փո­­­ղոց­­­նե­­­­­­­րը, նրբանցքնե­­­րը լե­­­ցուած են մարդկան­­­ցով. նրանք ապ­­­րում են հենց մայ­­­թեզրի վրայ։ Եթէ գի­­­շերով փնտռես առանձնու­­­թիւն եւ դուրս գաս զբօս­­­նե­­­­­­­լու, ապա մարդկանց կտես­­­նես այնտեղ, որ­­­տեղ նրանք գտնւում էին ցե­­­րեկով, այ­­­սինքն մայ­­­թեզրին։ Դեռ աւե­­­լին. գի­­­շերով նրանք փո­­­ղոցում քնած են…Մարդ, երա­­­խայ, շուն, ամու­­­սիններ՝ իրար փա­­­թաթո­­­ւած։ Փո­­­ղոցում էլ ծննդա­­­բերում են…

Այ­­­սինքն փո­­­ղոցն է նրանց տու­­­նը։

Եթէ տես­­­նես որե­­­ւէ կա­­­ցարան, ապա այնտե­­­ղից դուրս կը վա­­­զեն երա­­­խաներ եւ բո­­­լորը մերկ, առանց որե­­­ւէ հա­­­գուստի։

 

Շքե­­­ղու­­­թիւն չտե­­­սա՞ր։

Ես եր­­­բեք չտե­­­սայ շքեղ հագ­­­նո­­­­­­­ւած, նոյ­­­նիսկ շպա­­­րուած որե­­­ւէ մէ­­­կին։ Ինչ վե­­­րաբեր­­­ւում է մե­­­քենա­­­ներին, ապա դրանք տե­­­ղական էին, իսկ գլխա­­­ւոր փո­­­խադ­­­րա­­­­­­­միջոց­­­նե­­­­­­­րը թաք­­­սին եւ ռիք­­­շան էր, որը լսե­­­լի դառ­­­նա­­­­­­­լու հա­­­մար զան­­­գում էր, սա­­­կայն ես եր­­­բեք չեմ հան­­­դուրժի, երբ մարդն է կառ­­­քի մէջ լծւում եւ ու­­­ղե­­­­­­­ւոր փո­­­խադ­­­րում։

 

Ճչա­­­ցող աղ­­­քա­­­­­­­տու­­­թիւն, իսկ մի­­­ջին խա՞ւը…

Մի­­­ջին խա­­­ւը աննկա­­­տելի է, ծայ­­­րա­­­­­­­մասե­­­րում կայ նո­­­րակա­­­ռոյց թա­­­ղամաս, որն աւե­­­լի բա­­­րեկարգ է. լճեր, ջրաշ­­­խարհ, որի տա­­­րած­­­քը մեր կէս Երե­­­ւանն է։ Ի դէպ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի մա­­­սին, մեր եղեռ­­­նի մա­­­սին ոչ ոք գա­­­ղափար ան­­­գամ չու­­­նի…

 

Աղ­­­քա­­­­­­­տու­­­թիւն, մի­­­ջին խաւ, բայց մենք գի­­­տենք մի ճշմար­­­տութիւն, որ հա­­­յը եր­­­բեք աղ­­­քատ չի լի­­­նում (բա­­­ցի իր սե­­­փական երկրից)։

Ան­­­շուշտ, կար ժա­­­մանակ, երբ Կալ­­­քա­­­­­­­տայում բնա­­­կուող հա­­­յերը ապ­­­րում էին շքեղ կեան­­­քով, ին­­­չի մա­­­սին վկա­­­յում են նրանց թո­­­ղած շէն­­­քերն ու շի­­­նու­­­թիւննե­­­րը, որոնք ամե­­­նաաչ­­­քի ընկնող շէն­­­քե­­­­­­­րից են։ Ի դէպ այստեղ է գտնւում նաեւ մայր Թե­­­րեզա­­­յի տուն-թան­­­գա­­­­­­­րանը. մոր կող­­­մից (Պո­­­յաճեան Ան­­­գե­­­­­­­լինա) նա հա­­­յու­­­հի էր։

Հե­­­տաքրքիր է. ես լսել եմ, որ հնդիկ­­­նե­­­­­­­րը այ­­­նո­­­­­­­ւամե­­­նայ­­­նիւ հա­­­կուած չեն լքել իրենց եր­­­կի­­­­­­­րը աղ­­­քա­­­­­­­տու­­­թեան պատ­­­ճա­­­­­­­ռով։

Այո, նրանք պինդ նստած են, եր­­­բեք դուրս չեն գա­­­լիս երկրից։ Զար­­­մա­­­­­­­նալի է, բայց բնակ­­­չութեան մե­­­ծամաս­­­նութիւ­­­նը նոյ­­­նիսկ անձնա­­­գիր չու­­­նի։

 

Ի՞նչ տօ­­­ներ են նշում Հնդկաս­­­տա­­­­­­­նում։

Տօ­­­ները շատ են. ինձ հա­­­մար զար­­­մա­­­­­­­նալի էր, որ ակա­­­նաւոր գիտ­­­նա­­­­­­­կանի կամ պոէտի ծննդեան օրը հա­­­մար­­­ւում էր տօն եւ ողջ Հնդկաս­­­տա­­­­­­­նը այդ օրը ցնծու­­­թեան մէջ էր։ Կար նաեւ լոյ­­­սե­­­­­­­րի տօն, գոյ­­­նե­­­­­­­րի եւ չա­­­փազանց ազ­­­գա­­­­­­­յին՝ գու­­­նա­­­­­­­ւոր փո­­­շու տօն…

Յա­­­կոբ Սրա­­­պեանի հար­­­ցազրոյ­­­ցից յե­­­տոյ ես ինձ հա­­­մար շատ բա­­­ցայայ­­­տումներ արե­­­ցի, որոն­­­ցից կնշեմ մի քա­­­նիսը.

1 Մայր Թե­­­րեզան իրա­­­կանում ծա­­­գու­­­մով հնդիկ չէր. նա ծնո­­­ւել էր Սկո­­­պիէ քա­­­ղաքում (Կո­­­սովո­­­յի վի­­­լայեթ, Օս­­­մա­­­­­­­նեան կայսրու­­­թիւն) եւ նրա մայրն էր հա­­­յու­­­հի, թէ­­­պէտ մեր լրա­­­տուա­­­դաշ­­­տում շրջա­­­նառ­­­ւում էր այն փաս­­­տը, որ հայրն է հա­­­յազ­­­գի։ Լոյս են տե­­­սել մայր Թե­­­րեզա­­­յի եր­­­կխօ­­­սու­­­թիւննե­­­րը Քրիս­­­տո­­­­­­­սի հետ, որոնք տե­­­ղի են ու­­­նե­­­­­­­ցել իր տե­­­սիլ­­­նե­­­­­­­րի ժա­­­մանակ, որ­­­տեղ Յի­­­սու­­­սը պա­­­տուի­­­րել է նրան ծա­­­ռայել Հնդկաս­­­տա­­­­­­­նում. «Բեր ինձ աղ­­­քատ, հի­­­ւանդ եւ մա­­­համերձ երա­­­խանե­­­րի հո­­­գիներ փո­­­ղոցից։ Ես ու­­­նեմ շատ սպա­­­սաւոր­­­ներ, որոնք հո­­­գում են հա­­­րուստնե­­­րի եւ ապա­­­հով­­­նե­­­­­­­րի հո­­­գինե­­­րը, բայց իմ սի­­­րելի զա­­­ւակ­­­նե­­­­­­­րի հա­­­մար, աղ­­­քատնե­­­րի՝ ոչ ոք չկայ»։

2 Աղ­­­քա­­­­­­­տու­­­թիւնը ար­­­տա­­­­­­­գաղ­­­թի պատ­­­ճառ չի դառ­­­նում հնդիկ­­­նե­­­­­­­րի պա­­­րագա­­­յում։ Այ­­­սօր Երե­­­ւանի փո­­­ղոց­­­նե­­­­­­­րում մի քա­­­նի հնդիկ տես­­­նե­­­­­­­լով՝ հա­­­յաս­­­տանցի­­­ները մտա­­­հոգ­­­ւում են, սա­­­կայն նրանք մե­­­ծաւ մա­­­սամբ ու­­­սա­­­­­­­նող­­­ներ են, որոնք գա­­­լիս են բժշկա­­­կան կրթու­­­թիւն ստա­­­նալու հա­­­մար եւ վե­­­րադառ­­­նա­­­­­­­լու են Հնդկաս­­­տան։

3 Յա­­­կոբ Սրա­­­պեանը ոչ մի տող չգրեց երեք տա­­­րուայ ըն­­­թացքում, ին­­­չը վկա­­­յում է այն մա­­­սին, որ իր պոէզիայի ակունքը հա­­­րազատ հողն է, ուստի այստեղ ես տե­­­ղադ­­­րում եմ իր հին բա­­­նաս­­­տեղծու­­­թիւննե­­­րից մէ­­­կը.

 

Ինքնա­­­յոր­­­դոր

 

Կեան­­­քը վե­­­րելք է ու կեան­­­քը՝ ան­­­կում,

Ամէն վայրկեանը՝ կշռոյթ ու նժար,

Թէ յայտնո­­­ւել ես ցաւ ու կրա­­­կում՝

Մեռ­­­նե­­­­­­­լը հեշտ է, ապ­­­րելն է դժո­­­ւար…

 

Մար­­­դը իր եսի պաշ­­­տա­­­­­­­մունքն ու­­­նի,

Զո­­­հաբե­­­րու­­­մի թոյլ է ու տկար,

Թէ հոգսդ ծով է, նման ան­­­հունի՝

Մեռ­­­նե­­­­­­­լը հեշտ է, ապ­­­րելն է դժո­­­ւար…

 

Բայց դեռ քայ­­­լում ես, եւ սա՛ է կեան­­­քը,

Որ վա­­­յելում է ինչ որ ապի­­­կար,

Թող քեզ յի­­­շեց­­­նի ծով-տա­­­ռապանքդ՝

Մեռ­­­նե­­­­­­­րը հեշտ է, ապ­­­րե­­­­­­­լը՝ դժո­­­ւար…

 

Ու­­­րեմն տո­­­կա՛, ինչ էլ որ լի­­­նի,

Թէ­­­կուզ մեռ­­­նե­­­­­­­լով ու առանց նշխար.-

-Մատ­­­ռո­­­­­­­ւա՛կ, լցրու ցնծու­­­թեան գի­­­նի,

Մեռ­­­նե­­­­­­­լը հեշտ է, ապ­­­րելն է դժուար…